Հիմա էլ Իրանը

14/07/2009

Իրանի գազի արդյունահանման ազգային ընկերության տնօրեն Սեիդ Ռզա Քեսայիզադեն հայտարարել է, որ եվրոպական հինգ երկրներ մտադիր են իրանական գազ գնել: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը: Տնօրենի խոսքով` Իրանը Եվրոպա գազի արտահանման հիմնական ուղեգիծ է ընտրել «Պարս» գազամուղը: «Իրանական գազ գնել ցանկացող երկրների թվում են Բուլղարիան, Թուրքիան, Իտալիան, Գերմանիան եւ Ավստրիան»,- ասել է Քեսայիզադեն: Նրա խոսքով` չլուծված են մնում գազի արժեքի խնդիրը եւ քաղաքական հարցերը: Mehr գործակալության տվյալների համաձայն` «Պարս» գազամուղի թողունակությունը կկազմի տարեկան 40 մլրդ խորանարդ մետր: Դրա շինարարության գործում ներդրումները գնահատվում են 4 մլրդ դոլար: