«Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության չլուծված վիճակի պահպանման մեջ, ինչը թույլ է տալիս վերջինիս ուղղորդել հակամարտության կողմերին»,- նման կարծիք է հայտնել ադրբեջանցի լրագրող, վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը: Մեկնաբանելով Ռուսաստանի Արտգործնախարարության ղեկավարի կողմից վերջերս կատարած հայտարարությունը Ղարաբաղի շուրջ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին, որը չի խախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում` Միրկադիրովն ասել է, թե «դա նշանակում է, որ եթե սկսվի այլընտրանքային խաղաղ գործընթաց, ապա Ռուսաստանը չի սատարի կողմերին, այլ ընդհակառակը` կխոչընդոտի»: