քաղաքականություն

Դարձյալ Վարդան Ղուկասյանի որդին

17.07.2009

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում նախօրեին տեղի ունեցած միջադեպի արդյունքում գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը հրազենային վնասվածք էր ստացել: Միջադեպի հետ կապված դարձյալ շրջանառվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի անունը: Գ. Հակոբյանին սկզբում տարել էին Մարալիկի հիվանդանոց, ապա տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Ըստ Ոստիկանության …

կարդալ ավելին

Վերջ տվեք ֆարսին

17.07.2009

Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը` ի դեմս ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների եւ հասարակական փորձագետների, անհրաժեշտ է համարում հայտարարել. Միջնորդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վերջին …

կարդալ ավելին

Կարգավորումն արագանում է

17.07.2009

ԼՂ հարցի կարգավորումը արագացվում է, եւ դա երեւում է համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից: Երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր են որոշակի վերադասավորումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում ԼՂ հարցի բանակցային գործընթացի զարգացումներով պայմանավորված, Վ. Խաչատրյանն ասաց, թե ԼՂ հարցն այնպիսին է, որ կարող է ցանկացած փոփոխություն առաջացնել ներքաղաքական …

կարդալ ավելին

Հուսալի՞ մակարդակ

17.07.2009

Ռուսաստանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հարցազրույց է տվել թուրքական «Hurriyet Daily News & Economic Review» պարբերականին: Հարցազրույցի ընթացքում Բրայզան, մասնավորապես, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսության ամրապնդումը միջնորդների ջանքերը դուրս են բերել «նոր եւ հուսալի մակարդակի»: «Բանակցություններում նկատվում …

կարդալ ավելին

Նախկինի կարծիքը

17.07.2009

«Չեմ կարծում, որ այդ հանդիպմանը որեւէ փաստաթուղթ կստորագրվի, ինչ-որ մանրամասնությունների շուրջ գուցե համաձայնության գան»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով հուլիսի 17-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը՝ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: «Բայց ես սա դիտում եմ այն համապարփակ պատկերի վրա, որ սկսվել է մի գործընթաց, …

կարդալ ավելին

Բացառության կարգով

17.07.2009

«Համոզված եմ, որ Թուրքիան կկատարի իր խոստումը եւ չի բացի Հայաստանի հետ սահմանը,- նախօրեին նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` նշելով,- Թուրքիան ասել է, որ Հայաստանի հետ սահմանը մի դեպքում կբացվի` եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Ըստ նրա, սակայն, իրենք չեն խառնվում հայ-թուրքական բանակցություններին, քանի որ այլ երկրների …

կարդալ ավելին

Վերջապես արձագանքեցին

17.07.2009

ԼՂՀ կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում բանակցային գործընթացը գնահատվել է «խեղաթյուրված»: Ուստի ԼՂՀ ԱՀԳ-ն անհրաժեշտ է համարում դրա «վերաբեռնավորումը»: «ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: ԼՂՀ-ն անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի …

կարդալ ավելին

Ուշաթափվել է մեկուսարանում

17.07.2009

Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է ՀԱԿ երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը։ Մեր տեղեկություններով՝ նա երկու անգամ ուշաթափվել է, եւ ըստ բժիշկների, նյարդային ցնցում է ունեցել։ Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա առողջական վիճակը վատացել է ոստիկանի …

կարդալ ավելին

Վարչապետը` նաեւ գովազդային գործակալ

17.07.2009

Երեկ տեղի է ունեցել Երեւան-Բաթում նորոգված գնացքի երթուղու շնորհանդեսի արարողությունը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողները վերջինիս հարցրել են, թե ինչպե՞ս է վարչապետը մասնակցում դեպի արտերկիր զբոսաշրջային երթուղու շնորհանդեսին, եթե մինչ այդ բազմիցս քարոզել է հանգստանալ Հայաստանում եւ Ղարաբաղում: Տ. Սարգսյանն ասել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը Հայաստանի երկաթուղիների հավատարմագրային կառավարումն է …

կարդալ ավելին

Լուրջ չի համարում

17.07.2009

«Արտգործնախարարի հրաժարական պահանջելը անօգուտ է»,- երեկ նման տեսակետ է հայտնել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Այսօր արտգործնախարարին հրաժարական տալու հորդորներին լուրջ չեմ վերաբերվում, անօգուտ բաներ են: Վերջին հաշվով, այսօրվա քաղաքական ուժերից եւ ոչ մեկը որեւէ ծրագիր չի ներկայացրել, հատվածական ելույթներ են»,- ասել է նա` հավելելով, որ նման պահանջ ներկայացնողները մի հայտարարություն են անում` առանց հետագա …

կարդալ ավելին

Հերթական «պետպատվերը» իջեցվե՞լ է

17.07.2009

Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Նախագծում ընդգրկվել են նաեւ Կառավարությունն ու արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի 16 առաջարկություններից 13-ը: Դեռեւս 3-4 ամիս առաջ Վ.Դալլաքյանը, ինչպես նաեւ տեղեկատվության ոլորտի որոշ կազմակերպություններ (հիմնականում իշխանությունների վերահսկողության տակ գտնվող) մեկ անգամ …

կարդալ ավելին

«Պահն է լրջանալու»

17.07.2009

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հավաստմամբ` հուլիսի 17-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի: Ա. Մելիքյանը, սակայն, կարծում է, որ հրապարակված Մադրիդյան սկզբունքներն «ադրբեջանական կողմի շահերի ձեւակերպումներն են»: Հայաստանն, ըստ նրա, չկարողացավ ձեւակերպել ու միջազգային հանրությանը ներկայացնել իր մոտեցումներն ու շահը, հետեւաբար` արդյունքում այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանն օկուպանտ է: «Մադրիդյան …

կարդալ ավելին

Ապրենք միասի՞ն

17.07.2009

«Ե՛վ Լեռնային Ղարաբաղը, եւ՛ ողջ Ղարաբաղը պետք է պատկանեն թե հայերին եւ թե ադրբեջանցիներին»,- «Մեդիա ֆորում» գործակալությանը տված հարցազրույցում նման տարօրինակ կարծիք է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամա Այլիսլին: «Ես չգիտեմ, թե ինչպես են ապրում Լեռնային Ղարաբաղի հայերը, արդյո՞ք այնտեղ կաշառակերություն, չինովնիկական անօրենություններ գոյություն ունեն, թե՞ ոչ: Բայց եթե այստեղ կաշառակերություն եւ անօրենություններ կա, արդյո՞ք հայերը …

կարդալ ավելին

Երկու պահանջ

17.07.2009

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ուղղված ծավալուն կոչով եւ ՀՀ իշխանություններին ուղղված նամակով: Դրանում մանրամասն շարադրված են անցած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված «Ժառանգության» դիրքորոշումն արտահայտող տեսակետները: Այնուհետեւ «Ժառանգությունը» ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս զարգացումների հետ կապված իր հետեւյալ պահանջները. «1. այսուհետ բացառել ՀՀ պաշտոնյաների սեպարատ մասնակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի …

կարդալ ավելին

Նոր նախագահ

17.07.2009

Նախօրեին Եվրոպական խորհրդարանի նախագահ է ընտրվել Լեհաստանի նախկին վարչապետ Եժի Բուզեկը: 69-ամյա քաղաքական գործիչը Արեւելյան Եվրոպայի պետություններից առաջին ներկայացուցիչն է, որ զբաղեցնելու է այդ պաշտոնը: Նա փոխարինել է գերմանացի Հանս-Գերտ Պոտերինգին: Նոր նախագահի լիազորություններն ավարտվելու են 2011 թվականին: Բուզեկի օգտին քվեարկել է 736 պատգամավորից 555-ը:

կարդալ ավելին

«Ոչ մի թիզ հող» մոտեցումը ուժեղանո՞ւմ է

17.07.2009

«2 տարի Հայաստանի լրագրողները, քաղաքական գործիչները, հասարակությունը գոռում էին, ճչում էին, պահանջում էին հրապարակել Մադրիդյան սկզբունքները: Ասում էիք` որոշում են մեր ճակատագիրը մեր թիկունքո՞ւմ, բոլորը խոսում են Մադրիդյան սկզբունքներից, իսկ դրանք մեզ ցույց չե՞ն տալիս, այ քեզ սարսափելի բան: Հիմա Մադրիդյան սկզբունքները հրապարակվեցին, էլի գոռում են` ինչ սարսափելի է, հրապարակեցին Մադրիդյան սկզբունքները»,- երեկ գնահատականներ տվեց …

կարդալ ավելին

Կոտայքը՝ Շահգալդյանների «բիզնես-կենտրոն»

17.07.2009

Ըստ մեր տեղեկությունների, Չարենցավան քաղաքի ավագանու բազմաթիվ անդամներ դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով իրենց տրամադրել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից ներկայացված բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման կատարողական ակտը: Այդ դիմումի պատճառն այն է, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով, ինչպես հայտնի է` մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է, հրաժարվել է փաստաթուղթը տրամադրել ավագանու անդամներին` …

կարդալ ավելին

Երկու ճանապարհ

17.07.2009

«Հայ ազգայնականների համախմբում» կազմակերպությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններից պահանջում է դուրս գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից կամ անհապաղ հրաժարական տալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախյան հիմնահարցի, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքները», որոնց իբրեւ թե համաձայնել են ՀՀ իշխանությունները, հիմնովին անընդունելի են թե՛ իբրեւ առանձին կետերով եւ թե՛ ընդհանուր վերցրած: Նախ …

կարդալ ավելին

Դառը ճշմարտություն

17.07.2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ երկրում գործազրկությունն աճելու է: Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի «ավտոմոբիլային» նահանգ համարվող Միչիգանում, որտեղ գրանցվել է երկրում գործազրկության ամենաբարձր մակարդակը` 14,1%: «Սա դառը ճշմարտություն է, բայց աշխատատեղերի մի մասը, որոնք ազատվել են ավտոմոբիլային արդյունաբերությունում եւ այլ ոլորտներում, արդեն չեն վերադարձվի,- նշել է Օբաման` ավելացնելով,- …

կարդալ ավելին

Հերթական դիտարկումը

17.07.2009

Հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ ԱՀ զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման …

կարդալ ավելին