Նոր նախագահ

17/07/2009

Նախօրեին Եվրոպական խորհրդարանի նախագահ է ընտրվել Լեհաստանի նախկին վարչապետ Եժի Բուզեկը: 69-ամյա քաղաքական գործիչը Արեւելյան Եվրոպայի պետություններից առաջին ներկայացուցիչն է, որ զբաղեցնելու է այդ պաշտոնը: Նա փոխարինել է գերմանացի Հանս-Գերտ Պոտերինգին: Նոր նախագահի լիազորություններն ավարտվելու են 2011 թվականին: Բուզեկի օգտին քվեարկել է 736 պատգամավորից 555-ը: