Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է ՀԱԿ երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը։ Մեր տեղեկություններով՝ նա երկու անգամ ուշաթափվել է, եւ ըստ բժիշկների, նյարդային ցնցում է ունեցել։ Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի թռուցիկները բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա առողջական վիճակը վատացել է ոստիկանի կողմից գլխին ստացած հարվածի պատճառով։