«Արտգործնախարարի հրաժարական պահանջելը անօգուտ է»,- երեկ նման տեսակետ է հայտնել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Այսօր արտգործնախարարին հրաժարական տալու հորդորներին լուրջ չեմ վերաբերվում, անօգուտ բաներ են: Վերջին հաշվով, այսօրվա քաղաքական ուժերից եւ ոչ մեկը որեւէ ծրագիր չի ներկայացրել, հատվածական ելույթներ են»,- ասել է նա` հավելելով, որ նման պահանջ ներկայացնողները մի հայտարարություն են անում` առանց հետագա քայլերը նշելու: