քաղաքականություն

Հերթական խոշոր ավտովթար

24.08.2009

Երեկ Երեւանում տեղի է ունեցել հերթական խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարը: Ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Ազատության պողոտայի սկզբնամասում շրջադարձ կատարելու ժամանակ 15 ss 499 պետհամարանիշով BMW մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս հարվածել է այդ պահին փողոցն անցնող մի հետիոտնի, ապա հանդիպակաց ճանապարհով ընթացող Mersedes մակնիշի մեքենայի, որից հետո շրջվել է: Պատահարի արդյունքում հետիոտնը, BMW ավտոմեքենայի վարորդը եւ …

կարդալ ավելին

Կվերականգնի չարաշահումները

24.08.2009

ՀՀ Մշակույթի նախարարությունը վերջապես պատասխանել է Վերահսկիչ պալատի (ՎՊ) 3 ամիս առաջ հրապարակած բացահայտումներին: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հունիսի 1-ին ներկայացրել էր այդ նախարարության կողմից կատարված մի շարք աղաղակող չարաշահումները: Նախարարությունը չհերքելով իրեն վերագրվող մեղադրանքները` պարզապես կետ առ կետ ներկայացրել է իր աշխատանքները եւ պետբյուջե որոշակի գումարների վերականգնման տվյալները: ՀՀ նախագահի աշխատակազմին մոտ …

կարդալ ավելին

Եվս 10 օր

24.08.2009

«ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 15 հատորանոց քրգործին ծանոթանալու համար նրա փաստաբանները նախաքննության մարմնից եւս 10 օր են խնդրել: Իսկ թե այս քրեական գործը ո՞ր դատարան է ուղարկվելու եւ թե ո՞ր դատավորն է լսելու այն` փաստաբաններին դեռեւս հայտնի չէ: Փաստաբան Սուրիկ Մուրադյանն «Ա1+»-ին ասել է, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության խորհուրդ` …

կարդալ ավելին

«Պոսպեշնի» պարզաբանումներ

24.08.2009

Երեկ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը եւ ԱԺ ղեկավարի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ ասուլիս էին հրավիրել` ուրբաթ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաստատած «ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգը» պարզաբանելու նպատակով: Ըստ նրանց` լրագրողների աշխատանքի որեւէ նոր սահմանափակում այս կարգով չի նախատեսված: «Որեւէ էական փոփոխություն ես չեմ տեսնում»,- …

կարդալ ավելին

Շնորհավորել է

24.08.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «19 տարի առաջ՝ այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական եւ ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար։ Այն բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում՝ նաեւ սուրը ձեռքին պատմական …

կարդալ ավելին

Առանց Տեր-Պետրոսյանի

24.08.2009

Այսօր Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդները մարզային այցելությունների շրջանակում մեկնելու են Գյումրի: Մեր տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն, այս այցին չի մասնակցելու:

կարդալ ավելին

Բնական է

24.08.2009

Արձագանքելով օգոստոսի 18-ին Իջեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանի` «իշխանությունները Ղարաբաղն արդեն տվել-վերջացրել են» հայտարարությանը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ ասել է, որ նման հայտարարությունների հիմքը բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընդդիմադիր գործիչ լինելն է. «Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունների համար, իհարկե, հիմք կա: Լ. Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Ընդդիմադիր գործիչը պետք է քննադատի իշխանություններին. դա է նրա սոցիալական դերը: Քննադատելով իշխանություններին` …

կարդալ ավելին

Հերթական «թեժ աշնանն» ընդառաջ

24.08.2009

Հայաստանում ավանդաբար ամեն տարի գարնանից սկսած եւ հատկապես ամռան ամիսներին սպասումներ, կանխատեսումներ կամ ցանկություններ են հնչում այն մասին, որ գալիք աշունը թեժ է լինելու ներքաղաքական կյանքում: Այդ առումով բացառություն չէ նաեւ 2009-ի ամառը` հագեցած առաջիկա թեժ աշնան մասին կանխատեսումներով: Եվ չնայած անցած գրեթե բոլոր տարիներին այդ կանխատեսումները մեծ հաշվով չեն իրականացել, այդուհանդերձ, 2009-ի աշնանը քաղաքական …

կարդալ ավելին

Ի՜նչ տխուր է Հայաստանում

24.08.2009

Օրն էր կիրակի կամ գուցե այլ պատճառ կար, սակայն օգոստոսի 23-ին հայերս ոչ այնքան մեծ շուքով, եթե չասենք` խիստ համեստ, նշեցինք Անկախության հռչակագրի ընդունման 19-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ ուղերձ էր հղել հանրապետության նախագահը` Սերժ Սարգսյանը, նկատելով, թե տասնինը տարի առաջ ի լուր աշխարհի մեր ժողովուրդը հայտարարեց իր երկրի անկախության, ըստ այդմ` իր վերելքի մասին: Անկախության …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է զանգել

21.08.2009

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ըստ ՀՀ նախագահական նստավայրի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Քլինթոնի նախաձեռնությամբ: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:

կարդալ ավելին

Մեծ լվացք

21.08.2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` «ամրագոտիներ» թամաշա-շոուն շարունակում է ծառայել իր նպատակին: Դա դարձել է քննարկման հիմնական թեմաներից մեկը: Եվ այդ քննարկումներում հնչող հիմնական հարցադրումն այն է, թե ինչո՞ւ է այս «նեղ մաջալին» անձամբ վարչապետը զբաղվում այնպիսի հարցով, որը նույնիսկ ոստիկանապետի մակարդակից ցածր պաշտոնյայի գործառույթ է: Այս հարցադրման պատասխանի գրեթե բոլոր վարկածներն էլ համապատասխանում են իրականությանը` սկսած …

կարդալ ավելին

Խաչիկյանի նամակը Քլինթոնին

21.08.2009

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանն օգոստոսի 20-ին նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Չորս էջանոց նամակում Խաչիկյանն ընդգծել է հայկական համայնքի մտահոգությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արված «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կողմնապահ հայտարարությունների շուրջ»: Նամակում Խաչիկյանը մեջբերել է Մեթյու Բրայզայի վերջերս կատարած «անարդար, ոչ ճշգրիտ …

կարդալ ավելին

Վերադարձ մինչպատերազմական իրավիճակին

21.08.2009

– Պարոն Շահնազարյան, համամի՞տ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության հետ, թե «Ղարաբաղն արդեն տված է»: Ձեր կարծիքով՝ ԼՂՀ կարգավորման գործընթացն ի՞նչ փուլում է: – Ակնհայտ է, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը մտել է շատ ակտիվ փուլ: Նույնիսկ նշաններ կան, որ «դեյթոնյան» պրոցես է գնում (նկատի ունեմ՝ միասնական միջազգային ճնշում կողմերի վրա եւ խաղաղության պարտադրում): Միանգամից …

կարդալ ավելին

Օպերատիվին անօպերատի՞վ պետք է գնահատել

21.08.2009

Այսպիսով, 2009թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ տնտեսական անկումը կազմեց 18.5%: Եվ գնալով ՀՆԱ-ի փոփոխության վերաբերյալ ցուցանիշները հաստատուն կերպով վատթարանում են: Այսինքն` հունվար-փետրվար, հունվար-մարտ, հունվար-ապրիլ, հունվար-մայիս, հունվար-հունիս եւ հունվար-հուլիս ժամանակահատվածների` ՀՆԱ-ի անկման ցուցանիշները հաստատուն կերպով աճման միտում ունեն (3.7%, 6.1%, 9.7%, 15.7%, 16.3%, եւ վերջում` 18.5%): Մինչդեռ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը …

կարդալ ավելին

Շարունակել գործունեությունը

21.08.2009

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբին կոչ է անում շարունակել գործունեությունը: Հայտարարության մեջ ասված է. «2008 թ. մարտի 1-ին սեփական ժողովրդի դեմ վարչախմբի հանցագործությանը՝ խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին հետեւեց ՀՀ հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես Եվրոպայի խորհրդի՝ կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը։ Սա …

կարդալ ավելին

Ոստիկանության դռնով անցնող «կլիենտները»

21.08.2009

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ խոստացել է, որ շատ շուտով հանդես է գալու մի քանի աղմկահարույց սպանությունների բացահայտումներով: Իսկ թե խոսքը հատկապես ո՛ր հանցագործությունների մասին է` նա չի մանրամասնել: Նա միայն ակնարկել է, որ խոսքն ամենեւին էլ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության, ոչ էլ` հեռուստալրագրող Նվեր Մնացականյանի ծեծի մասին չէ: Սակայն մինչ Ա. Սարգսյանը կկատարի իր …

կարդալ ավելին

«Հիմնավոր կասկածներ կան»,- ասում է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը

21.08.2009

– ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ձախողված տնտեսական քաղաքականության համար, այսօր շատերն են քննադատում: Ի՞նչ եք կարծում` արդարացվա՞ծ է ամեն ինչում վարչապետին մեղադրելը: – Տիգրան Սարգսյանն, ըստ էության, հանդիսանալով իշխանական թիմի մենեջեր, ասել է թե` տեխնոկրատ վարչապետ, կյանքի է կոչում նախագահի ու իշխանական կոալիցիայի ծրագրերը: Ուստի, նրա աշխատանքի որակը բախտորոշ ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր արդյունքի …

կարդալ ավելին

Դաշնակների ականջը կանչի

21.08.2009

ԱՄՆ-ում Դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը եւ ըստ այդմ՝ ճանաչվում է հակասահմանադրական: Օրենքը, որ ընդունվել է 2000 թվականին, Կալիֆոռնիայի դատարանում քննության է …

կարդալ ավելին

«Մոդայիկ վկայական»

21.08.2009

«Հատուկ գնդի» վետերանների հասարակական կազմակերպության Մաշտոցի բաժանմունքի նախագահ Գեղամ Հակոբյանի ասելով` Հայաստանում Ղարաբաղյան պատերազմի մասնակցի վկայականը ներկայումս դարձել է կեղծ փաստաթուղթ: Ըստ նրա` այսօր պատերազմի մասնակցի վկայական ստանում են այնպիսի մարդիկ, ովքեր առնչություն չեն ունեցել Ղարաբաղյան պատերազմի հետ: «Շատերն այսօր պատերազմի մասնակցի, հաշմանդամի վկայական ունեն, բայց փաստացի պատերազմին չեն մասնակցել: Ես չգիտեմ, էդ հանձնաժողովն ի՞նչ …

կարդալ ավելին

Հին անուններ

21.08.2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի պաշտոնում: Տ. Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Վարդան Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում:

կարդալ ավելին