– Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններում վերջին օրերին արձանագրված զարգացումները, մասնավորապես՝ սահմանի բացման հարցը այսօր կապվա՞ծ են ԼՂ խնդրի հետ: Այս զարգացումներից ելնելով` կարելի՞ է կանխատեսել, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: – Եթե հիմնվում ենք 2 արձանագրությունների տեքստի վրա, ապա որեւէ կապ ԼՂ հարցի եւ այս գործընթացի միջեւ չկա: Միաժամանակ …
կարդալ ավելինԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի գնահատմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունն, ընդհանուր առմամբ, հետաքրքրական տեղաշարժ է, որը պետք է գնահատել որ միայն՝ ըստ ձեւի, այլեւ` ըստ բովանդակության: «Իհարկե, իշխանության ներկայացուցիչները եւ աջակիցներն ամեն կերպ փորձում են դա ներկայացնել որպես Հայաստանի դիվանագիտության հաղթանակ»,- երեկվա ասուլիսում ասել է Ա. Մելիքյանը` նշելով, թե քաղաքական դաշտի կողմից, …
կարդալ ավելին«Ամեն ինչ շատ լավ է, հայկական դիվանագիտությունը ամեն ինչ շատ ճիշտ է անում, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա»։ Այս մեկ նախադասության մեջ կարելի է ամփոփել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկ հրավիրած ասուլիսի հիմնական ասելիքը: «Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ …
կարդալ ավելին– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ առանձին կետով նշված է «տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունների» մասին: Արդյո՞ք սա ՀՀ-ի կողմից Ադրբեջանի առաջ տարածքային ամբողջականությունը ճանաչելու անուղղակի պահանջ կամ նախապայման չէ: – Տարածքային ամբողջականության խնդիրը դրվում է դիվանագիտական հարաբերությունները հաստատող բոլոր արձանագրությունների մեջ: Եթե …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում` շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու համար չորս ոստիկաններին առաջադրված մեղադրանքի մասով քննությունը: Այս մասին panorama-ին տեղեկացրել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Ըստ տեղեկատվության, ձեռք բերված ապացույցների հիման վրա 2008թ. մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ամենամյա հավաքի շրջանակում ԱԳՆ-ում հանդիպել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Իր ելույթում Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս խորհրդարանում նախատեսվում է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեությունը համակարգող մարմնի ստեղծում: «ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ գործադիր իշխանության հետ զուգահեռ, կարող է առավել ազդեցիկ …
կարդալ ավելինՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մի քանի կետեր անհանգստություն են առաջացրել մեր երկրի քաղաքական դաշտում: Անհանգստությունը մասնավորապես վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին պարտավորության եւ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը վերահաստատելու մասին կետերին: Կարծիք կա, թե այդպիսով Թուրքիան անուղղակիորեն Հայաստանի առաջ նախապայմաններ է դրել` «բազմակողմ …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Լեռնային Ղարաբաղում անցկացվող տոնակատարությունների ժամանակ մեկնաբանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները: Ըստ նրա` սեպտեմբերի 2-ը հպարտության եւ պատասխանատվության օր է, սակայն ուրախ օր չէ, որովհետեւ հերթական անգամ «հայոց շահը, մեր ինքնությունը, անվտանգության խնդիրները դրված են նժարի վրա, եւ ոչ անպայման թշնամու մեղքով, այլ մեր …
կարդալ ավելին«Այս փաստաթուղթը, փաստորեն, ճանապարհային քարտեզ է, գործողությունների ծրագիր: Այն, ինչ տեղի է ունեցել ապրիլին, ճանապարհային քարտեզ չէր: Իսկ սա ճանապարհային քարտեզ է, որտեղ հստակ նշված են գործողությունների ծրագիրը եւ ժամկետները»,- անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին, երեկ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, սակայն, որ հնարավոր է` գործընթացի ձգձգման ռիսկեր ի հայտ գան` օրինակ …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների մասին երեք երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության եւ երկու արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ: «1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից: 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ …
կարդալ ավելին«Խոսքերի շատության մեջ ունայնություն կա»,- արդեն մի քանի հազար տարի զգուշացնում է Ժողովողը: Բայց դրանից՝ ոչինչ չի փոխվում: Հասարակական կյանքի կարեւորագույն խնդիրները միշտ էլ կորում-գնում են խոսքի առատության մեջ: Այս օրերի թեման հայ-թուրքական հարաբերություններն է: Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան երկու արձանագրություններ են ստորագրել, անակնկալ էր: Համարյա բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած այն …
կարդալ ավելինԴեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը` միաժամանակ լուրջ մտահոգություններ արտահայտելով նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների առնչությամբ: Նա, մասնավորապես, հիասթափություն է հայտնում, որ «արձանագրությունները կոչ են անում 1915-23թթ. իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել պատմաբանների հանձնաժողով»: «Դա լիովին վարկաբեկված գաղափար է. գիտնականների միջեւ չկա …
կարդալ ավելինՉնայած հայկական կողմը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ԼՂ հիմնախնդրի հետ, իսկ միջազգային կառույցների ներկայացուցիչները դրանք համարում են զուգահեռ գործընթացներ, այնուհանդերձ, Անկարան մտադիր չէ հրաժարվել այս երկու խնդիրները միաժամանակ լուծելու մտադրությունից: Երեկ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` հաստատելով Թուրքիայի ցանկությունը բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների` այդ թվում եւ Հայաստանի …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հայտարարել է, որ առաջիկա օրերի ընթացքում հնարավոր են շատ կարեւոր քայլեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նրա խոսքով` Հեյբելիադա կղզում արդեն տեղի է ունեցել հայկական եւ թուրքական կողմերի հանդիպումը: Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն արձանագրվել են որոշակի տեղաշարժեր, «սակայն առանց խորհրդարանի համաձայնության՝ ցանկացած ստորագրված արձանագրություն չի …
կարդալ ավելինՕգոստոսի 31-ի գիշերը Հայաստանի հանրապետության արտգործնախարարությունը հրապարակել է երկու Արձանագրություն, որ համաձայնեցված են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Շվեյցարիայի միջնորդությամբ եւ որոնց ստորագրության համար Հայաստանն ու Թուրքիան որոշել են սկսել քաղաքական խորհրդակցություններ, վեց շաբաթ ժամկետով: Ստորեւ ներկայացնում ենք հայ-թուրքական երկու արձանագրությունները: Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի …
կարդալ ավելինԸստ լավատեղյակ աղբյուրների, իշխանությունները որոշում են կայացրել կրկին ԱԺ ներկայացնել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» այն նախագիծը, որով նախատեսվում է անկախ բուհում սովորելու հանգամանքից՝ բանակ զորակոչել 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին: Ըստ մեր աղբյուրի, օրենքը տարածվելու է նաեւ մագիստրոսների եւ ասպիրանտների վրա, որոնք ներկայումս պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ունեն: Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը փորձել …
կարդալ ավելինՎերջերս տարբեր շրջանակներում կրկին ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ամենաշատը քննարկվում է այն վարկածը, որ Ռ. Քոչարյանն իր վերադարձը ցանկանում է ապահովել ՀՅԴ-ի միջոցով: Ըստ լուրերի` արդեն մշակվել են նույնիսկ այդ սցենարի դետալները: Մասնավորապես ԼՂ-ի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ տնտեսության վատ վիճակի հողի վրա առաջիկայում ՀՅԴ-ն կարող է հանդես գալ գործող իշխանությունների քննադատությամբ, …
կարդալ ավելին«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարեւոր է թե՛ ՀՀ-ի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ տարածաշրջանի համար: ԱՄՆ-ն սատարում է հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը, եւ մենք շարունակում ենք հուսալ, որ շուտով շոշափելի արդյունքներ կլինեն»,- երեկ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Պատասխանելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցին` նա հիշեցրել է Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը. …
կարդալ ավելինՄարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը Հատուկ քննչական ծառայությունը գնահատել է «հիվանդագին երեւակայության արդյունք»: Ի պատասխան՝ Փաստահավաք խմբի ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն «Ա1+»-ին ասել է. «Ինձ համար հասկանալի եւ ընդունելի չէ ՀՔԾ-ի արձագանքը: Մենք ներկայացրել ենք փաստաթուղթ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ Մարդու …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Հեռախոսազրույցով Ռ. Քոչարյանին շնորհավորել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռ. Քոչարյանին: Ուղերձում ասված է. «Դժվար է գերագնահատել այն հսկայական անձնական ներդրումը, որ դուք ունեցել եք …
կարդալ ավելին