քաղաքականություն

Օսկանյանի արձագանքը

08.09.2009

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի էլեկտրոնային կայքէջում երեկ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ հոդված է տեղադրվել, որը վերնագրված է` «Իրերը կոչենք իրենց անունով»: Ըստ հոդվածի` հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա. «Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանն առանց ղարաբաղյան …

կարդալ ավելին

Փոփոխություններ կլինե՞ն

08.09.2009

«Եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրող Արձանագրությունները վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, ապա Nabucco-ի ծրագրում կարող են որոշ փոփոխություններ մտցվել, իսկ ԵՄ-ն կարող է պահանջել գազատարն անցկացնել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով»,- երեկ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաբիթ Բագիրովը: Նրա խոսքով` դա քաղաքական հարց …

կարդալ ավելին

Ե՛վ ընդունելի, եւ՛ մտահոգիչ

08.09.2009

«ՀԱԿ կենտրոնական գրասենյակի հայտարարությունից չի բխում, թե Կոնգրեսի համար ընդունելի են հրապարակված արձանագրությունները: Սակայն դա արագ արված առաջին արձագանք էր, եւ, ինչ խոսք, անհրաժեշտ է ավելի ամբողջական վերլուծություն եւ գնահատական»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նկատենք, որ ՀԱԿ-ի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հրապարակված արձանագրությունների կապակցությամբ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել: Նույնիսկ …

կարդալ ավելին

Վախենում են խոսել Սուքիասյանի մասին

08.09.2009

Երեկ մինչեւ օրվա վերջ Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու միջնորդությամբ դեռ չէր դիմել դատարան: Սակայն նախօրեին ՀՔԾ քննիչ Վահագն Հարությունյանն արդեն հայտարարել էր, որ դիմելու են` բնականաբար, խափանման միջոցը որպես կալանք ընտրելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ պատգամավորը Դատախազություն էր ներկայացել չորեքշաբթի օրվա երկրորդ կեսին, որից հետո նրան տեղափոխել …

կարդալ ավելին

Ողջունում է

08.09.2009

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե «Ժառանգություն» կուսակցության` հանրաքվե անցկացնելու առաջարկն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ այդ դեպքում հանրաքվե պետք է անցկացվի ոչ թե Հայաստանում, այլ ամբողջ հայության շրջանում, քանի որ Թուրքիայից տուժած հայերն ապրում են հիմնականում Հայաստանից դուրս, եւ նրանց մոտեցումը շատ ավելի կարեւոր է: «Իշխանությունը պիտի …

կարդալ ավելին

«Համազգային ճակատի» ուրվականը

08.09.2009

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքում Դաշնակցությունը կոչ էր արել ստեղծել համազգային ճակատ, որը կհակադրվի գործող իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը` թույլ չտալու համար հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վտանգավոր զարգացումներ: «Պատմական այսպիսի բախտորոշ ժամանակահատվածում հայության առջեւ ծառացած սպառնալիքներն ու վտանգներն անհնար է չեզոքացնել առանց համազգային ճակատի ստեղծման,- ասել էր Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմեն …

կարդալ ավելին

Պահանջում են ազատ արձակել

08.09.2009

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում են «անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին»: «Անհերքելի փաստ է, որ Ն. Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով` ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր …

կարդալ ավելին

Զիջում չի՞ լինելու

08.09.2009

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցերում Հայաստանի ընդունած սկզբունքային որոշումներից հետ կանգնելու որեւէ միտում չկա»,- երեկվա ասուլիսում վստահեցնում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նաեւ հավելեց, թե` «Մեր քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերից մենք որեւէ զիջման չենք գնա, անհրաժեշտ է նաեւ աշխատել հասարակության հետ, որպեսզի ժողովուրդը կարողանա իր վստահությամբ աջակցել գործընթացին»,- նշեց …

կարդալ ավելին

Հրաժարական են պահանջում

08.09.2009

«ANS PRESS»-ի հաղորդմամբ` Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամներն իսկական մենամարտի են բռնվել Երիտասարդության եւ սպորտի նախարարության աշխատակիցների հետ: Գործակալության փոխանցմամբ` մի խումբ ակտիվիստներ` ՂԱԿ ղեկավարի տեղակալներ Գյուլթեկին Գուլիեւայի, Իլգար Ալիեւի, Ֆարիդա Ասկերովայի գլխավորությամբ, այցելել են Երիտասարդության եւ սպորտի նախարարություն: Պատվիրակության այցի նպատակն է եղել հանդիպել նախարար Ազադ Ռահիմովի հետ եւ «որոշակի հստակություն մտցնել» վերջինիս` Հայաստան կատարած …

կարդալ ավելին

Դուրեյմարը սիրում էր լապշա

08.09.2009

Հայաստանի Հանրապետության նախագահից մինչեւ սովորական խոհարարուհի, գրեթե հավասարաչափ, մտահոգ են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարներով: Վատն այն է միայն, որ թե՛ նախագահի, թե՛ խոհարարուհու համար ապագան, թերեւս, հավասարաչափ անորոշ է: Ի վերջո, Հայաստանը կանգնած է պատմական վճռորոշ իրադարձությունների առաջ: Ակնկալվում է, որ նման իրավիճակներում երկրի ղեկավարները կլինեն հնարավորինս սթափ եւ արժանապատվորեն կհաղթահարեն բարդ իրավիճակը: Սակայն պատահել …

կարդալ ավելին

Սատարում են

08.09.2009

Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների կարգավորումը` առանց նախապայմանների: Այդ մասին ասված է հայ-թուրքական վերջին համաձայնությունների վերաբերյալ կազմակերպության հայտարարությունում: «Հայաստանի իշխանությունները պարզաբանեցին, որ առանց նախապայմանների՝ նշանակում է՝ հենց այն, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ, ոչ մի պայման չպետք է դրվի …

կարդալ ավելին

Աշխատակազմից` ընտանեկան բիզնե՞ս

02.09.2009

Լուրերը, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը իր փեսային` Միքայել Մինասյանին ազատի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ըստ մեր աղբյուրների, համապատասխանում են իրականությանը, եւ բացառված չէ, որ դա տեղի ունենա առաջիկա օրերին: Առայժմ միայն հայտնի է, որ Մ. Մինասյանը երկուշաբթի օրը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին: Սակայն խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, դրա պատճառը ոչ թե …

կարդալ ավելին

Հեռանալ հնարավոր չէ՞

02.09.2009

Երեկ ԼՂՀ Անկախության 18-րդ տարեդարձի առիթով Ստեփանակերտում է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա միայն մեկ հարցի է պատասխանել: Հարցին, թե` արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն այս պահին քաղաքականության մեջ է, վերջինս պատասխանել է, թե` քաղաքականությունից վերջնականապես հեռանալ հնարավոր չէ:

կարդալ ավելին

Սուքիասյանը վերադարձել է

02.09.2009

Երեկ ժամը 16-ի սահմաններում ինքնակամ ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացել ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ. մարտի 1-ից գտնվում էր ընդհատակում եւ հետախուզման մեջ էր: Շուրջ 2 ժամ Սուքիասյանը պահվել է Գլխավոր դատախազության շենքում, ապա տեղափոխվել է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Պատգամավորին տեղափոխել են ծառայողական մուտքով, այնպես, որ Դատախազության շենքի առջեւ սպասող լրագրողները չկարողանան …

կարդալ ավելին

Հաճախորդ է «կպցնում»

02.09.2009

Մինչ Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ թվերով անկում ապրել, իշխանություններն էլ ամեն օր խոսում են հարկային վարչարարության բարելավման եւ բյուջեի մուտքերի մեծացման անհրաժեշտության մասին, Պետական եկամուտների կոմիտեի որոշ պաշտոնյաներ զարգացնում են իրենց անձնական բիզնեսները: Օրինակ` ՊԵԿ նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը, որը «կրթված մարդու» եւ «պարկեշտ պաշտոնյայի» համարում ունի, վերջին շրջանում հասցրել է ծաղկեցնել իրեն պատկանող …

կարդալ ավելին

Անձամբ է ներկայացնելու

02.09.2009

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` թուրքական հանրապետությունների առաջնորդների գագաթաժողովի շրջանակում հոկտեմբերի 3-4-ին այցելելու է Նախիջեւան: Թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ, այցի շրջանակում ծրագրվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ «փակ դռների հետեւում առանձին հանդիպում», որտեղ Գյուլը մտադիր է «անձամբ» ներկայացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու մասին նախաստորագրված արձանագրությունները:

կարդալ ավելին

Կարմիր գորգ` Սերժ Սարգսյանի պատվին

02.09.2009

Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը կոշտ քննադատության են ենթարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արձանագրությունների նախաստորագրման փաստը: Ըստ «Hurriyet»-ի` նրանք հայտարարել են, որ եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը ստորագրի Արձանագրությունները, ամեն դեպքում դրանք անհնար կլինի ի կատար ածել` առանց խորհրդարանի կողմից վավերացման: Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, նախկինում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դեսպան Օնուր Օյմենը հայտարարել է, որ Հայաստանը …

կարդալ ավելին

Թուրքիան ծնկի՞ է իջել

02.09.2009

«Թուրքիայի այդ քայլն ինձ հիշեցնում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օրերս նախաստորագրված երկու արձանագրությունները: «Թուրքիան պայմանագիր է կնքում ագրեսոր երկրի հետ: Դա խելքին մոտ չէ: Այդպիսի տերություն, ինչպիսին Թուրքիան է, ծնկի է իջել: Հետաքրքիր է` ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան: Մի՞թե Թուրքիան …

կարդալ ավելին

Հիմա` ունե՞նք, թե՞ չունենք

02.09.2009

Երեկ Լեռնային Ղարաբաղի Անկախության 18-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ասել է, թե հիմք չկա կասկածելու, որ այսօր Մինսկի խմբի համանախագահներն իրականում ցանկանում են, որ այս գործընթացը վերջապես իր տրամաբանական ավարտին հասցվի: «Բայց այստեղ մենք նույնպես գործ ունենք Ադրբեջանի ղեկավարության ներկայիս կեցվածքի հետ, եւ այս գործընթացը չի կարող …

կարդալ ավելին

Ոչինչ չասող ակցիա

02.09.2009

Երեկ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողներն այդպես էլ չեն պահանջել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդամենը հայտարարել է, որ իրենք կպահանջեն Ս. Սարգսյանի հրաժարականը, եթե վերջինս Մադրիդյան սկզբունքների շուրջ որեւէ փաստաթուղթ ստորագրի: «Նախ` ուզենք թե չուզենք, գործող նախագահն է այսօր գլխավոր բանակցողը, եւ նրան է վերապահված անմիջական հարաբերություններում պաշտպանել …

կարդալ ավելին