Պահանջում են ազատ արձակել

08/09/2009

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում են «անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին»: «Անհերքելի փաստ է, որ Ն. Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով` ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին»,- ընդգծել են հայտարարության հեղինակները` միաժամանակ պահանջելով «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար»: