Թուրքիան ծնկի՞ է իջել

02/09/2009

«Թուրքիայի այդ քայլն ինձ հիշեցնում է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օրերս նախաստորագրված երկու արձանագրությունները: «Թուրքիան պայմանագիր է կնքում ագրեսոր երկրի հետ: Դա խելքին մոտ չէ: Այդպիսի տերություն, ինչպիսին Թուրքիան է, ծնկի է իջել: Հետաքրքիր է` ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան: Մի՞թե Թուրքիան այդքան ինքնուրույն չէ, որ իրեն գլխից բռնած քարշ են տալիս` ուր ուզում են: Մի խոսքով, Թուրքիան կախյալ երկիր է: Որտեղ նրան տանի Ամերիկան, այնտեղ էլ, գլուխը կախ, կգնա»,- հավելել է Գուլուզադեն: