«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցերում Հայաստանի ընդունած սկզբունքային որոշումներից հետ կանգնելու որեւէ միտում չկա»,- երեկվա ասուլիսում վստահեցնում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նաեւ հավելեց, թե` «Մեր քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցերից մենք որեւէ զիջման չենք գնա, անհրաժեշտ է նաեւ աշխատել հասարակության հետ, որպեսզի ժողովուրդը կարողանա իր վստահությամբ աջակցել գործընթացին»,- նշեց նա: Պատասխանելով ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու մասին հարցին` Գ.Սահակյանը հայտարարեց, թե որեւէ ուժ չի կարող ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա: «Նրա հրաժարականի մասին խոսակցությունները սին երազանքներ են, իշխանատենչություն: ԼՂ-ի մասին խոսում են մարդիկ, ովքեր չեն եղել ԼՂ-ում»,- հավելեց նա: