քաղաքականություն

Պատասխանատվությունից թռնելու ժամանակը

08.09.2009

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում անցած շաբաթ հրապարակվել էր մի հոդված` նվիրված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին: «Իրերը իրենց անուններով կոչենք» հրապարակման մեջ պարունակվում էին շատ մեղմ ձեւակերպումներ, սակայն իրականում այն ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս իրավիճակը «սիվիլ» քննադատելու փորձ էր: Երեկ Վարդան Օսկանյանը այս թեմայով հանդես է եկել եւս մեկ …

կարդալ ավելին

Հրաժարվեցին մանդատներից

08.09.2009

Երեկ միանգամից ԱԺ երկու պատգամավորներ` Խաչատուր Սուքիասյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, վայր են դրել իրենց մանդատները: «ՀՀ ԱԺ պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ իմ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար …

կարդալ ավելին

Պետք չէ սխալվել

08.09.2009

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը: Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, նա ասել է. «Ես շատ, շատ ուրախ կլինեմ, որ սահմանը …

կարդալ ավելին

Կարապետյանը վերադարձել է

08.09.2009

«Երկրներն իրենք են որոշում իրենց ճակատագրերը: Կան համաշխարհային գլոբալ պրոցեսներ, կան պրոցեսներ, որոնք ներազդում են յուրաքանչյուր երկրի ներքին քաղաքական կյանքի վրա, բայց միանշանակ է, որ երկու խնդիր կա` եթե երկրի ներսում իրավիճակը լավն է, եթե ղեկավարությունը լեգիտիմության խնդիր չունի, եթե երկրի ղեկավարությունը հարց չունի լուծելու արտաքին դաշտում իր խնդիրների հետ կապված, ապա նա կարող է …

կարդալ ավելին

Աշխարհի ճանապարհը` Լաչինո՞վ

08.09.2009

Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ Եվրոպան եւ Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհներ» դարի նախագծի իրականացման վրա: Իսկ ճանապարհն, ըստ նրա` Ադրբեջանը եւ Հայաստանը միացնելու է Եվրոպայի հետ: Նախարարի խոսքով` այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, հետո՝ Թուրքիայով դեպի Եվրոպա: Այսպիսով, սա կդառնա Հայաստանի, Ադրբեջանի եւ …

կարդալ ավելին

Ուզում են հալեցնել

08.09.2009

Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Կովկասում խաղաղության հաստատման լույսի ներքո: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կարեւոր փուլ է թեւակոխել: «Մեր ցանկությունն է, որպեսզի տարածաշրջանի սառեցված հակամարտությունները հալվեն եւ կարգավորվեն: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք ոչ միայն հարաբերությունների …

կարդալ ավելին

Հանձնաժողովը գնում է էքսկուրսիա

08.09.2009

Երեկ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում տեղի էր ունենում հերթական «ներկայացումը»: Մարտի 1-ի գործով քննչական խմբի անդամ Բագրատ Ադամյանը եւ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետ Արամ Համբարձումյանը հանձնաժողովականներին էին ներկայացնում Ոստիկանության զորքերի` մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի բաճկոնը, որը զինվորի հագին է եղել վիրավորվելու պահին: Հիշեցնենք, որ Տ.Աբգարյանը մարտի 1-ի 10-րդ զոհն …

կարդալ ավելին

Կօգնե՞նք, թե՞ ավելի վատ վիճակում կհայտնվենք

08.09.2009

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե մենք պետք է օգնենք Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության հարցում. «Այժմ մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում, այն հասարակությանը, որի հարյուր-հազարավոր …

կարդալ ավելին

Ցանկալի, բայց անիրական

08.09.2009

Ըստ վերջին շրջանում թուրքական մամուլում հրապարակվող տեղեկությունների եւ վերլուծությունների, Եվրամիությունը, որ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործին, ցանկանում է ծրագրվող «Nabucco» գազատարի ուղին Վրաստանի փոխարեն անցկացնել Հայաստանով: ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում այդ ծրագիրը անվանել է «ցանկալի, բայց իրականությունից շատ-շատ հեռու գաղափար»: Նա հիշեցրել է, որ թեեւ …

կարդալ ավելին

Հայրիկյանի կանխատեսումը

08.09.2009

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները խոսում են երկու երկրների հարաբերություններում առաջընթացի մասին: «Այդ առաջընթացը ընկալելու եւ հօգուտ մեր ժողովրդի օգտագործելու համար, մենք պետք է մեկ անգամ եւս հայտարարի բերենք մեր անցած ճանապարհը: Հետեւելով վերջին զարգացումներին` մենք անհրաժեշտություն ենք զգում նայել մեր անցյալին»,- նշել է նա` հավելելով, սակայն, որ, իր …

կարդալ ավելին

Ընթացիկ տարո՞ւմ

08.09.2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթացիկ տարվա մեջ հնարավոր է, եւ, հավանաբար, հենց դա է պատճառը, որ Թուրքիան եւ Հայաստանը հայտարարել են մինչեւ այս տարվա ավարտն իրենց հարաբերությունները կարգավորելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին: Այս մասին թուրքական «1news.az»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի ղեկավար Զեյնո Բարանը: Նրա խոսքերով` չնայած Հայաստանի եւ Թուրքիայի …

կարդալ ավելին

Հայկական դիվանագիտության հերթական հաղթանա՞կ, թե՞ հնարավոր կոլապս

08.09.2009

Միջազգային թատերաբեմի հիմնական խաղացողները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոպան, ձգտում են վերացնել սառը պատերազմի վերջին ռուդիմենտ-մնացորդները: Նախ` ընկավ Բեռլինի պատը, հետո բացվեց «Կանաչ գիծը», որը բաժանում է Կիպրոսը` իր իսկ մասնիկը հանդիսացող ինքնակոչ Հյուսիսային Թուրքական Հանրապետությունից: Հերթը, կարծես թե, հասել է Հայաստանին ու Թուրքիային: Եվ դա արվում է ոչ թե հայերի ու թուրքերի նկատմամբ գերտերությունների տածած …

կարդալ ավելին

Լինե՞լ, թե՞ չլինել

08.09.2009

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում չկա որեւէ այլ խնդիր` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից բացի: Խոսքն արժեզրկվել է, որովհետեւ բոլորը խոսում են: Թեման մեկն է` քաղաքականություն: Մնացյալն, ինչպես «Համլետում»` լռություն է: Մի առիթով հենց մեր թերթում անդրադարձել էինք եվրոպական քաղաքներից մեկում տեղի ունեցող մի միջոցառման. մարդիկ հերթեր էին կանգնում` լսելու դասախոսություններ` «Կյանքի իմաստը» խորագրով: Անկեղծ ասած, այս …

կարդալ ավելին

Սխալվելն աններելի է

08.09.2009

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Մենք մեր պատմության կարեւոր խաչմերուկում ենք: Սեղանին դրված է առաջին երկկողմ պայմանագիրը, որն անկախ, ինքնիշխան Հայաստանը մտադիր է ստորագրել Թուրքիայի Հանրապետության հետ: Սա աննախադեպ, հեռու գնացող եւ անշրջելի գործընթաց է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս թեմայի շուրջ բանավեճը սխալ ուղղությամբ է ընթանում: Անընդունելի է բարձրաստիճան պաշտոնյաների այս աստիճան անտարբեր եւ պարզունակ մոտեցումը …

կարդալ ավելին

Կայացած չէ

08.09.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության պատվիրակությանը: «Ժողովրդավարության երկար, բայց անհրաժեշտ ճանապարհը մեզ այսօր բերել է ընտրական համակարգի զարգացման մի աստիճանի, որը հնարավորություն է տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ: Բայց ասվածը, իհարկե, չի նշանակում, թե մենք ունենք կատարյալ ընտրական համակարգ: Այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք կարիք ունենք անընդհատ կատարելագործելու …

կարդալ ավելին

Չեն հրավիրել

08.09.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը չի հրավիրվել ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի` սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստին: Որպես «ընդդիմության» ներկայացուցիչ՝ նրա փոխարեն հրավիրվել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: «Դա եւս մեկ անգամ վկայում է ԵԽ-ի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին, որովհետեւ դեռ հունիսյան լիագումար նստաշրջանից առաջ տեղի ունեցած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին ինձ պաշտոնապես …

կարդալ ավելին

Ահարոնին տարան

08.09.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ: Ի դեպ, այս պաշտոնում Չիլինգարյանը փոխարինելու է Կարինե Մինասյանին, ով երեկվանից վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ զբաղեցնելու է Պետեկամուտների կոմիտեի 1-ին փոխնախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարում նշել …

կարդալ ավելին

Տարոսը մյուս քաղբանտարկյալներին

08.09.2009

Երեկ երեկոյան ժամը 8:30-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ազատ է արձակվել Ազգային անվտանգության ծառայության «Երեւան- Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Սուքիասյանի ազատ արձակումն անակնկալ էր, քանի որ գրեթե բոլորը կանխատեսում էին, որ այսօր Հատուկ Քննչական ծառայությունը դատարանին միջնորդություն է ներկայացնելու պատգամավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պահանջով: Սակայն, ըստ երեկ երեկոյան տարածված պաշտոնական հաղորդագրության, «ՀՔԾ-ն …

կարդալ ավելին

Տարած-հետ բերած

08.09.2009

Գարնանային նստաշրջանում խորհրդարան «տարած-հետ բերած» հարկային օրենսդրության փոփոխությունների տխրահռչակ փաթեթը հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կրկին դրվելու է շրջանառության մեջ: Հիշեցնենք, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ հարկայինի ներկայացուցչի ներկայության հնարավորություն տվող այդ փաթեթը կառավարությունը ետ էր վերցրել գարնանային նստաշրջանում պատգամավորների կողմից բուռն քննադատության ենթարկվելուց հետո: Այժմ փաթեթը լրամշակվել է եւ նորից ներկայացվում է ԱԺ-ին: Փոփոխված օրինագծի նախնական …

կարդալ ավելին

Առնչություն չունեն

08.09.2009

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանն «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի աշխատակից Նովրուզ Մամեդովի հայտարարությունը՝ վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի բանակցությունները որեւէ առնչություն չունեն, եւ, որ դա նաեւ ողջ միջազգային հանրության դիրքորոշումն է: Հիշեցնենք, որ Ն. Մամեդովն ասել էր, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող գործընթացները անպայման …

կարդալ ավելին