Ընթացիկ տարո՞ւմ

08/09/2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթացիկ տարվա մեջ հնարավոր է, եւ, հավանաբար, հենց դա է պատճառը, որ Թուրքիան եւ Հայաստանը հայտարարել են մինչեւ այս տարվա ավարտն իրենց հարաբերությունները կարգավորելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին: Այս մասին թուրքական «1news.az»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի ղեկավար Զեյնո Բարանը: Նրա խոսքերով` չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն ուղղակիորեն շաղկապված չեն, «դրանք պետք է զուգահեռ ուղղություններով ընթանան»: «Երկու կողմերն էլ բավական մոտ են բանակցությունների ավարտին, եւ ես համոզված եմ, որ նրանք մինչեւ վերջին պահը շարունակելու են բանակցությունները»,- նշել է Բարանը` հավելելով, որ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հաջորդ նիստին չարժե առանձնապես մեծ առաջընթացի սպասել, սակայն դա նաեւ չի նշանակում, որ գործընթացը ձախողված է: