քաղաքականություն

Ղարաբաղի կորստի գնով իշխանություն պետք չէ

18.09.2009

Երկուսուկես ամիս ընդմիջումից հետո Մատենադարանին հարող տարածքում երեկ տեղի ունեցավ ՀԱԿ հանրահավաքը: Հիշեցնենք, որ քաղաքապետարանն այս անգամ արտոնել էր թե՛ հանրահավաքը, թե՛ դրան հաջորդող երթը: Քաղաքում ոստիկաններն առանձնապես չէին խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, բայց որոշակի խոչընդոտներ էին հարուցել մարզերից եկող մարդկանց համար: Բոլոր դեպքերում, երեկվա հանրահավաքն ու երթն անցան առանց որեւէ լուրջ միջադեպերի: Մատենադարանի հարթակում են …

կարդալ ավելին

Գոհ են ու երջանիկ

18.09.2009

«Ես չեմ գտնում, որ այդ զեկույցով մարտիմեկյան դեպքերի քննարկումների էջը փակված է, մենք նույնպես կարծում ենք, որ ճիշտ կլինի ստեղծել նախաքննչական իրավասություններով օժտված նոր հանձնաժողով»,- երեկ ԱԺ ճեպազրույցում` անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կողմից նախօրեին ներկայացված զեկույցին՝ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` այն …

կարդալ ավելին

Ամենացնցող պահը

18.09.2009

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ զարգացման շուրջ Արձանագրությունները, որտեղ բացակայում են ԼՂ-ի կամ Ադրբեջանի մասին հիշատակումները, կարծես թե, խաչ են քաշում այն հայտարարությունների վրա, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում»,- այդ մասին ադրբեջանական «Զերկալո»-ում գրել է Միջազգային հարաբերությունների կովկասյան ամսագրի թղթակից Ալեքսանդր Ջեքսոնը: «Եթե Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չնկատվի 6 …

կարդալ ավելին

Թուրքական կարծիք

18.09.2009

«Hurriyet» թուրքական պարբերականի հեղինակ Սեմիհ Իդիզն իր վերլուծական հոդվածում փորձել է համեմատել Հայաստանում եւ Թուրքիայում առկա դիրքորոշումները՝ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների լույսի ներքո: Իդիզը նշում է, որ երկու երկրներում ծայրահեղ ազգայնականները խոսում են նույն տոնայնությամբ` «մենք հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղից» եւ «փաստաթուղթը մեր երկրի համար միայն զիջումներ է պարունակում»: «Այդ տարօրինակ դիխոտոմիան, որը ցույց է …

կարդալ ավելին

«Հասարակություն» բառի արմատը «հասարակ»-ը չէ

18.09.2009

Թե որքան արդյունավետ են ՀՀ նախագահի հանդիպումները կուսակցությունների ղեկավարների հետ, կարելի է չափել նախորդ երկու հանդիպումների արդյունքներով: Եթե չլիներ այս երրորդ նախաձեռնությունը` հրավիրել ՀՀ-ում գործող, պարզվում է, 64 կուսակցություններին` քննելու հայ-թուրքական հարաբերությունների ձեւաչափը, նախ` ոչ ոք գլխի չէր ընկնի, որ Հայաստանում գործում է այդքան կուսակցություն, եւ երկրորդ` նախորդ երկու հանդիպումների մասին կհիշեին միայն նրանք, ովքեր …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 18-ի հանրահավաքում

18.09.2009

Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի։ Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, …

կարդալ ավելին

100 մլրդ-ով պակաս

16.09.2009

Կառավարություն ներկայացրած` 2010թ. բյուջեն լինելու է մոտ 840 մլրդ դրամի սահմաններում` անցած տարվա համեմատ մոտ 100 մլրդ դրամով պակաս: Այդ մասին երեկ մեր թղթակցին ասել է ֆինանսների փոխնախարար Տիգրան Դավթյանը: 2009թ. բյուջեն սահմանված էր 945 մլրդ դրամ, բայց նախարարի ասելով՝ մինչեւ տարեվերջ այն կկատարվի մոտ 910 մլրդ դրամի չափով: Այս երկու ցուցանիշներն ապահովելու համար օգտագործվելու …

կարդալ ավելին

Եվս մի ՕԵԿ-ական

16.09.2009

Վերջին շաբաթներին իշխանական կուլիսներում քննարկվող հնարավոր պաշտոնանկությունների թեման շարունակվում է: Արդեն տեղեկացրել էինք, որ ազատման «հավակնորդների» ցանկում առաջին հերթին քննարկվում էր ՕԵԿ-ի կողմից տրանսպորտի եւ կապի նախարար նշանակված Գուրգեն Սարգսյանի անունը: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջին օրերին իշխանությունները քննարկում են նաեւ ՕԵԿ-ի կողմից մոտ երկու ամիս առաջ գյուղատնտեսության նախարար նշանակված Գերասիմ Պետրոսյանի պաշտոնանկության հարցը:

կարդալ ավելին

Խեր լինի

16.09.2009

Մեր տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության պառակտման «կուլմինացիայի» օրերին դրա հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՌԴ որոշ քաղաքական գործիչների հետ: Մեր թղթակցի հետ զրույցում «Ժառանգության» վարչության արդեն նախկին նախագահ Անահիտ Բախշյանը հաստատել է, որ Ր.Հովհաննիսյանը եղել է Մոսկվայում, սակայն ավելացրել է, որ նրա ռուսական հանդիպումների մասին տեղյակ չէ: Ի դեպ, մեր տեղեկություններով, …

կարդալ ավելին

Ճնշումներ եղել են

16.09.2009

«Ժառանգություն» կուսակցությունից օրերս հեռացված ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ հրաժարվել է մեկնաբանել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը: Սակայն նշել է, թե Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը տալիս է իր կյանքի վերջին հրաժարականը, ստիպում է մտածել, որ Հովհաննիսյանը վերջնականապես է հեռացել քաղաքականությունից: Ի դեպ, Վ. Խաչատրյանը չի բացառել, որ կուսակցության ներսում կատարված իրադարձությունները ճնշման հետեւանք են: …

կարդալ ավելին

Չեն մասնակցելու

16.09.2009

Հայ Ազգային կոնգրեսը ՀՀ նախագահի աշխատակազմից սեպտեմբերի 17-ին նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների հետ կայանալիք հանդիպման հրավերը չի ստացել: Այս մասին երեկ ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին անդամակցող մյուս կուսակցություններին, ապա, ըստ Լ. Զուրաբյանի` նրանք պետք է ստացած լինեն այդ հրավերը: Երեկ կեսօրին դեռեւս հրավեր չէին ստացել նաեւ ՀՀՇ-ն եւ ՀԺԿ-ն: …

կարդալ ավելին

Նույն բա՞նն են անում

16.09.2009

«Հայ-թուրքական հարաբերությունների մասով Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ավելի ճկուն է ու մոտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը»,- երեկ նման հայտարարություն է արել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ` թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ասում, որ թուրքերի հետ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց նրա վարած քաղաքականությունը հենց դա էր հուշում: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, ապա, ըստ …

կարդալ ավելին

Կոմպետենտ են, էլի

16.09.2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեն մինչեւ սեպտեմբեր կայցելի Բաքու: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թերի Դեւիդսոնը` չմանրամասնելով, արդյոք նորանշանակ համանախագահը Բաքվում է լինելու տարածաշրջանայի՞ն, թե՞ աշխատանքային այցելության շրջանակներում: Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատարը, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցի, կարծիք է հայտնել, որ Բրադկեի …

կարդալ ավելին

Մարտի 1-ի էջը մնաց չփակված

16.09.2009

Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, այդ իրադարձություններից 15 ամիս անց, վերջապես հրապարակել է իր ղեկավարած կառույցի զեկույցը: Շուրջ 150 էջանոց այդ փաստաթուղթն իրականում որեւէ նոր բան չի պարունակում եւ հերթական անգամ ու վերջնականապես ապացուցում է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել էր ընդամենը ոճրագործությունը կոծկելու համար: Բավական է նշել միայն, որ …

կարդալ ավելին

Թուրքական խաղեր

16.09.2009

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ կուսակցությունների հետ տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն մտահոգություն է հայտնել, թե Հայաստանը սահմանի բացումից հետո էլ օրակարգում է պահելու ցեղասպանության ճանաչման հարցը: «Չեմ կարծում, թե Երեւանը սահմանի բացումից հետո էլ չի բարձրացնի ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասել է Դավուդօղլուն: «Արձանագրությունների շուրջ քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն 6 շաբաթվա ընթացքում, դրանից հետո …

կարդալ ավելին

Առայժմ` ոչ

16.09.2009

«Ժառանգություն» կուսակցության այլեւս նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ առայժմ չի պատրաստվում վայր դնել իր մանդատը: Սակայն նա չի բացառել, որ հետագայում հնարավոր է դիմի նման քայլի: Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանին, ինչպես նաեւ կուսակցությունից հեռացված մյուս 5 անդամներին «Ժառանգությունում» մեղադրում են «հակակուսակցական եւ խառնակիչ» գործունեություն ծավալելու եւ …

կարդալ ավելին

Նիկոյանն արեց իր գործը… Ո՞վ պետք է հեռանա

16.09.2009

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ մեկ օր ուշացումով վերջապես ներկայացրեց 138 էջից բաղկացած իր զեկույցը: Նիստից առաջ պատգամավորների սեղանին արդեն դրվել էին զեկույցի օրինակները, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց քվեարկություններն ավարտելուց հետո սկսել դրա ներկայացումը, որին հատկացրեց 90 րոպե ժամանակ: «Ժառանգության» պատգամավորներն ընդվզեցին` հայտարարելով, թե իրենք ընդամենը 20 …

կարդալ ավելին

«Ժառանգությունը» ձայնակցում է ՀՀԿ-ին

16.09.2009

2009թ. մարտի 11-ին ԱԺ թվով 35 պատգամավորներ («ՀՀԿ», «ԲՀՀ» եւ «ՕԵԿ» խմբակցություններից) դիմել էին Սահմանադրական դատարան` պարզելու ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը: ՍԴ-ն էլ 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 7-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր է ճանաչել ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ …

կարդալ ավելին

Հայաստանը պատրա՞ստ է առաջիկա մարտահրավերներին

16.09.2009

2008թ. հուլիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում տնտեսական եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին: Ստորագրումից օրեր անց, ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի լիազոր ներկայացուցչի նախկին խորհրդական, այժմ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ահազանգ հնչեցրեց հնարավոր այն զարգացումների մասին, որոնք կարող են վտանգել մեր երկիրը: – Մեդվեդեւի՝ Բաքվում …

կարդալ ավելին

Ավելի վտանգավոր

16.09.2009

«Այն, ինչ եղել է, եւ այն, ինչ ունենք, պետք է հավասարակշռել»,- «7օրին» ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` ավելացնելով, թե ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականություններում նմանություն չի տեսնում: «Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւյալ քաղաքականությունն էր վարում. Ղարաբաղը պետք է լայն ինքնավարություն ունենա Ադրբեջանի տարածքում։ Իսկ հիմա Սերժ Սարգսյանի մոտ գրված …

կարդալ ավելին