100 մլրդ-ով պակաս

16/09/2009

Կառավարություն ներկայացրած` 2010թ. բյուջեն լինելու է մոտ 840 մլրդ դրամի սահմաններում` անցած տարվա համեմատ մոտ 100 մլրդ դրամով պակաս: Այդ մասին երեկ մեր թղթակցին ասել է ֆինանսների փոխնախարար Տիգրան Դավթյանը: 2009թ. բյուջեն սահմանված էր 945 մլրդ դրամ, բայց նախարարի ասելով՝ մինչեւ տարեվերջ այն կկատարվի մոտ 910 մլրդ դրամի չափով: Այս երկու ցուցանիշներն ապահովելու համար օգտագործվելու են միջազգային կառույցներից վերցված հսկայական վարկերը: Մեր թղթակցի հարցին, թե արդյո՞ք այս ճգնաժամի պայմաններում 840 մլրդ դոլարը 2010թ. բյուջեի համար իրատեսական է, նախարարը պատասխանել է. «Մենք վարկային գումարներ ունենք, որոնք օգտագործելու ենք նաեւ հաջորդ տարի»: