քաղաքականություն

Այլընտրանք չկա՞

28.09.2009

Թուրքիայի վարչապետը հանդիպել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Ելույթ ունենալով Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում` Ռեջեփ Թայիբ Էրդողանը հավաքվածներին համառոտ ներկայացրել է ԱՄՆ-ում ընթացող իր բանակցությունների արդյունքների մասին: Ըստ «Անադոլու» գործակալության` Էրդողանը, խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս կայացած գագաթաժողովի մասին, ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջուկային զենքի տարածման կանխարգելման մեթոդները: «Հույս ունենք, …

կարդալ ավելին

Գնաց Իրան

28.09.2009

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Իրան է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Թեհրանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի այցը նախատեսված էր հունիսի վերջին, սակայն Իրանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների պատճառով այն հետաձգվել էր:

կարդալ ավելին

Ինչպե՞ս է պատրաստվում սփյուռքը

28.09.2009

Ընդամենը երկու օր հետո մեկնարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ սփյուռքի գաղթօջախների կարծիքը լսելու նպատակով: Նախագահն այցելելու է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Դոնի Ռոստով: Հայտնի է, որ Սփյուռքի մեր հայրենակիցների մեծ մասը դեմ է հայ-թուրքական հարաբերություններն այն ճանապարհով կարգավորելուն, որն ընտրել է Ս.Սարգսյանը: Ցեղասպանությունից փրկվածների կամ …

կարդալ ավելին

ՌԴ-ն կասկածում է

28.09.2009

Որեւէ երաշխիք չկա, որ Քիշնեւում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո առաջխաղացում կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին «1news.az»-ին ասել է Ռուսաստանի Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեեւը: Ըստ նրա` «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող ինտենսիվ բանակցություններն ազդեցություն չեն ունենա Հայաստանի վրա»: «Ադրբեջանը շատ նյարդային կերպով է ընդունում հայ-թուրքական ցանկացած մերձեցում եւ ցանկանում է օգուտ ստանալ …

կարդալ ավելին

Ներքևները «պահում» են վերևներին

28.09.2009

Նիժնի Նովգորոդի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ սեպտեմբերի 16-ից միացել են ՀՅԴ-ի կազմակերպած ստորագրահավաքին, որի նպատակն է փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում: Ստորագրահավաքի կազմակերպման նախաձեռնությունը «Կամուրջ» վերլուծական-տեղեկատվական ալմանախինն է, որը հրատարակվում է քաղաքում: Ինչպես հայտնել է ալմանախի գլխավոր խմբագիր Լիանա Պողոսյանը, այսօրվա դրությամբ հավաքվել է շուրջ 500 ստորագրություն: Նիժնի Նովգորոդում անցկացվող ստորագրահավաքը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 9-ը, …

կարդալ ավելին

Վտանգավո՞ր է

28.09.2009

«Ռուսաստանը պատրաստ է սատարել Իրանի դեմ պատժամիջոցները: Այս քայլը կարելի է դիտարկել որպես Չեխիայում եւ Լեհաստանում ՀՀՊ համակարգերի տեղակայելը մերժելու ԱՄՆ-ի որոշման պատասխան քայլ: Սակայն, հնարավոր է, որ դիրքորոշման փոփոխության համար կան նաեւ այլ դրդապատճառներ»,- գրում է «ԹպՊՏՎՏրՑՌ»-ն` հավելելով, թե 1990-ականների վերջին եւ 2000-ական թվականների սկզբին Ռուսաստանը արդարացված պատճառներով արգելափակեց այս պատժամիջոցները: «Բուշերում ԱԷԿ կառուցելու …

կարդալ ավելին

Կարեւոր այց է

28.09.2009

Ինչպես հայտնի է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սփյուռքի գաղթօջախների կարծիքը լսելու նպատակով հոկտեմբերի 1-ից մեկնարկում է նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը: Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն «Ազատությանն» այս կապակցությամբ ասել է, թե նախագահի այցը շատ կարեւոր է, քանի որ սփյուռքում կարծիքները տարբեր են, հնչեցվել են մտահոգություններ. «Միշտ էլ ասել ենք, որ …

կարդալ ավելին

Ի՞նչը չի լինի, եթե շաքարամանից երկու կտոր շաքար չպակասի

28.09.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պտույտը Սփյուռքի գաղթօջախներով, որպես նախաձեռնություն` հետաքրքիր է: Պարզապես, այդ այցելության համար ընտրված (նկատենք` ինչ-որ իմաստով ուշացած) ժամանակը եւ սփյուռքահայերի հետ զրույցի թեման արդեն ցույց են տալիս Սփյուռքի տրամադրությունների լրջությունը: Հայկական գաղթօջախների մեր հայրենակիցների կարծիքը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին հնարավոր էր իմանալ` առանց մեկշաբաթյա ուղեւորության համար բյուջեից այդքան ծախս անելու: Այլ է …

կարդալ ավելին

Պարզ, բայց սառը մտքով

28.09.2009

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը «Հայաստան եւ Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրացիայի լույսի ներքո» գիտաժողովում հայտարարել է, որ թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անսպասելի էր, բայց նաեւ ողջունելի, ու թեեւ որոշ վտանգներ ու զգացմունքայնություն կա, բայց պետք է «պարզ ու սառը մտքով» բաց հասարակական քննարկումներ անցկացնել: «Առաջին քայլերն, իրոք, դրական են, բայց վստահության …

կարդալ ավելին

Ժամանակը եկել է

25.09.2009

«Եկել է ժամանակը` լուծելու Լեռնային Ղարաբաղի եւ Կովկասում բոլոր հակամարտությունները` հաշվի առնելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Չլուծված հարցերը մեր տարածաշրջանում խնդիրներ են առաջացնում, որոնց լուծումը շատ կարեւոր է ամբողջ աշխարհի համար: Մեր նպատակն է՝ հարեւանների հետ պասիվ հարաբերություններից անցում կատարել ակտիվ համագործակցության: Դա …

կարդալ ավելին

Հետաձգել են

25.09.2009

Երեկ Վերաքննիչ դատարանում հետաձգվել է Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի դատավարությունը, քանի որ դատախազ Արմեն Աֆանդյանը եւ քննիչ Հրաչյա Սարգսյանը դատական նիստին չէին ներկայացել: Այսպիսով` դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու երկուշաբթի օրը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում պետք է լսվեր Կենտրոնի ընդհանուր իրավասության ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, որով Տ. Առաքելյանի խափանման …

կարդալ ավելին

Առանց նախապայմանների

25.09.2009

ՀՀ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Նրանք անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ս. Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերն ի սկզբանե բանակցությունները վարել եւ համաձայնությունների են եկել այն փոխըմռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ այս սկզբունքից …

կարդալ ավելին

Համահայկական այցեր

25.09.2009

Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը սփյուռքահայ գաղթօջախներ: Այս մասին երեկ ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Այցի նպատակն է՝ լսել հայկական Սփյուռքի կարծիքներն ու մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Առաջին անգամ ՀՀ նախագահը կատարում է այսպիսի վերպետական, համազգային ուղեւորություն, որի նպատակն է լինել բոլոր այն հիմնական …

կարդալ ավելին

Առաջարկությունների կեսն ընդունվել են

25.09.2009

«Ժառանգությունը» սեպտեմբերի 24-ին գրավոր նամակներ է ստացել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդից (ԱԱԽ), ՀՀ Սահմանադրական դատարանից (ՍԴ) եւ ՀՀ Կառավարությունից` ի պատասխան ԱԱԽ նիստ հրավիրելու, ՍԴ-ում նախաստորագրված արձանագրությունների` Սահմանադրության համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում կազմակերպելու եւ Կառավարության կողմից նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե կազմակերպելու իր առաջարկներին: «Ժառանգության» առաջարկը ընդունել է միայն ԱԱԽ-ն, որի …

կարդալ ավելին

Իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը

25.09.2009

– Երբ Դուք ու մյուս քաղբանտարկյալները բանտում էիք, ՀԱԿ-ի առաջնորդները` նկատի ունենալով նաեւ Ձեզ, հայտարարում էին, թե իրենց կազմակերպչական կորիզը չկա, դրա համար էլ պայքարն ավելի հզոր չի ստացվում: Հիմա քաղբանտարկյալների մեծ մասն ազատ է արձակվել, բայց խոստացված հուժկու պայքարը չի երեւում: – Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, արվում է այն, ինչ հնարավոր է, բայց նախապատրաստական …

կարդալ ավելին

Նաեւ ԼՂՀ-ի մասին

25.09.2009

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում Լիբանանի իր պաշտոնակից Ֆաուզի Սալուհի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման անկարելի է խաղաղություն ու անվտանգություն հաստատել տարածաշրջանում: Նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարբեր հիմնախնդիրների նկատմամբ Ադրբեջանի եւ Լիբանանի մոտեցումները: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման …

կարդալ ավելին

Միավորվելու են ու սատար կանգնեն

25.09.2009

«Հայաստանի իշխանությունները չեն ուրանում Հայոց ցեղասպանությունը եւ ամեն ինչ անելու են դրա միջազգային ճանաչման գործընթացը չթուլացնելու համար»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` հակադարձելով տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող կարծիքներին, թե ՀՀ իշխանություններն ուրանում են Ցեղասպանությունը: Ըստ Մելիքյանի` այդ քաղաքական ուժերն «անպատասխանատու» հայտարարություններ են անում` փորձելով նսեմացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված …

կարդալ ավելին

Երբ Ցեղասպանությունն ազգային հարստություն է

25.09.2009

Ուկրաինայի Ընտանիքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Յուրի Պավլենկոն մերժել է մեգաաստղ Էլթոն Ջոնին, ով ցանկություն է հայտնել որդեգրել 14 ամսական ուկրաինացի մի փոքրիկ, հասկանալի է, տղայի: Էլթոն Ջոնը, ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, հայտարարել է (ընդ որում, նախանձելի անկեղծությամբ), թե ինքն ու իր գամուսինը` Դեյվիդ Ֆերնիշը, ցանկանում են փոքրիկին վերցնել իրենց ընտանիք, քանի որ երեխան կարողացել …

կարդալ ավելին

Վարդան Օսկանյանի ելույթը Սիվիլիթասի քննարկմանը

24.09.2009

Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում: Այս արձանագրությունները …

կարդալ ավելին

Դիմել եմ ՍԴ

24.09.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ խմբակցության անունից պաշտոնապես դիմել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկում կազմակերպելու պաշտոնանամակով: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ` խնդրելով ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված …

կարդալ ավելին