Անկախ նրանից` կտարածի՞ Շվեյցարիան պաշտոնական հաղորդագրություն, թե՞ ոչ, հայ-թուրքական Արձանագրությունները, միեւնույն է, կստորագրվեն: Այդ մասին «Hurriyet»-ին ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը լուրեր էր տարածել, թե Շվեյցարիան չի կարողանում հստակեցնել Արձանագրությունների ստորագրման հետ կապված դետալները սփյուռքահայության կտրուկ բողոքների պատճառով: Պատասխանելով հարցին`արդյո՞ք Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն այլ մասնակիցներ` բացի Հայաստանի, …
կարդալ ավելինԵրեկ Սպիտակ տունը հաստատել է, որ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահը զանգահարել է` «խրախուսելու Սերժ Սարգսյանի խիզախ ղեկավարումը եւ քաջալերելու նրան` շարունակել առաջընթացը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում»: «Նախագահ Օբաման ընդգծել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը` կարգավորման շուրջ բանակցությունները պետք է …
կարդալ ավելինԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օտարերկրացի գիտնականներին կոչ է արել ընդգրկվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններով նախատեսված` պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովում: «Ամեն տեսակի պնդումներ կան մեկ հարյուրամյակ առաջ տեղի ունեցածի վերաբերյալ: Պարզ է, որ մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է տեղի ունեցել, որտեղ եւ ինչպես, չեն կարող որոշումներ ընդունել այդ հարցով,- «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է Գյուլը` ավելացնելով,- Մենք հույս …
կարդալ ավելինԹուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա թուրքական Բուրսա քաղաքում հոկտեմբերի 14-ին, արգելել են մարզադաշտ բերել ադրբեջանական դրոշը: Բացի այդ, մարզադաշտում արգելվում են քաղաքական գրություններով պաստառներ։ Հիշեցնենք, որ այդ օրը Բուրսայի Ոստիկանությունն աշխատելու է առավել խստացված ռեժիմով: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Բուրսայի ղեկավարության հետ եւ հրահանգել …
կարդալ ավելին«Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին, եթե Հայաստանը դրանց տեքստում որեւէ փոփոխություն չկատարի»,- «Wall Street Journal»-ին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ըստ որի` համաձայնագրի կողմնակիցները զգալի պատնեշներ են հաղթահարել հայ-թուրքական մերձեցման ճանապարհին: Նա անդրադարձել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` այսօր Քիշնեւում կայանալիք հանդիպմանը` նշելով, որ, թեեւ 2 գործընթացները (ԼՂՀ հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների …
կարդալ ավելինԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին վրդովեցրել էր իր կուսակից, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանի ընդդիմադիր կեցվածքը, երբ վերջինս ոչ միայն չէր ստորագրել Սամվել Նիկոյանի զեկույցի տակ, այլ հանդգնել էր ներկայացնել իր հարակից զեկույցը: Արդյունքում Ա.Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարց էր դրվել: Մենք փորձեցինք ԱԺՄ կուսակցությունից տեղեկանալ, թե ինչ եղավ Ա.Վարդանյանի հարցը, հեռացրեցի՞ն …
կարդալ ավելինՈչ միայն սփյուռքում, նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ դժգոհությունը գնալով ավելի է մեծանում: Այդ երկու փաստաթղթերը չստորագրելու, խորհրդարանում չվավերացնելու եւ հայ-թուրքական ու ԼՂՀ հարցերում զիջումներով լուծումների չգնալու համար նախօրեին համատեղ պայքար ծավալելու հայտարարություն արեցին ՀՀ 12 քաղաքական ուժեր: Իսկ հայկական գաղթօջախներում դժգոհությունն այնքան բուռն դրսեւորումներ է ստացել, որ այդ երկրների իշխանությունները զրահատեխնիկա …
կարդալ ավելինՆախօրեին ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն էին ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների դեմ: «Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում ու մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն են կոչված այն պնդումները, թե իբր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների բավարարման»,- նշված է հայտարարության մեջ: Այս ուժերը բնականաբար չեն պահանջել նախագահի հրաժարականը, թեեւ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բոլոր նախարարությունները «իրականացրել են եւ իրականացնում են» սահմանի բացման տնտեսական հետեւանքների վերաբերյալ ուսումնասիրություններ: «Կարծում եմ` կհամաձայնեք, որ այդ նյութերի գերակշիռ մասը ունի նաեւ գաղտնի բնույթ, քանի որ խոսքը գնում է ազգային անվտանգության հետ առնչվող խնդիրների մասին»,- ասաց նա: «Իսկ ինչո՞ւ ԱԺ ներկայացված 2010թ. բյուջեի նախագծում …
կարդալ ավելինՆիկոլայ Զլոբինը Վաշինգտոնում գործող Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսաստանյան եւ ասիական ծրագրերի տնօրենն է: Նրա ուսումնասիրություններն ու նկատառումները հաշվի են առնվում Սպիտակ տանն ու ԱՄՆ Պետդեպարտամենտում, իսկ Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ նա սովորաբար ուիքենդային հյուր է Դմիտրի Մեդվեդեւի ու Վլադիմիր Պուտինի համար: Այս տարի նա հրապարակեց երկու հիմնարար աշխատություն, որոնցից մեկը` «Երկրորդ նոր աշխարհակարգը», ըստ …
կարդալ ավելինՀամահայկական ուղեւորության շրջանակներում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Դոնի Ռոստով, որտեղ նրան դիմավորել է Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը: «Ազատության» փոխանցմամբ` Դոնի Ռոստովում բողոքի որեւէ ցույց նախատեսված չէ, սակայն Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ, այդ թվում` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, «Արարատ» միությունը, «Երկրամաս» թերթի խմբագրությունը, հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները չստորագրելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին: …
կարդալ ավելինՀայաստան-Սփյուռք հարաբերությունները մտան, մեղմ ասած, անցանկալի ու ցավոտ փուլ: Պատճառը (թե՞ առիթը, առայժմ դժվար է ասել) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունն էր: Որքանո՞վ էր ճիշտ այս ձեռնարկը, ովքե՞ր են ՀՀ նախագահին այդ քայլի խորհրդատուները, ի՞նչ արդյունք էին ակնկալում նրանք. այս հարցերն, իհարկե, կարեւոր են: Բայց դրանց պատասխանները գտնելը ժամանակի հարց է: Ժամանակ ու գործընթացներ …
կարդալ ավելին«Երբ որեւէ հստակ որոշում լինի, մենք կտեղեկացնենք»,- մեկնաբանելով «Bakililar.az»-ի տարածած տեղեկությունը, թե երեկ պետք է որոշվեր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը, ասել է ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը: Ի դեպ, ըստ կայքի` նախատեսվում է, որ արձանագրությունները պետք է ստորագրվեն հոկտեմբերի 10-ին:
կարդալ ավելինԱյսօր 8-9 կուսակցություններ հանդես են գալու համատեղ հայտարարությամբ` դեմ արտահայտվելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված 2 արձանագրություններին: Հայտարարության հեղինակները պահանջելու են այդ փաստաթղթերից հանել պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու, փոխադարձ սահմանները ճանաչելու եւ մի քանի այլ դրույթներ: Այդ կուսակցությունները նաեւ հայտարարելու են, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի կարգավորման` իրենց կողմից ոչ ընդունելի զարգացումների դեմ պայքարում համագործակցելու են: …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում, Երասխ-Երեւան ավտոճանապարհին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի մասնակցությամբ: Վերջինս, ըստ պաշտոնական հաղորդագրության, իր անձնական օգտագործման «Մերսեդես G 500» մակնիշի 83 ԼԼ 888 պետհամարանիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: …
կարդալ ավելինՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ով աշխատանքային այցով երեկ մեկնել էր Գյումրի, ոստիկաններին հրահանգել է այլեւս ուշադրություն չդարձնել հանցագործություն կատարած անձանց կարգավիճակին եւ բոլորին հավասարապես պատժել: Նա, թերեւս, ակնարկել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ հենց վերջինիս ընտանիքն է վերջին տարիներին Գյումրիում աչքի ընկել հանցագործություններ կատարելու առումով: «Միակ նպատակս հետեւյալն է` ամուր, ձիգ հասարակական …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական հրավերը` այցելելու Թուրքիա եւ համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Այս տեղեկատվությունը երեկ հաստատել է նաեւ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում:
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված երկու նոր հանձնաժողով ստեղծելու որոշումների նախագծեր են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ մերժեց այդ նախագծերն այս քառօրյայի օրակարգ ընդգրկելու առաջարկը: Նա իր մերժումը բացատրեց տեխնիկական պատճառներով, սակայն չմասնավորեցրեց պատճառը: Հ.Աբրահամյանը նաեւ խոստացավ դրանք ընդգրկել հաջորդ քառօրյայի քննարկմանը: «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն …
կարդալ ավելինՀամահայկական ուղեւորության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի Արեւելյան ափի, ինչպես նաեւ՝ Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու Ս. …
կարդալ ավելին«Եկել է տարածքային ամբողջականության ապահովման սկզբունքով հարավկովկասյան հակամարտություններին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջնական լուծում տալու ժամանակը հանրապետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հավատում ենք Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրման կարեւորությանը, հավատում ենք, որ եկել է ժամանակը, երբ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի երկխոսության, բանակցությունների եւ դիվանագիտական ճանապարհով, եւ այդ կերպ խաղաղություն կհաստատվի …
կարդալ ավելին