քաղաքականություն

Օսկանյանը քննադատում է, «Սիվիլիթասը»` գովերգում

02.10.2009

«Սա նման է, որ կանգնես ու մարդուն ասես, թե իր մայրն անբարոյական է»,- երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց թուրքական հայտնի «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարը` անդրադառնալով հայոց ցեղասպանության նկատմամբ թուրք ժողովրդի ունեցած ժխտողական վերաբերմունքին: Թուրք լրագրողը նախ պատմեց, որ իր քաղաքական հայացքների պատճառով 16 տարի ապրել է Շվեդիայում: Այդ երկրում ցանկացել …

կարդալ ավելին

«Անվիճարկելի իրողություն է»

02.10.2009

Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընթացող քննարկումներին` Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ …

կարդալ ավելին

Երբեք այս հարցերը այսքան կապված չեն եղել

02.10.2009

– Նյու Յորքում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հայտարարություններով ուզում էր ցույց տալ, որ իր երկիրը ճնշո՞ւմ է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: – Բնական է եւ ակնհայտ է, որ Արեւմուտքը, միջազգային հանրությունն իսկապես կուզենա տեսնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը: Դա մեծ հաշվով իրենց շահերից …

կարդալ ավելին

«Սա մեր հնարավորությունների առավելագույնն էր»,- ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

02.10.2009

Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումը Հանրային խորհրդի (ՀԽ) անդամների հետ ցույց տվեց, որ այդ կառույցում գրեթե առանց բացառության Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ հավաքված են մարդիկ, որոնք առիթը բաց չեն թողնում նախագահին ու նրա վարած քաղաքականությունը գովերգելով աչքի ընկնելու համար: Երեկվա միջոցառման նպատակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀԽ-ի տեսակետը նախագահին հայտնելն էր: Սկզբում բացման խոսքով հանդես եկավ …

կարդալ ավելին

Կորցրել ենք ինտելեկտի, գիտական մտքի չափը

02.10.2009

Մեծարգո պարոն նախագա՛հ, Մենք ապրում ենք ծանր, երբեմն անտանելի բարդ, բայց միաժամանակ ճակատագրական ժամանակներում: Պատմական եւ այսօրվա խնդիրների բեռան տակ կքած Հայաստանը մեր միակ, թանկագին տունն է: Այս ամենը վկայում է, որ մենք ապրում ենք սեփական գոյության իմաստավորման ակտուալ փուլում: Մենք ճանաչում ենք ոչ միայն ինքներս մեզ, այլեւ մեր հասարակությանն ու ժողովրդին` իբրեւ բարդ, դեռեւս …

կարդալ ավելին

Ոչինչ չի վերջանալու

02.10.2009

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ամբողջությամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հավանական հենարանները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հավելելով, թե` «նախագահը հայտնվեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի հենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր»: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի փոխանցմամբ, սակայն, ՀՅԴ-ի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ օգոստոսի 31-ին …

կարդալ ավելին

ՀԱԿ-ի հայտարարությունը

02.10.2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել կալանավայրում գտնվող երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ, որտեղ ասված է. «Քաղբանտարկյալ Տ. Առաքելյանի գործը սկզբից եւեթ ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն մի օրինակ էր: Այս տարվա հուլիսի 1-ին, ՀԱԿ-ի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական թռուցիկները բաժանելիս, Աբովյան փողոցում երիտասարդների խմբի վրա ավազակային հարձակում էր գործել քաղաքացիական հագուստով …

կարդալ ավելին

Զուրաբյանը դեմք չէ

02.10.2009

«Մենք քաղաքական թատրոն խաղալու որեւէ խնդիր չունենք: Մանդատ ունենալը սեւեռուն գաղափար չէ, բայց ես չեմ կարծում, որ այնպիսի վիճակում ենք, որ պետք է մանդատները վայր դնենք»,- «7օր» կայքին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը` մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, որ եթե «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները, այդպիսով կկարողանան լրջագույն քաղաքական …

կարդալ ավելին

«Կոմպրոմիսային փաստաթուղթ է»

02.10.2009

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի գնահատմամբ` վերջին 15 տարիներին Հայաստանի Հանրապետությունն իր արեւմտյան հարեւանի հետ սկսել է մի գործընթաց, որը հաջող ավարտի դեպքում կարող է նոր հնարավորություններ բացել մեր երկրի զարգացման համար: Նրա հավաստմամբ` հասարակության ոչ բոլոր հատվածներն են միանշանակ գնահատում այս հնարավորությունները: «Տարբեր կարծիքներ կան նաեւ սփյուռքում, եւ այն, ինչ նախաձեռնել է հանրապետության նախագահը, կարծում …

կարդալ ավելին

Կողմ են սահմանի բացմանը

02.10.2009

«Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսական զարգացման վրա զգալի դրական ազդեցություն կունենա: ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսի աճ անպայման կլինի, քանի որ այդպիսով Հայաստանի համար բացվում է նոր ծովային ելքի հնարավորություն դեպի այլ երկրներ»,- երեկ այս մասին հայտարարել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը: Նրա գնահատմամբ` տնտեսական ակտիվությունը կտեղափոխվի բոլորովին այլ, նոր հարթություն, եւ տնտեսության մեջ կզարգանան նոր ճյուղեր: …

կարդալ ավելին

ԼՂՀ-ն բաց է բոլոր լրագրողների համար

02.10.2009

«ԼՂՀ-ն բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: ԼՂՀ ղեկավարությունը ելնում է նաեւ նրանից, որ հանրապետությունում տիրող իրավիճակի անաչառ եւ համակողմ ներկայացումն աշխարհին պարզապես կնպաստի Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ԼՂՀ միջազգային ճանաչմանը»,- երեկ նման հայտարարություն է տարածել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ թուրքական NTV-ի նկարահանող …

կարդալ ավելին

Կճշտվեն սկզբունքները

28.09.2009

Tert.am-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների շուրջ Հայաստանում ծավալված տարատեսակ հանրային քննարկումները, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 1-ից մեկնարկելիք համահայկական ուղեւորությունը կարող են օգնել՝ ճշգրտելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: «Սփյուռքն այնքան բազմաձայն ու բազմակարծիք է, եւ չկա մի կառույց, որի …

կարդալ ավելին

Հասան իրենց մուրազին

28.09.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում հանրությունն ականատես կլինի ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ քայլերին եւ գործողություններին: Ըստ նրա` ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» խորհրդակցությունների արդյունքում արդեն իսկ ձեռք է բերվել նման նախնական պայմանավորվածություն: «Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավելիին, քան դա հնարավոր կլիներ առանձին գործելու պարագայում»,- ասել է Ս. Սաֆարյանը: …

կարդալ ավելին

Նուրբ խաղ

28.09.2009

Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում մինչ օրս շատ թույլ է, եւ եթե դա կապված է ինչ-որ բանի հետ, ապա ոչ դիվանագիտական ռեսուրսների, այլ միայն տնտեսական: Այս մասին «1news.az»-ին հայտնել է ռուս քաղաքական գործիչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Իրինա Խակամադան` մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Ռուսաստանի դերը տարածաշրջանում: «Այդ իսկ պատճառով ժամանակակից մարտահրավերները մի կողմից պահանջում են հարաբերությունների գլոբալացում, …

կարդալ ավելին

Քոչարյանի հրամանով

28.09.2009

ՆԺԿ-ն մասնակցելու է հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում կայանալիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների մասին լսումներին: Երեկ այս մասին հայտարարել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: «Մենք այժմ շատ լրջորեն պատրաստվում ենք խորհրդարանական լսումներին, մեր վերլուծաբանները ուսումնասիրում են արձանագրությունները, եւ այնտեղ մենք կհրապարակենք մեր տեսակետը»,- ասել է նա` հավելելով, թե ինքը կարդացել է այդ արձանագրությունները …

կարդալ ավելին

Թեկնածուներն ակտիվ են

28.09.2009

Թիվ 8 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել երեք թեկնածու` նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը եւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Իսկ թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է 4 թեկնածու` ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը, անկուսակցականներ Արթուր Հովհաննիսյանը, Մհեր Հայրապետյանն ու Մուշեղ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 6-ին:

կարդալ ավելին

Ինչի՞ նշան է լռությունը

28.09.2009

«Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին կստորագրեն հարաբերությունների կարգավորման մասին երկու արձանագրությունները»,- կիրակի օրը «Ֆրանսպրեսին» ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու: Սակայն երեկ արտասահմանյան ԶԼՄ-ները բազմաթիվ տեղեկություններ են հրապարակել այդ հանդիպման վերաբերյալ: Նույն «Ֆրանսպրեսը»` հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացրել է, որ երկու արձանագրությունները ստորագրելու են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ …

կարդալ ավելին

Րաֆֆին կասի

28.09.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ չի մեկնաբանել` ճի՞շտ են շրջանառվող լուրերը, թե կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հետ վերցնել իր պատգամավորական մանդատը: Ըստ նրա` որեւէ մեկն իրավունք չունի խոսել Հովհաննիսյանի անունից, ուստի վերջինս իր որոշումը կներկայացնի հոկտեմբերի 1-ին:

կարդալ ավելին

Դիմել եմ բուհերին

28.09.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ նամակով դիմել է Երեւանում գործող 17 պետական, միջպետական բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների ղեկավարներին` խնդրելով նրանց մինչեւ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել հանդիպում բուհի ուսանողության հետ, որտեղ իրենք եւ մյուս շահագրգիռ քաղաքական ուժերը բանավեճի ու քննարկումների ձեւաչափով իրենց դիրքորոշումը կներկայացնեն ուսանողությանը եւ կպատասխանեն նրանց հուզող հարցերին` կապված հայ-թուրքական …

կարդալ ավելին

Եվս մեկ եզրակացություն

28.09.2009

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով նաեւ «Մարտի 1-ի» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ էր, երեկ ներկայացրել է իր այլընտրանքային զեկույցը: Ա. Կարապետյանը պարզել է, որ «Մարտի 1-ի առավոտյան իրագործված օպերացիան Ազատության հրապարակում՝ առանց քաղաքապետարանի թույլտվության անցկացվող խաղաղ ցույցի բռնի ուժով ցրումն իշխանությունները նախապես ծրագրած են եղել: Իրականում ոչ մի ցուցարար ընդհանրապես ռազմամթերք եւ հրազեն …

կարդալ ավելին