Ոչինչ չի վերջանալու

02/10/2009

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ամբողջությամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հավանական հենարանները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հավելելով, թե` «նախագահը հայտնվեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի հենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր»: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի փոխանցմամբ, սակայն, ՀՅԴ-ի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը ձախողելը: Հրանտ Մարգարյանի համոզմամբ, նույնիսկ, եթե նախագահը չլսի ժողովրդի ձայնն ու ստորագրի այդ արձանագրությունները, դա չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է. «Ստորագրելով ամեն ինչ չի վերջանում: Ժողովուրդը ոտքի կկանգնի, իրենք կպարտավորվեն մի կողմ քաշվել»: