քաղաքականություն

Մնացին երեքով

12.10.2009

Դեկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի 25-րդ ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 10-ին հանել է իր թեկնածությունը: Այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այսպիսով, 25-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Մխիթար Հարությունյանը (ԲՀԿ), Մհեր Հայրապետյանը (անկուսակցական), Մուշեղ Հարությունյանը (անկուսակցական): Հիշեցնենք, որ սա այն ընտրատարածքն է, որտեղից պատգամավոր է ընտրվել քաղբանտարկյալ …

կարդալ ավելին

Ցյուրիխյան ուրացում

12.10.2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության եւ դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է: Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը` դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ՝ աշխարհի առջեւ կասկածի տակ դնելով Հայոց …

կարդալ ավելին

«Մեր ժողովուրդն ընդվզելու է»,- վստահ է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

12.10.2009

– Պարոն Խզմալյան, Դուք բազմիցս խոսել եք հայ-թուրքական սահմանի բացման մասին: Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ սահմանների բացման հետեւանքով: – Ես բոլորովին այլ կերպ եմ դիտարկում իրավիճակը: Սահմանի բացումը չէ վտանգավոր, որովհետեւ աշխարհը բաց սահմանների աշխարհ է եւ վիշապի նման նստել փակ սահմանների առջեւ, դա արդեն ծիծաղելի է ու այժմեական չէ: Ընդհանրապես մենք ամենագլոբալացված ազգերից …

կարդալ ավելին

Մեկ ազգ եւ գրեթե իրարամերժ մշակույթներ

12.10.2009

Թե ինչո՞ւ է տարբեր գնահատականներով՝ 7-10 միլիոն սփյուռքահայերից մոտ երեք տասնյակը մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, ինչո՞ւ սփյուռքահայերը, անկախ հոգեբանական, մշակութային բարդություններից` տիրոջ իրավունքով չեն վերադառնում հայրենիք, ինչո՞ւ նրանք չարձագանքեցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի առաջարկին եւ նրա բնակարանի մոտ հերթ չկանգնեցին` մեկ տարի Հայաստանում բնակվելու համար, ունի հիմնավոր բացատրություն: Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այսինքն` մեր պետությունը, երբեք գրագետ եւ …

կարդալ ավելին

Ընդհուպ իշխանափոխությա՞ն

12.10.2009

Երեկ Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները: Այս առիթով Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է. ա) Արձանագրությունների հրապարակումից հետո, անցած շաբաթների ընթացքում, թեեւ ոչ միշտ ազատ ու թափանցիկ պայմաններում, կայացած քննարկումները ցույց տվեցին, որ այս փաստաթղթերի նկատմամբ …

կարդալ ավելին

Նամակ հայ ազգին

12.10.2009

Երեկ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել Հայ ազգին ուղղված բաց նամակով: «Ոչինչ` ամեն ինչի մասին» սկզբունքով կառուցված բառապաշարով Ր. Հովհաննիսյանի նամակը ավելի շուտ հայրենասիրական կենաց է հիշեցնում, որպիսին կարելի է լսել սփյուռքահայերի մասնակցությամբ անցկացվող գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ: Այնուամենայնիվ, ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ նրա այդ ծավալուն նամակից` այդուհանդերձ հույս ունենալով, որ …

կարդալ ավելին

Էլի կրակել են

12.10.2009

Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 10-11-ը եւ երեկվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Մեհդիլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ Նամիրլի, Յարմջան եւ Թալիշ ուղղությունում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների …

կարդալ ավելին

Շրջանը փակվում է

12.10.2009

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում հիմնական մարտահրավերները լինելու են Թուրքիայի խորհրդարանում, որտեղ փորձելու են վավերացումը հետաձգել մինչեւ հաջորդ տարեսկիզբ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Փաստաթղթերի վավերացումից հետո սահմանը պետք է բացվի 60 օրվա ընթացքում, մինչդեռ, Անկարային ձեռնտու է այն հետաձգել մինչեւ ապրիլ, երբ նշվելու է Ցեղասպանության 95-րդ …

կարդալ ավելին

Առանց անակնկալների

10.10.2009

Երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որը հաջորդել է նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպմանը: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի՝ երեկվա հանդիպման ընթացքում «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր»: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ նախագահի մամլո գրասենյակը չի փոխանցել: Իսկ հինգշաբթի օրը կեսգիշերին մոտ …

կարդալ ավելին

Ժամն է արդեն իրիկնահացի

10.10.2009

Այսօր Ցյուրիխում կայանալու է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությունը, որը միջազգային կարեւորության իրադարձություն է դարձել: Թերեւս՝ նաեւ այն պատճառով, որ ստորագրման արարողությանը մասնակցելու են ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները, այլ, ինչպես երեկ է վերջնականապես հաստատվել, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Վերջինս այսօր սկսում է իր եվրոպական շրջագայությունը, եւ, բնականաբար, ամենեւին ոչ պատահականորեն այն մեկնարկում …

կարդալ ավելին

Նալբանդյանի հրաժարականի պահանջն անիմաստ է

10.10.2009

– Պարոն Դեմիրճյան, անցած շաբաթ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 կուսակցություններ եւ քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն ստորագրեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ: Դաշնակցականները հայտարարեցին, որ թեեւ Կոնգրեսին միանալու առաջարկությամբ չեն դիմել, բայց ՀԱԿ անդամ տարբեր կուսակցությունների հետ խոսել են այդ թեմայով: Կոնկրետ Ձեր կուսակցությունը ՀՅԴ-ի հետ քննարկե՞լ է այդ արձանագրությունների թեման, կամ եղե՞լ է իրենց նախաձեռնությանը միանալու առաջարկություն: …

կարդալ ավելին

Ազդելու է ապագա եւ նախորդ սերունդների վրա

10.10.2009

– Հայաստանի համար ի՞նչ վտանգներ եք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկայիս գործընթացում եւ նախաստորագրված արձանագրություններում: – Ես չգիտեմ` այն վտանգները, որոնք ես եմ տեսնում, նո՞ւյնն են, ինչ մյուսներն են տեսնում: Բնական շահ է հարեւանների, այդ թվում եւ՝ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալը: Բայց խնդիրն այն է, թե ինչ գնով: Ընդհանուր առմամբ կա մեկ հիմնական խնդիր` …

կարդալ ավելին

Պառակտումը կշարունակվի

10.10.2009

«Հայաստանում չկա մեկը, որը կարողանա Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին։ Կարող ա մտքում ունենա, բայց չի կարա բացահայտ դուրս գա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նա համոզված է, որ հայ-թուրքական կարգավորումը հնարավոր չէ առանց Ղարաբաղի խնդրում զիջումների, սակայն, եթե նույնիսկ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեն, եւ դրա արդյունքում …

կարդալ ավելին

Հայերի կոչը` հայերին

10.10.2009

Սփյուռքի մի շարք գործիչներ երեկ հանդես են եկել համայն հայությանն ուղղված բաց նամակով, որտեղ հայտարարել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը սատարելու մասին եւ կոչ են արել աշխարհասփյուռ հայությանը հետեւել իրենց օրինակին: «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն …

կարդալ ավելին

Մոռացված ցեղասպանություն

10.10.2009

Հոկտեմբերի 8-ին բրիտանական հանրահայտ «The Independent» թերթը հոդված է հրապարակել՝ «Մոռացված ցեղասպանություն. հայերը ցնցված են Թուրքիայի հետ համաձայնագրից» վերնագրով։ Հրապարակումը բուռն քննարկման թեմա դարձավ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերել էին ընդամենը մի նախադասություն, որտեղ նշվում էր, թե հայերը որոշ էթնիկ զտումներ են կատարել Ղարաբաղում։ Մինչդեռ հոդվածագիրը՝ Ռոբերտ Ֆիսկը, բոլորովին այլ բանի վրա է ուշադրություն հրավիրել։ Հաշվի առնելով, …

կարդալ ավելին

Նախագա՛հ, չզիջես

10.10.2009

Երեկ ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակից սկսվել է Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած բողոքի երթը՝ ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների։ Մինչ Ծիծեռնակաբերդ շարժվելը երթի մասնակիցները շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ Արմեն Ռուստամյանը նախ բարձրաձայն ընթերցել է իրենց մտահոգությունների նամակը՝ նշելով, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է նախագահի վրա: Հետո այն …

կարդալ ավելին

Աճուրդում հաղթում են հարուստները

10.10.2009

«Հայ-թուրքական կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա է եղել սկսած անկախության առաջին տարիներից, անգամ 1992 թ. պատրաստվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։ Նկատելով, թե վատ չէր լինի, որ այսօրվա պետական այրերը հրապարակեին 92 թ. փաստաթուղթը, Վահան Փափազյանն ասել է, որ իրենց պատրաստած փաստաթուղթն էականորեն …

կարդալ ավելին

ՀՌԱԿ-ում շատերը տեղյակ չէին

10.10.2009

Հոկտեմբերի 6-ին Երեւանում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ 12 քաղաքական կուսակցություններ հանդես եկան մի հայտարարությամբ, որտեղ պահանջվում էր չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները: Այս հայտարարության տարածման հաջորդ օրը խմբագրությունը էլփոստով ընթերցողներից մեկից մի նամակ ստացավ, որով նամակագիրն իր զարմանքն էր արտահայտում, որ ավանդական Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՌԱԿ) միացել է մեկ այլ ավանդական կուսակցության` Հայ Հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հայտարարությանը` հասարակությանը բոլորովին …

կարդալ ավելին

Մահացել է Մելիք Գասպարյանը

10.10.2009

Հինգշաբթի օրը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վախճանվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղրդագրության մեջ չի նշվում, թե երբ եւ որտեղ է տեղի ունեցել պատահարը: Նշենք, որ նույն օրը խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել Գայի պողոտայում, որի ժամանակ իրար են բախվել «Պորշ Կայեն» մակնիշի 54 …

կարդալ ավելին

Արդյունավետություն են ուզում

08.10.2009

«Մենք հույս ունենք, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նախանշվող բանակցային գործընթացը Մոլդովայում կբերի զգալի արդյունքների»,- երեկ նման հայտարարություն է արել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` անդրադառնալով այսօր Քիշնեւում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, որից, ըստ Գորդոնի, Վաշինգտոնն ակնկալում է արդյունավետություն: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կանի հնարավորինը՝ օգնելու հասնել այդ նպատակին: «Միացյալ …

կարդալ ավելին