Ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կալանավորել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին: Այդ մասին երեկ հաղորդել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: Ըստ հաղորդագրության, Հայրապետյանը, ինչպես նաեւ նրա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ կապ իրականացնելու համար մեղադրվող օտարերկրյա մի քաղաքացի, որի ո՛չ ինքնության եւ ո՛չ էլ քաղաքացիության մասին տեղեկատվություն չի հաղորդվում, կալանավորվել …
կարդալ ավելին«Մենք երբեք ինքնանպատակ հանրահավաքներ չենք արել: Այո, այսօր կա որոշակի պահանջ, եթե կա ասելիք, իսկ ասելիք կա՛, ապա հանրահավաք պետք է լինի»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ում համոզմամբ՝ թե արտաքին մարտահրավերները, եւ թե ներքին խնդիրները լուծելու նախապայմանը երկրում իշխանության լեգիտիմության հարցն է: Ստեփան Դեմիրճյանը շատ հանգիստ է վերաբերվում հայ-թուրքական …
կարդալ ավելին«Ո՛չ Հայաստանը, ո՛չ որեւէ այլ երկիր չի կարող համարձակվել պահանջ ներկայացնել Թուրքիայի տարածքների վերաբերյալ: Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երաշխավորում են դա»: «Տարածաշրջանում ներկայումս առկա ստատուս-քվոյի պատճառով Ադրբեջանի հողերն, արդեն 17 տարի է, օկուպացված են: Մյուս կողմից, Հայաստանը տարեցտարի ավելի աղքատ է դառնում, բնակչությունն էլ լքում է երկիրը»: «Թուրքիան մշտապես պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ …
կարդալ ավելին«Նաբուկո» նախագիծը իր արհեստականությամբ հիշեցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը»,- «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը` ավելացնելով, որ «Նաբուկոն», տարբեր պատճառներով, չափազանց դժվար իրականանալի նախագիծ է: «Ամենագլխավորն այն է, որ այդ նախագծին խանգարում են ֆինանսական դժվարությունները, եւ երկրորդ` առանց այդ նախագծում Իրանի մասնակցության, այն ուղղակի անարդյունավետ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին: Գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հ Աբրահամյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ …
կարդալ ավելինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ-ին է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ` ամրագրելով. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը պատժվում է տուգանքով կամ 3-5 տարվա ազատազրկմամբ»: Գործող Քրեական օրենսգրքի 397 պրիմ 1 հոդվածը սահմանում է Ցեղասպանության հերքման պատասխանատվության դրույթ, …
կարդալ ավելին«Ի՞նչ սահմաններ են ի վերջո բացվելու. մեր երկրի մի մասից թույլ են տալու մտնել մեր երկրի մյո՞ւս հատվածը»,- ԼՂՀ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է դերասան Սոս Սարգսյանը, ով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար չի տեսնում: «Այլ խոսքով, սահմանը մեր երկրի մեջտեղում է եղել, եւ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Թուրքերը դեռեւս շատ հեռու են …
կարդալ ավելին– Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կատարվածը ցույց չի՞ տալիս, որ կողմերը անհաղթահարելի տարաձայնություններ ունեն, եւ որ սահմանի բացման գործընթացը ցանկացած պահի կարող է կանգ առնել: – Ո՛չ, չեմ կարծում: Քաղաքական կատեգորիա չէ այն, երբ ասում են` այս մեկը շատ էր ժպտում, մյուսը չէր ժպտում, կամ որ 10 անգամ զանգեցին` մինչեւ համաձայնություն ձեռք բերվեց եւ …
կարդալ ավելինՄարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդ մասին երեկ հայտարարել է «Բջնի» ընկերության շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը: Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչեւ 2009 թվականի նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր: «2009 թվականի հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի …
կարդալ ավելինՄինչ ՀՀ իշխանություններն ու պաշտոնական քարոզչությունը կրկնում են «հայ-թուրքական արձանագրություններն` առանց նախապայմանների» արտահայտությունը, երեկ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը ղարաբաղյան հակամարտության հետ պայմանավորելու մասին հերթական, սակայն ավելի «ջիգյարով» հայտարարություններով: «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա,- ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` ավելացնելով,- Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նպատակ …
կարդալ ավելինԵվրամիության անդամ երկրների ղեկավարների` հոկտեմբերի 29-30-ը կայանալիք հանդիպումից առաջ` հոկտեմբերի 26-ին, Լյուքսեմբուրգում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները: Հանդիպումը կայանալու է Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի պատասխանատուների նախաձեռնությամբ: Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն նախատեսում է 2009-2013թթ. հատկացնել 600 մլն եվրո:
կարդալ ավելին«ԱԺ նախագահին դեռ չի ներկայացվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը»,- ի պատասխան «Ա1+»-ի հարցի՝ երեկ ասել է ԱԺ նախագահի մամլո խոսնակ Նաիրի Պետրոսյանը` նշելով, որ հարցը կարող է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել միայն ՀՀ նախագահը` ՍԴ-ում արձանագրությունների սահմանադրականության հարցը ուսումնասիրելուց հետո: ԱԺ-ն էլ հերթական կամ արտահերթ նիստում կքննարկի արձանագրությունների վավերացման հարցը եւ քվեարկությամբ կորոշի` վավերացնե՞լ, թե՞ ոչ: …
կարդալ ավելինԱյսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Երեկ Նիկոլը հրապարակել է ուղերձ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի ժողովուրդ. Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երկու առաջարկ էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին` արդեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վտանգները չեզոքացնելու համար: Հիշեցնենք, որ ըստ Դ.Շահնազարյանի, այդ փաստաթղթերը վտանգ են պարունակում առաջին հերթին պատմական հարցերի ուսումնասիրության ենթահանձնաժողովի ստեղծման եւ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂՀ-ի հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու առումով: Եվ այդ վտանգները չեզոքացնելու համար, Դ. Շահնազարյանի համոզմամբ, ՀՀ …
կարդալ ավելին«ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին` հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած հանդիպումը լավատեսության առիթ չի տալիս»,- շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ընդգծելով, որ բանակցությունները կառուցողական չեն եղել: «Հայկական կողմը հանկարծ սկսեց հարցեր բարձրացնել, որոնք համաձայնեցվել էին դեռեւս երկու-երեք տարի առաջ: Մենք ընդունում ենք սկզբունքը, որի համաձայն, քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել` չի …
կարդալ ավելինՀայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, նիստին հայաստանյան պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:
կարդալ ավելին«Իշխանությունների քաղաքական ու գաղափարական իսկական հենարանը ոչ թե կոալիցիան է, այլ ընդդիմությունը` իր պառակտվածությամբ ու ներքին հակասություններով»,- երեկ նման հայտարարություն է արել քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: «Շատ ցավալի է, որ ընդդիմությունը, լինելով շատ ավելի ծանրակշիռ` թե՛ տարածական առումով, թե՛ որակական առումով, գուցե ուղղակիորեն, գուցե անուղղակիորեն, ինչ-որ տեղ նպաստում է, որպեսզի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀԿ խորհրդի նիստ: Նիստը անցել է բավական թեժ մթնոլորտում, եւ որոշ ՀՀԿ-ականներ դեմ են արտահայտվել ստորագրմանը: Ըստ նույն աղբյուրների՝ Ս.Սարգսյանն իր հերթին կոպիտ պատասխանել է ընդդիմացողներին` ասելով, թե ստորագրելու որոշումն արդեն կայացված է: Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատել է, …
կարդալ ավելինՀայ-թուրքական արձանագրությունները նախքան ԱԺ-ի վավերացմանը ներկայացվելը քննարկվելու են ՀՀ Սահմանադրական դատարանում, որտեղ որոշվելու է ՀՀ սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը: Այդ մասին «NEWS.am»-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ըստ նրա, նախ ԱԳՆ-ի կողմից նախաձեռնվելու է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո ԱԳՆ-ն փաստաթղթերն ուղարկելու է ՀՀ նախագահին: «Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է ՍԴ, …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հինգօրյա եվրոպական տուրնեն, ավելի ճիշտ, դրա հիմնական մասը կազմող «ռուսական չվերթը» շարունակում է զբաղեցնել ամերիկյան քաղաքական միտքը, որը ճգնում է գտնել հասարակությանը հուզող գլխավոր հարցի պատասխանը. ի՞նչ ուղղությամբ են զարգանալու Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները եւ, վերջին հաշվով, Ատլանտյանի երկու ափերում ի՞նչ կարող են մարդիկ ակնկալել իրենց ճակատագրերը տնօրինողներից, եւ ոչ միայն նրանք` այլեւ …
կարդալ ավելին