«Մեր հուշերում հավերժ կմնան Հոկտեմբերի 27-ի նահատակները: Մենք երբեք չենք մոռանա անողոքաբար սպանված մեր ընկերներին»,- այսօր գլխիկոր կշշնջան ԱԺ բոլոր պատգամավորները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` ԱԺ բակում բացված նոր հուշակոթողի հարեւանությամբ կանգնած: «Ամեն բան կանենք, որպեսզի այլեւս երբեք նման բան չկրկնվի»,- կխոստանան Ազգային անվտանգության պատասխանատուներն ու իրավապահները: Եվ չի լինի մեկը, որ հավատա այս խոսքերի անկեղծությանը …
կարդալ ավելին«Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գլխավոր պայմանը ադրբեջանական հողերի ազատագրումն է»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ: «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը սերտորեն փոխկապակցված գործընթացներ են, եւ անհրաժեշտ է զուգահեռաբար առաջընթաց արձանագրել երկու հարցերում էլ»,- ասել է նա: Թինա Քեյդենաուն հանդիպել է նաեւ …
կարդալ ավելինՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրության թիվ 10 ընտրատարածքում: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել կուսակցության լրատվական ծառայությունը: «Թիվ 10 ընտրատարածքում Խոսրով Հարությունյանի թեկնածության առաջադրման շուրջ լրագրողական իրարանցումը արհեստածին է եւ ոչ լուրջ»,- նշված է հաղորդագրությունում:
կարդալ ավելին«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է պատրաստել 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, որն առավելապես նվիրված է լինելու արդար դատաքննության հարցերին` մարտի 1-ի դեպքերով հայաստանյան դատարաններում ընթացած գործերին»,- այդ մասին երեկ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ավելացնելով, որ զեկույցն այժմ թարգմանման փուլում է եւ մոտ երկու շաբաթից կներկայացվի հանրության ուշադրությանը: Անդրադառնալով միջազգային կառույցների …
կարդալ ավելինՀայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խախտել է ՀՀ սահմանադրական կարգը: Այդ մասին երեկ հայտարարել է «Գերագույն խորհուրդ»-պատգամավորական ակումբ կազմակերպությունը: «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ դատավորը կարող է արձակուրդ վերցնել եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ»,- ասված է ՀԿ-ի երեկ տարածած հայտարարության մեջ: Անդրադառնալով ՍԴ նախագահի՝ նախօրեին արված հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի «համահայկական» շրջագայությանն ինքը մասնակցել է …
կարդալ ավելինԵրեկ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հերթական հակահեղափոխական նախաձեռնությամբ: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է «Գործունեության ուղենիշները» հնչեղ անունով փաստաթուղթը: Իրականում այն ՀՅԴ-ի վարքագծի առումով որեւէ նորություն չի պարունակում եւ հերթական անգամ վկայում է, թե որքան «կառուցողական» եւ «հետեւողական» է այս ուժը հատկապես իշխանությունների հետ հարաբերություններում: Նախ ՀՅԴ-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացնում, որոնց …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով: Մեկ այլ հրամանագրով դադարեցվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի լիազորությունները: Մինչ այս պաշտոնում նշանակվելը Դավիթ Հարությունյանը եղել է վարչապետի օգնականը:
կարդալ ավելինՆախօրեին ԱՄՆ Սենատի անդամներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ-ի Սենատի քննարկմանն էին ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Ժամանակագրական առումով սա «աստղաբաշխական ճշգրտությամբ» համընկավ Թուրքիայի պառլամենտում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սկզբնավորման հետ: Արդյոք կապ ունե՞ն այս երկու գործընթացները, այսինքն` հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը սրանով փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա` այդ երկրի խորհրդարանում հայ-թուրքական …
կարդալ ավելին– ՀՀ խորհրդարանի իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը չընդունեցին Ձեր երկու առաջարկները: Ի՞նչ էիք ուզում պարզել նման առաջարկներ ներկայացնելով: – Ես ուզում էի վերջնականապես բացահայտել, թե ինչ գործարքների են գնացել իշխանությունները: Եվ այն անձինք, ովքեր խորհրդարանում հավատարմորեն կոճակ են սեղմելու, հասկանային, որ իշխանությունները նույնիսկ իրենցից են թաքցնում իրականությունը: Ես ուզում էի բացահայտել, որ առաջին` ՀՀ իշխանությունները …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց` բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ: Դատավարական կամայականությանը գումարվում է ոստիկանական կամայականությունը: Վերջիններս, իրենց …
կարդալ ավելին«Արդյոք Թուրքիան կբացի՞ Հայաստանի հետ սահմանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը»,- երեկ Բաքվում ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան իրեն ուղղված այս հարցի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հրաժարվել է կոնկրետ պատասխանից: Նա ոչ «այո», ոչ էլ «ոչ» է ասել: «Մեր նախագահը, վարչապետը եւ ես` որպես արտգործնախարար, բազմիցս ներկայացրել ենք մեր դիրքորոշումը,- ասել …
կարդալ ավելին«Մենք իշխանափոխություն ենք նախապատրաստում այս ծրագրով: Իշխանափոխությունը նախապատրաստում են շատ գեղեցիկ, նորմալ, հարաճուն ընթացքով, ամեն օր մեր աջակցությունը ավելացնելով: Իշխանափոխությունը օդից չի գալիս»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` ներկայացնելով «ՀՅԴ-ի գործունեության ուղենիշները» անունով փաստաթուղթը: «Ավելի լավ է հասունացնել իշխանափոխությունը, քան հրաժարական պահանջել ու տանը նստել»,- ավելացրել է պարոն …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի գրասենյակի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել …
կարդալ ավելինԵրեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացել է հեռախոսազրույց: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Գյուլը եւ Ալիեւը համաձայնել են, որ երկկողմ հարաբերությունները վնասված չեն, եւ որ թյուրըմբռնումները առաջացել են դժվարին գործընթացի նկատմամբ զգայական արձագանքների պատճառով: Իսկ ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի, Գյուլը Իլհամ Ալիեւին մանրամասներ է հաղորդել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ռուսաստանի …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Նա մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի …
կարդալ ավելինԵրեկ Թուրքիայի Ազգային ժողովում` Մեջլիսում, սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները: Դրանց ընթացքում հնչել են բազմաթիվ հայտարարություններ, որոնցից ամենակարեւորը, սակայն, պետք է համարել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթը: Վերջինս կառավարության անունից ներկայացնելով հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը` նաեւ որոշակի պարզաբանումներ է ներկայացրել: «Այս ստատուս-քվոն եղբայրական Ադրբեջանի շահերից չէ, որովհետեւ ադրբեջանական հողերը երկար տարիներ բռնազավթված են: Այս ստատուս-քվոն ՀՀ-ի …
կարդալ ավելին«Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի մինչեւ տարեվերջ կամ վաղ գարնանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ում կարծիքով՝ «Թուրքիայի խորհրդարանը դժվար թե ենթարկվի Ադրբեջանի ճնշմանը, քանի որ թուրքերը լավ հաշվարկել են Ադրբեջանի ճնշումների չափն ու ձեւը»: «Թուրքիան ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, քան Ադրբեջանի շահն է Ղարաբաղի հարցում,- ասել է Զոհրաբյանը` մանրամասնելով,- …
կարդալ ավելինԵրեկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ առաջադրվելու է իր թեկնածությունը Ազգային ժողովի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններում: «Երկար մտորումներից հետո` որոշել եմ թեկնածությունս առաջադրել ԱԺ թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններին: Մտադիր եմ իմ համեստ դերակատարությունն ունենալ Հայաստանում քաղաքական օրակարգ ձեւավորելու գործընթացում, իսկ հաղթանակի հասնելու …
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը դեռեւս գտնվում է «ինքնաբացարկների փուլում»: Երեկ` դատական երկրորդ նիստի ընթացքում պաշտպանական կողմը եւ Ն.Փաշինյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին մեղադրող Կորյուն Փիլոյանին: «Փիլոյանը եւ իր ընկերներն իրենց դարակներում պահելով Մարտի 1-ի նյութերը` քրեական գործեր են մոգոնում քրեական աբսուրդի ժանրով: Մարտի 1-ի սպանությունների բացահայտման մասին էլ չեմ խոսում: …
կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, թեեւ դեմ է արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին, սակայն այդպես էլ չի կարողանում միավորվել ու համատեղ պայքարել այդ գործընթացի դեմ: Պառակտվածության գլխավոր պատճառը, համենայնդեպս մինչ արձանագրությունների վավերացումը, թվում է, թե նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել-չպահանջելու հարցն էր: ՀՅԴ-ն մինչ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունների վավերացումը ու դրանից հետո խոսում է միայն արտգործնախարարի հրաժարականի …
կարդալ ավելին