քաղաքականություն

Բողոքի ակցիաները փոխարինվել են հարցապնդմամբ

05.11.2009

«Դաշնակցություն» կուսակցությունն անցած շաբաթ ՀՀ կառավարություն է ուղարկել 23 հարցից բաղկացած 14 էջանոց մի հարցապնդում, որը վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին: Հարցապնդումները երկու կարգի են` ընթացակարգային ու բովանդակային: Երկու տեսակի հարցապնդումներով էլ ՀՅԴ-ն կառավարությունից փորձել է պարզել, թե ստորագրված այդ արձանագրությունները որքանով են համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով, նախ …

կարդալ ավելին

Ֆավորիտը

05.11.2009

Եվրամիության նախագահի պաշտոնի ամենաիրական հավակնորդ է համարվում Բելգիայի վարչապետ Էրման Վան Ռոմպյուն: Վերջինիս թեկնածությունը ավելի հաճախ է սկսել քննարկվել բազմաթիվ եվրոպական լրատվամիջոցներում: Ավելին, մի շարք ԶԼՄ-ներ` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել են, թե «նրա թեկնածության շուրջ ԵՄ-ում ձեւավորվել է կոնսենսուս»: Հիշեցնենք, որ ԵՄ-ն առաջին անգամ պետք է նախագահ ունենա: Ավելի վաղ որպես ԵՄ նախագահի ամենահավանական …

կարդալ ավելին

Պատերազմի վտա՞նգ

05.11.2009

Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, որ ԼՂ հարցի հետ կապված հետաքրքիր եւ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում, եւ, որ մեծացել է պատերազմի հավանականությունը: Նա ուշագրավ է համարել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի վերջին հայտարարությունը, որը հայկական կողմին ուղղված հորդոր էր` գնալ փոխզիջումների: Նրա կարծիքով՝ պատահական չէր, որ այդ հայտարարությանն արձագանքեցին …

կարդալ ավելին

Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրո՞ւմ

05.11.2009

Եվ այսպես, երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ-ը «մատ է թափ տվել» Ադրբեջանի վրա։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն իբր ադրբեջանցիներին զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդեն առաջին իսկ հայացքից տարօրինակ թվացող այս լուրը տարածել է ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» կուսակցության պաշտոնական կայքը։ Նրան …

կարդալ ավելին

Ձոն Թուրքիո

05.11.2009

«Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը վկայեցին, որ Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում կարեւորագույն դերակատարություն ունի», – նախօրեին Ստամբուլում հայտարարել է Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ով մասնակցում էր թուրքական գործարար շրջանակների կազմակերպած Բոսֆորյան համաժողովին: «Չնայած Անկարայի գործադրած բոլոր ջանքերին` ցավով պետք է արձանագրեմ, որ Եվրամիությունն ըստ արժանվույն չի գնահատում Թուրքիայի դերը»,- ասել է …

կարդալ ավելին

«Բանակ արի»

05.11.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արդեն սկսվել է աշնանային զորակոչը: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզերի եւ համայնքների դատախազներին ցուցում է տրվել անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանքը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն հետախուզվող զորակոչիկների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան Ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: Սա վերաբերում …

կարդալ ավելին

«Ես հավատում եմ մեր հաղթանակին»

02.11.2009

Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Սիրելի ժողովուրդ. Երեւանի թիվ 10 ընտրատարածքում 2010 թ. հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում ԱԺ պատգամավորի թեկնածու եմ առաջադրվել: Այս ընտրատարածքում պատգամավորական մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ընտրված պատգամավոր, իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր …

կարդալ ավելին

Հեռախոսով

02.11.2009

Երեկ կայացել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «երկու պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ ռուս-ադրբեջանական համագործակցության առանձին հարցեր»:

կարդալ ավելին

Մնաց Դաշնակցությունը

02.11.2009

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունում մի քանի ամիս շարունակվող խմորումները արդեն դուրս են գալիս ներկուսակցական շրջանակներից: «Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանը, ով անցած շաբաթ անդամագրվել էր ՍԴՀԿ-ին, երեկ հեռացվել է նաեւ այս կուսակցությունից: Թե ի՞նչ պատճառով` այնքան էլ էական չէ: Իրականում Վարդան Խաչատրյանին ՍԴՀԿ անդամ դարձնելը այն սցենարի մի մասն է, որով իշխանությունները ցանկանում են նախ պառակտել …

կարդալ ավելին

Հայ-թուրքական հարցերը` Էջմիածնում

02.11.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին: Ըստ նախագահի մամուլի ծառայության, Ս. Սարգսյանը ողջունելով ժողովի մասնակիցներին՝ «բացառիկ կարեւոր է համարել յուրաքանչյուր հայ քաղաքական գործչի, առավե՛լ եւս` Հանրապետության նախագահի համար Հայ Եկեղեցու գործունեությունը Սփյուռքում»: «Դա հայությանը միավորող ամենահուսալի շաղախն է: Միասնական արմատների, միասնական …

կարդալ ավելին

Նախահեղափոխական վիճակ ՍԴՀԿ-ում

02.11.2009

«Ժառանգություն» կուսակցությունից մեկուկես ամիս առաջ հեռացված Վարդան Խաչատրյանին երկու օր առաջ հեռացրեցին նաեւ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունից, որին նա անդամագրվել էր մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ «Ժառանգության» վարչությունը սեպտեմբերի 9-ի գիշերային նիստում «անբավարար» էր գնահատել Վ.Խաչատրյանի գործունեությունը կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնում: Մեղադրել էր կուսակցությունը պառակտելու փորձերի, ներկուսակցական կարգապահությունը միտումնավոր ու մշտապես խախտելու մեջ: Հոկտեմբերի 31-ին էլ …

կարդալ ավելին

Հողային «ինքնապաշտպանություն»

02.11.2009

Անցած շաբաթ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարել էր, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո մեր օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կլինի, եւ որ անխուսափելիորեն կխստացվի Հայաստանում հողերի ձեռքբերման գործընթացը: «Կամա թե ակամա երկրի անվտանգության հարցադրումների, ընդհանրապես քաղաքացիների իրավունքների, ազատությունների համաչափ պաշտպանության տեսանկյունից հարկ կլինի, այո, օրենսդրությունը վերանայելու»,- ասել էր նա: Կվտանգվի՞ արդյոք մեր ազգային անվտանգությունը, եթե Թուրքիայի …

կարդալ ավելին

Անջատեք հեռուստացույցը եւ ապրեք երկար

02.11.2009

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են տագնապն ավելի խորացնել. նորանոր թվեր են հաղորդում, թե աշխարհում քանի-քանիսն է զոհ գնացել A/H1N1 վիրուսին: Վերջին տեղեկությունն Ուկրաինայից էր, ըստ այդմ` այդ երկրում գրանցված 190 հազար վիրուսակրից 53-ը մահացել են: Սակայն այս տեղեկությունը հնանում է տառացիորեն մեկ ժամ անց. 53 զոհը դառնում է 60: Սակայն մի քանի րոպե անց լրատվական գործակալություններն …

կարդալ ավելին

Դռնփակ նիստում

02.11.2009

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսելու է թուրքագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի հայցը: Հիշեցնենք, որ Մուրադ Բոջոլյանը ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամկետով` «հայրենիքի դավաճանություն» հոդվածով` Թուրքիայի օգտին լրտեսության համար: Մ.Բոջոլյանի հայցը Եվրոպական դատարանը կլսի նրա ազատազրկման 8-րդ տարում եւ Եվրոպական դատարան դիմելուց 6,5 տարի անց: «Մենք կհաղթենք Եվրադատարանում, որովհետեւ Մուրադ Բոջոլյանը որեւէ հանցանք չի կատարել: …

կարդալ ավելին

Կապված չեն, բայց…

02.11.2009

«Համոզված եմ` Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ Ղարաբաղի հարցով «ստատուս-քվոն» չի կարող հավերժ շարունակվել: Պարզապես, հարկավոր է ճիշտ պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը զբաղվի նաեւ ղարաբաղյան հարցով»,- երեկ ռուսական «Վրեմյա նովոստեյ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Խոսելով ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավոր փոխզիջումների մասին, նա նշել …

կարդալ ավելին

Ամոթի օր

31.10.2009

Երեկ Քաղբանտարկյալի միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստները ՀԱԿ ղեկավարների եւ նախկին քաղբանտարկյալների հետ միասին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ: Հիշեցնենք, որ Հայաստանում դեռեւս 17 քաղբանտարկյալ կա: Ակցիայի մասնակիցները բարձրախոսներով վանկարկել են՝ «Պահանջում ենք ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ այլ կարգախոսներ, ու թմբուկներ են զարկել: Այն բանից հետո, երբ …

կարդալ ավելին

Հայտնի չէ

30.10.2009

«Դեռ հայտնի չէ, թե երբ են կողմերին ներկայացվելու նորացված Մադրիդյան սկզբունքները»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը` նշելով, թե նորացված Մադրիդյան սկզբունքները պատրաստ էին արդեն Կրակովյան հանդիպումից հետո: «Սակայն բարձր մակարդակով ամեն մի հանդիպումից հետո համանախագահները ստիպված են փոփոխություններ մտցնել Մադրիդյան փաստաթղթում, այդ պատճառով էլ հայտնի չէ, թե երբ է այն …

կարդալ ավելին

Դեկտեմբերի 7-ին

30.10.2009

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն կկայանա դեկտեմբերի 7-ին: Այդ մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը: Վերջինիս հայտարարության համաձայն` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետի առաջիկա հանդիպման օրակարգում, ի թիվս մերձավորարեւելյան տարածաշրջանին, Իրաքին, Իրանին, Պակիստանին, Աֆղանստանին վերաբերող եւ այլ խնդիրների, ընդգրկված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Նշենք, որ Էրդողանի այցը …

կարդալ ավելին

Նիկոլն առաջադրվել է

30.10.2009

Հայ Ազգային կոնգրեսի երեկ կայացրած որոշմամբ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը առաջադրել է իր թեկնածությունը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում: Այդ կապակցությամբ երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «ՀԱԿ-ը երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ …

կարդալ ավելին

Չի առաջադրվի

30.10.2009

Երեկ «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր ԱԺ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին: Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում` Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերել Սուրենյանցի …

կարդալ ավելին