Հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները դուրս են եկել Հայաստանի վերահսկողությունից, եւ Հայաստանը իրադարձությունների զարգացման վրա սկսել է ունենալ չնչին ազդեցություն: Երեկ նման հայտարարություն է արել Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա կանխատեսել է, որ այս զարգացումները դեռ խորանալու են: «Հիմնական գործընթացները մտան եզրափակիչ փուլ ցյուրիխյան հայտնի ուրացումից հետո եւ, ըստ իս, …
կարդալ ավելինՇվեդիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը որոշում է կայացրել շարունակել իր աշխատանքները Շվեդիայի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից 1915թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել Շվեդիայի Հայկական Ասոցիացիաների Միությունը: Ըստ այդմ՝ Շվեդիայի ՍԴԿ նիստը տեւական քննարկումներից հետո որոշել է անտեսել կառավարության առաջարկը եւ հաստատել է J28 առաջարկի առաջին մասը, ըստ որի՝ …
կարդալ ավելին«Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո իմ գործընկերներից մեկը հայտարարել է, որ գլխավոր հայտարարությունը գտնվում է ստորագրված արձանագրություններում, մնացած բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում: Ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը, որովհետեւ կան համաձայնություններ, որոնք արտացոլված են Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում, որտեղ ոչ մի նախապայման չկա»,- երեկ կայացած ասուլիսում` անդրադառնալով թուրք պաշտոնյաների հայտարարություններին, ասել է ՀՀ …
կարդալ ավելին«ԱԺ-ում հեղափոխություն տեղի ունեցավ, երբ խորհրդարանի մեծամասնությունը հոկտեմբերի 27-ին բոյկոտեց ԱԺ հայտարարությունները եւ լքեց դահլիճը` հաշվի չառնելով «Հոկտեմբերի 27»-ի զոհերից մեկի այրիի առաջարկը՝ խոսել այդ ոճրագործության մասին»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն` ավելացնելով, թե նույնպիսի հեղափոխություն էր, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հենց գործարարները պետք է զբաղվեն …
կարդալ ավելին– Պարոն Մանոյան, առաջիկայում Դաշնակցությունը ի՞նչ քայլերով է պայքարելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ, որեւէ փոփոխություն լինելո՞ւ է Ձեր մարտավարությունում: Արձանագրությունների չվավերացման հնարավորություն տեսնո՞ւմ եք: – Արձանագրությունների չվավերացման հնարավորություն տեսնում եմ, դրա համար էլ այդ ուղղությամբ աշխատում ենք: Իսկ հիմնական մեր մարտավարությունը լինելու է այն, որ ԱԺ-ի մեր պատգամավորներին համոզենք, թե ինչու չպետք է վավերացվեն արձանագրությունները: Այս …
կարդալ ավելինԲուլղարական «The Sofia Echo» պարբերականի եւ «Novinite» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը շուրջ 25 միլիոն եվրոյով Բուլղարիայում ձեռք է բերել «Gorna Bania» հանքային ջրերի գործարանը: Ըստ «The Sofia Echo»-ի` բուլղարական ընկերության նոր տերերը, արդեն իսկ գրանցված գործարքի մասին փաստաթղթերի համաձայն, Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններն են: Ընկերության նախկին 3 սեփականատերերից …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հիմնանորոգված շենք: Հիմնանորոգումը կատարվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Իրականացրած աշխատանքի համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ-ի ոսկե մեդալով: Ս.Սարգսյանը հանդիպել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում …
կարդալ ավելին– Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հատկապես նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ից հետո, գնահատվում է որպես անկայուն, ճգնաժամային: Որքանո՞վ էր նպատակահարմար սկսել հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն այսօր` հաշվի չառնելով այս հանգամանքը, թեեւ վստահ եմ` կասեք` սա արտաքին ճնշումներով պայմանավորված քայլ էր: – Ոչ միայն արտաքին ճնշումների: Սա մեր նախագահական ընտրությունների արդյունքն էր: Լեգիտիմության պակասը ստեղծել է մի իրավիճակ, …
կարդալ ավելինԵրեկ Հայաստան է ժամանել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ով հանդիպել է Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ՝ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պիտեր Սեմնեբին ասել …
կարդալ ավելինԸստ լավատեղյակ աղբյուրների, «Ժառանգությունից» հեռացված եւ օրերս ՍԴՀԿ-ին անդամակցած Վարդան Խաչատրյանն այդ կուսակցություն է «գործուղվել», որքան էլ զարմանալի է, իշխանությունների կողմից: Համենայնդեպս, այդ մասին խոսում են հենց մերձիշխանական շրջանակներում: Ըստ այդմ, նրա առաքելությունը պետք է լինի ՍԴՀԿ հայաստանյան կառույցի պառակտումը: Մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունները ցանկանում են ավանդական երեք` ՀՅԴ, ՀՌԱԿ եւ ՍԴՀԿ կուսակցությունների միջոցով …
կարդալ ավելին«Արեւելյան հարեւանություն» ծրագիրը մասնակից երկրների համար կարող է դառնալ ցատկահարթակ (տրամպլին) Եվրամիությանն անդամակցելու համար»,- նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը Լոնդոնում` ելույթ ունենալով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում: Նրա ելույթը նվիրված է եղել Եվրամիության` որպես համաշխարհային շարժիչ ուժի թեմային: Իր ելույթում նա ընդգծել է «Արեւելյան հարեւանության» դերը տնտեսական բարեփոխումների գործում: «Եթե մեր Արեւելքի …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Մարիա Զեհեին պաշտոնապես փոխանցել է ԵԽ ԽՎ-ին հասցեագրված իր զեկույցի հայերեն եւ անգլերեն տարբերակները: Դրանք վերաբերում են 2008թ. Մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերի եւ դրանց ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին Արամ Կարապետյանի` «սկզբունքային անհամաձայնությանը»:
կարդալ ավելինՄոտ մեկ ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմքի միանգամայն մտահոգ ու նույնքան վրդովված արտահայտությամբ խոսում էր շինարարության ոլորտում «ատկատների» առկայության մասին: Այդ արատավոր երեւույթի վերաբերյալ վարչապետը խոսում էր այնպիսի վճռականությամբ, որ թվում էր` դրանից հետո ում բացահայտեն «ատկատ» անելիս, վտարելու են հայկական աշխարհից: Սակայն մեր կառավարությունը, պարզվում է, ավելի մարդասիրական է: Եվ ԱԺ-ին է ներկայացրել …
կարդալ ավելինԵրեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Նախատեսված էր 3 վկայի հարցաքննություն, սակայն նիստին ներկայացել էին երկուսը` Վազգեն Սերոբյանը եւ Կարեն Գրիգորյանը, որոնք պատմում էին, թե ինչպես են «պատահաբար տեսել 2007թ.-ի հոկտեմբերի 23-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանին ոտքով հարվածելը»: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանին մեղադրանք է առաջադրված …
կարդալ ավելին«Եվրամիությունը հետեւում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատավարությանը»,- այդ մասին ասված է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմին հղած նամակում: Հիշեցնենք, որ Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին դիմել էր Բենիտա Ֆերերո-Վալդներին` Եվրամիության համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելով ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործի շուրջ ընթացող զարգացումներին: Ֆ. Վալդներն իր պատասխան նամակում նշել …
կարդալ ավելինԸնդդեմ հայ-թուրքական արձանագրությունների անցած շաբաթ կազմակերպված ակցիայի ժամանակ ոստիկանները բռնություն էին գործադրել ցուցարարների, այդ թվում` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոտանջյանի նկատմամբ, պատռել էին ակցիայի մասնակիցների պարզած պաստառները: Ի դեպ, ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարության առթիվ, թե ինքը պատասխանատվություն է կրում միայն 3 մլն հայության համար: Նախկինում ոստիկանները նույնկերպ վարվել …
կարդալ ավելին«Թուրքիան անկեղծորեն ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ»,- երեկ հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բուրակ Օզուգերգինը` ավելացնելով, թե Թուրքիան ոչ միայն նպատակ է հետապնդում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, այլեւ ցանկանում է հիմք ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման համար: «Հույս ունենք, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի առկայության դեպքում հայերը կհանգստանան՝ հասկանալով, որ …
կարդալ ավելին«2007թ. սկսած մասնագիտական գործունեությունը իրականացնելիս առնվազն 20 լրագրող է սպանվել: Միտումնավոր սպանությունների եւ հարձակումների մեծ մասը տեղի են ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում եւ Բելառուսում»,- ըստ «Ա1+»-ի՝ այդ մասին ասվում է BBC-ի ավագ լրագրող Վիլյամ Հորսլեի զեկույցում, որը կազմում է ԵԽ ԽՎ-ի լրատվամիջոցների անկախության վերաբերյալ զեկույցի մի մասը: Զեկույցում անդրադարձ կա առանձին-առանձին բոլոր երկրներին: Հայաստանին …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Թեհրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոչ է արել համագործակցել` տարածաշրջանի խնդիրները լուծելու համար: «Տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի կողմից: Այդ խնդիրները կարող են լուծում գտնել տարածաշրջանի երկրների նախաձեռնությունների եւ համագործակցության շնորհիվ. մենք պետք է հասնենք դրան»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Ըստ նրա՝ Թուրքիան ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել հարեւանների …
կարդալ ավելինԸստ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո «անպայման կլինի օրենսդրական ակտերը վերանայելու անհրաժեշտություն»: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում` դա պայմանավորելով այն հանգամանքով, որ «Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է սկսելու մի պետության հետ, որի օրենսդրությունը էապես տարբերվում է ՀՀ օրենսդրությունից»: «Եվ այդ ներքին օրենսդրությունը, երբ մենք ուսումնասիրում ենք, ամփոփում ենք, …
կարդալ ավելին