քաղաքականություն

Օրենք՝ «Փող լվանալու մասին»

28.10.2009

Ազգային ժողովի քառօրյա նիստերի քննարկման օրակարգում է գտնվում ՀՀ կառավարության ներկայացրած մի հետաքրքիր օրինագիծ՝ նույնքան հետաքրքիր վերնագրով` «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին»: Այս օրինագիծը շատ նպատակային է ու հակիրճ: Բաղկացած է ընդամենը 4 հոդվածից ու մեկուկես էջից: Հիմնական նպատակը ձեւակերպված է առաջին հոդվածում` «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների …

կարդալ ավելին

Բացահայտ մարտահրավեր

28.10.2009

«Միակ երկիրը, որը կարող է Ռուսաստանին մարտահրավեր նետել հարավ-կովկասյան տարածաշրջանում, Թուրքիան է, իսկ մինչեւ այսօր թուրքական ազդեցության դեմ Ռուսաստանի լավագույն երաշխիքը անկախ Հայաստանն էր, որը, անկասկած, Ռուսաստանի կամակատարն է»,- ամերիկյան հեղինակավոր «Stratfor» կենտրոնի պարբերականում նման կարծիք են արտահայտել վերլուծաբաններ Ջորջ Ֆրիդմանը եւ Փիթեր Զեյհանը` վերլուծելով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի` Արեւելյան Եվրոպա կատարած այցի ընթացքում արած …

կարդալ ավելին

Թուրքիան փոխո՞ւմ է քաղաքականությունը

28.10.2009

– Պարոն Քոչարյան, Հայաստանում տեսակետ կա, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ՝ ինչ-որ չափով վատացել են հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Իսկապե՞ս կարելի է հավատալ, որ այդ երկու երկրների հարաբերությունների մեջ ինչ-որ բան վատացել է: – Թուրքիան եղել է, կա եւ կմնա Ադրբեջանի դաշնակիցը: Այլ բան է, որ ելնելով իր դաշնակցային հարաբերություններից՝ Թուրքիան վարում էր …

կարդալ ավելին

Էլ չլինել ֆորպոստ

28.10.2009

«Թուրքիան առաջատար երկիր կդառնա, եթե Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի ազդեցությունից: Իսկ Հայաստանի համար դա հնարավորություն է Ռուսաստանի գրեթե 100%-անոց ճնշման տակից դուրս գալու»,- հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Իգոր Տոմբերգը: «Ի վերջո, Արձանագրությունները կվավերացվեն: Հայկական սփյուռքը որոշակի մտավախություններ ունի Եվրոպայում թուրքերի ակտիվության հետ կապված, իսկ Ռուսաստանն այնքան տպավորված չէ, որ իր դաշնակից …

կարդալ ավելին

Նախազգուշացրել է

28.10.2009

«Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, որն արտացոլվել է հայ-թուրքական սահմանը փակ պահելու մեջ, ոչինչ չի ապացուցում, ընդամենը խորհրդանշական ժեստ է»,- ասել է թուրք վերլուծաբան Բուրչու Գյուլթեքին Փունսմանը: «Վերջին 17 տարիներին Թուրքիայի բոյկոտը ոչ մի լուծում չի բերել: Դժվար է վիճել, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելը ոչ մի դրական ներգործություն չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- նշել …

կարդալ ավելին

Նոր գնով

28.10.2009

«Այսուհետեւ Թուրքիան ադրբեջանական գազը գնելու է նոր գնով: Ընդ որում, թուրքական կողմը պետք է միանվագ Ադրբեջանին վճարի գազի արժեքի ողջ տարբերությունը»,- այդ մասին հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Յըլդըզի խոսքով, հաջորդ շաբաթ Բաքվում տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը: «Շահ դենիզ» հանքավայրից Թուրքիային մատակարարվող գազի գինը քննարկվում է նույն փաթեթի մեջ, …

կարդալ ավելին

Առանց Գալուստ Սահակյանի

28.10.2009

Երեկ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող կազմակերպությունների տնօրենները: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք վստահեցրել են, թե բարեխղճորեն վճարում են հարկերը, չեն խախտում Աշխատանքային օրենսգիրքը եւ վարորդներին սահմանված 8 ժամից ավելի չեն աշխատեցնում: Սակայն իրենց մոտ սկսվել են տարբեր տեսչությունների կողմից ստուգումներ եւ տուգանքների նշանակումներ: Համար 98 երթուղին սպասարկող կազմակերպության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը բողոքել …

կարդալ ավելին

Կիպրական պատկերները շարքից

28.10.2009

Կղզու հափշտակված մասում Հարգելի ընթերցող, «168 Ժամը» ընդհատում է «Դիվանագիտությունը որպես հաղորդակցության միջոց» հոդվածաշարը: Մենք այդ թեմային կվերադառնանք մի փոքր ուշ, մանավանդ` նկատի ունենալով, որ այն որոշակիորեն հետաքրքրել է դիվանագիտությունն ուսումնասիրողներին: Իսկ այժմ, օգտվելով հոդվածաշարի հեղինակ Արման Նավասարդյանի այցելությունից Հյուսիսային Կիպրոս, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ առիթով նրա պատրաստած նյութերը: Սուրբ Մակարավանք – Միջերկրականի կործանված …

կարդալ ավելին

Տեսաք` ինչ եղավ

26.10.2009

«Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է»,- շաբաթ օրը Պրահայում «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից՝ բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. «Մեծ …

կարդալ ավելին

Մտավ ՍԴՀԿ

26.10.2009

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը մի քանի օր առաջ անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: Օրերս տեղի ունեցած կուսակցության անդամների երդման արարողության ժամանակ ՍԴՀԿ անդամ է դարձել նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը»,- երեկ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՍԴՀԿ մամլո դիվանը:

կարդալ ավելին

Տասը տարի անց

26.10.2009

Այսօր լրանում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 10-րդ տարելիցը: Տասը տարի անց եւս այս ոճրագործության հետ կապված հասարակությանը հայտնի է այն, ինչ հայտնի էր 1999 թ. այդ ողբերգական օրը: Տասը տարի անց եւս հասարակությունն ունի ամենեւին չփարատված այն նույն կասկածները, որոնք ծնվեցին հենց ոճրագործությանը հաջորդած պահերին ու ամիսներին: «Հոկտեմբերի 27»-ը տասը տարի անց եւս …

կարդալ ավելին

Ազատ շարադրություն

26.10.2009

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվող դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձել է դատարանից պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ինչ հանցանքում է ինքը մեղադրվում: Ընթերցելով իր մեղադրական եզրակացությունում 7-ի գործով մեղադրյալների անունները, նա ասել է, թե մեղադրանքն այնքան ընդհանրական է, որ ինքը չի կարողանում հասկանալ` կոնկրետ ինչում են իրեն մեղադրում եւ ովքեր են այդ եզրակացությունում նշված «մյուսները»: …

կարդալ ավելին

Դրամահավաք Շուշիի համար

26.10.2009

Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009» ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակցել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը եւ …

կարդալ ավելին

Մերժեցին նաեւ «կառուցողական ընդդիմությանը»

26.10.2009

Ազգային ժողովը երեկ կրկին քննարկումների օրակարգ չընդգրկեց մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված նոր ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկությունները: ՀՅԴ-ն առաջարկում էր ստեղծել մոնիտորինգի հանձնաժողով, որը կհետեւեր Սամվել Նիկոյանի զեկույցում արված առաջարկությունների իրականացման ընթացքին: Իսկ «Ժառանգությունն» ընդհանրապես առաջարկում էր ստեղծել մարտյան դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով: ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահ …

կարդալ ավելին

Տեղ-տեղ «մաքսիմում օբյեկտիվ»

26.10.2009

2008թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) 5806 անձանցից ստացել է 4090 դիմում-բողոք, որից 1227-ը՝ գրավոր (դրանցից 58-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 1774 դիմումատուի կողմից), իսկ 2863-ը՝ բանավոր: Այս մասին երեկ ԱԺ-ի գրեթե դատարկ դահլիճում հայտարարեց ՄԻՊ Արմեն Հարությունյանը` ներկայացնելով 2008-ի ընթացքում իր գործունեության եւ ՀՀ-ում մարդու իրավունքների ու հիմնարար …

կարդալ ավելին

«Տնտեսությունը կզարգանա, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի»,- ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը

26.10.2009

Երեկ ԱԺ միջանցքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: – Պարոն Ծառուկյան, ինչո՞ւ չմեկնեցիք Բուրսա` մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը: – Ես ասել էի, որ չեմ գնալու, քանի որ ես որտեղ գնամ, պետք է մենք հաղթենք: Հիմնական խնդիրը սա է: – Վստա՞հ էիք, որ Հայաստանի հավաքականը չի …

կարդալ ավելին

Ամերիկան կվերագտնի՞ իր երբեմնի փառքը

26.10.2009

ԱՄՆ նախագահներն ընտրվում են չորս տարին մեկ, նոյեմբերին, իսկ հաշվետվությամբ հանդես են գալիս տարեսկզբին: Միայն թե նրանց հաշվետվությունն, իրոք, հաշվետվություն է, եւ անգամ հեռավոր աղերս չունի Գոգոլից մինչ օրս մեզ մոտ բեմադրվող ֆարս-ռեւիզիայի հետ: Այստեղ յուրաքանչյուրի, բոմժից` միլիոնատեր, սահմանադրական իրավունքն է՝ տեղեկանալ նախագահի արած-չարածի մասին` տանը թե դրսում, ընդ որում, առանց ռետուշի, առանց ֆանֆարաների: Սա, …

կարդալ ավելին

ԱՊՀ երկրներ։ Պայմանավորվելու ունակությունը

26.10.2009

Անցած շաբաթը ետխորհրդային տարածքում անցավ բանակցությունների նշանի ներքո։ Դրանցից ոմանք արդյունավետ էին։ Մյուսները՝ դեռ պետք է այդպիսին դառնան։ Հայաստանը եւ Թուրքիան ֆորմալ առումով թաղեցին մեկդարյա «թշնամության կացինը»։ Հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու իրենց որոշմամբ՝ Երեւանը եւ Անկարան փոփոխություններ մտցրին տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության մեջ։ Թբիլիսին սկսեց անհանգստանալ. հայտնվել է տրանզիտային մրցակից։ Այստեղ սկսեցին հաշվել այն վնասները, …

կարդալ ավելին

Առաջին նիստը

26.10.2009

Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագրի» քննարկման նպատակով երեկ Լյուքսեմբուրգում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվրամիությունը հանդիպման ժամանակ ներկայացրել են նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, նաեւ` Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Նշենք, որ երեկվա հանդիպումը Եվրամիության «Արեւելյան գործընկերության ծրագրի» մեկնարկից հետո ԵՄ-Հայաստան խորհրդի առաջին …

կարդալ ավելին

Պատմության ամենասեւ էջը

26.10.2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը Հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Տասը տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլեւ համաշխարհային պատմության մեջ: Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ …

կարդալ ավելին