Նոր գնով

28/10/2009

«Այսուհետեւ Թուրքիան ադրբեջանական գազը գնելու է նոր գնով: Ընդ որում, թուրքական կողմը պետք է միանվագ Ադրբեջանին վճարի գազի արժեքի ողջ տարբերությունը»,- այդ մասին հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Յըլդըզի խոսքով, հաջորդ շաբաթ Բաքվում տեղի կունենա բանակցությունների հերթական փուլը: «Շահ դենիզ» հանքավայրից Թուրքիային մատակարարվող գազի գինը քննարկվում է նույն փաթեթի մեջ, որտեղ ներառված են նաեւ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հարցերը: Ադրբեջանը հայտարարում է, որ գազի համար տարանցման սակագները բավականին բարձր են: Սակայն, թուրք նախարարի պնդմամբ, եթե իրենք Ռուսաստանին առաջարկել են ամեն 1000 խմ գազի 100 կմ տարանցման համար վճարել 2,6 դոլար, ապա Ադրբեջանին առաջարկվել է 2,36 դոլար: