քաղաքականություն

Ազատ են արձակել

16.10.2009

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը փոխել է իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ նրա գործով դատաքննությունը հետաձգել է մեկ ամսով: Արշալույս Հակոբյանը չհեռանալու մասին ստորագրություն տալուց հետո ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Խափանման միջոցը փոխելու եւ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու համար դատական քննությունը մեկ ամսով …

կարդալ ավելին

«Հետաքրքիր» առաջարկ

16.10.2009

Եվրոպական hանձնաժողովը առաջարկել է մակրոտնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին 100 մլն եվրոյի չափով եւ Վրաստանին` 46 մլն եվրոյի չափով: Այս մասին երեկ հայտնել է Եվրամիության գործադիր մարմինը, ըստ որի՝ Հայաստանին տրամադրվելու է 65 մլն եվրո կազմող փոխառություն եւ 35 մլն եվրո` դրամաշնորհի տեսքով: Ըստ Եվրահանձնաժողովի, այս օգնությունը կնպաստի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցված բարեկարգման ծրագրի իրականացմանը, …

կարդալ ավելին

Պատրաստվում են

16.10.2009

«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրել մեր հողերը զավթիչներից»,- երեկ հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ավելացնելով, թե իր երկրի տնտեսությունը «Հայաստանի տնտեսության հետ անհամադրելի մակարդակի վրա է»: «Մենք նրանց գերազանցում ենք բոլոր չափանիշներով: Մենք ունենք եւ՛ լայն քաղաքական հնարավորություններ, եւ՛ …

կարդալ ավելին

Գնդակը իշխանությունների դաշտում է

16.10.2009

Դեռեւս մեկ ամիս առաջ, երբ նոր էր մեկնարկել հայ-թուրքական արձանագրությունների «վեցշաբաթյա քննարկումը», Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խոստացել էր լրագրողների միջոցով իշխանություններին ներկայացնել ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկ, որից դժվար կլինի հրաժարվել: Երեկ պրն Շահնազարյանն արձանագրելով, որ ստորագրված փաստաթղթերը պարունակում են երկու հիմնական վտանգ` կապված պատմական հարցերի ուսումնասիրության ենթահանձնաժողովի ստեղծման եւ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ-ի …

կարդալ ավելին

Տառապանքը փորձ ունի

16.10.2009

«Դաշնակցությունն իշխանության մաս է կազմում: Որեւէ մեկը որեւէ հիմք չունի ՀՅԴ-ին համարել ընդդիմություն,- երեկվա ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` պարզաբանելովո-Դաշնակցության կեցվածքը որն էր մինչեւ հիմա… Շատ կներեք` «ձյաձյա ջան, լավ էլի, մի ստորագրի այս արձանագրությունները», հիմա էլ` «ձյաձյա ջան, լավ էլի, խորհրդարանում մի հաստատի»: Լուրջ չի, չէ՞»: Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս …

կարդալ ավելին

Եվ դո՞ւ, Խավիեր

16.10.2009

Երեկ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Ես շատ ուրախ եմ, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հանդիպեցին Բուրսայում: Շաբաթ օրվա իրադարձությունից հետո դա եւս մեկ կարեւոր քայլ էր երկու երկրների, տարածաշրջանի ու ԵՄ-ի համար, որը պետք է ողջունել: Մենք շարունակում ենք ամեն կերպ …

կարդալ ավելին

Ամերիկյան անուշադրության պատճառները

16.10.2009

«Հայկական եւ ղարաբաղյան թեմաները»՝ լինելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հարավկովկասյան ձեւավորված վեկտորներից մեկը, երբեք չեն դառնում ամերիկյան լրատվամիջոցների համայն ուշադրության առարկան։ Երկրի ազգային փոքրամասնությունների «ներկապնակում» մեկ միլիոնանոց հայկական էլեկտորատի առկայությունը եւս չի նպաստում, որպեսզի ամերիկացիների ուշադրությունը մշտապես սեւեռված լինի մեր շահերը շոշափող պրոբլեմների հանգուցալուծման վրա։ Այդ իսկ առումով ցյուրիխյան՝ իր տեսակի մեջ հազվագյուտ դիվանագիտական «ներկայացման» շուրջ …

կարդալ ավելին

Առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել

16.10.2009

Ուղիղ մեկ ամիս առաջ հրավիրված ասուլիսում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողներին խոստացել էր, որ երբ մոտենա Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման պահը, ինքն իշխանություններին մի առաջարկություն կանի, որից դժվար կլինի հրաժարվել: Արդեն երեկ կայացած ասուլիսում Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց իր երկու առաջարկությունները` ընդգծելով, որ դրանք անձամբ իր առաջարկություններն են, այլ ոչ թե Հայ Ազգային …

կարդալ ավելին

Եթե, եթե, եթե… ՀՅԴ-ն պահանջի հրաժարական

16.10.2009

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում կայացել է ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ՀՅԴ-ի կազմակերպած եւ մի քանի օր շարունակ գովազդվող «Ոչ» հանրահավաքը, որին, բացի Դաշնակցության հայտնի նախաձեռնության տակ ստորագրած 12 կուսակցությունների ղեկավարներից, մասնակցել են նաեւ մոտ 1000 քաղաքացիներ: Նշենք, որ հանրահավաքը արտոնված չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից, սակայն, ի տարբերություն Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքների, անցավ չափազանց «քնքույշ» մթնոլորտում: …

կարդալ ավելին

Թուրքերը խաղաղությո՞ւն են ուզում

16.10.2009

Ինչ կարող է տալ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային եւ Հայաստանին` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Իսմեթ Յիլմազը կարծում է, որ սահմանի բացման դեպքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կշատանա, մինչդեռ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում քիչ բան կփոխվի: «Յուրաքանչյուր տարի Թուրքիան շուրջ 26 մլն զբոսաշրջիկ է ընդունում: Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում երրորդ տեղն է …

կարդալ ավելին

2:0-ն՝ որպես «ֆուտբոլային դիվանագիտության» խորհրդանիշ

16.10.2009

– Ո՞վ կմտածեր, որ մի օր Հայաստանի Հանրապետության նախագահի համար ճաշ է եփելու անձամբ Թուրքիայի նախագահի կինը: Սակայն դա ունի իր տրամաբանությունը. Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը միտված Արձանագրություններ: Լեւո՛ն, ասացեք խնդրեմ, Արձանագրություններում Դուք եւ՞ս տեսնում եք նախապայմաններ: – Եթե պաշտոնապես նշվում է, որ նախապայմաններ չկան, այդ դեպքում ի՞նչն …

կարդալ ավելին

«Հոկտեմբերի 27»-ն ու Թուրքիան

15.10.2009

«Ես գտնում եմ, որ մենք այսօր այսպիսի վիճակում չէինք լինի, եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը,- երեկ հայտարարել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը` ավելացնելով,- Այսօր արդեն առանց որեւէ կասկածի կարող ենք ասել, թե ում էր պետք «Հոկտեմբերի 27»-ը. անգլո-սաքսոնական ուժերին, որ Հայաստանին դարձնեն թույլ, զիջողական եւ պարտադրեն այսպիսի լուծում»: Վ. Շիրխանյանը հիշեցրել է, որ 1999թ. …

կարդալ ավելին

Հայցը թարգմանում են

15.10.2009

Հայ Ազգային կոնգրեսը ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հաագայի միջազգային քրեական դատարանի հայց ներկայացնելու վերաբերյալ ստորագրահավաքը: Այդ մասին երեկ հայտարարել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` չնշելով ստորագրությունների թիվը: Նա տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ներկայացվելիք հայցը բաղկացած է 400 էջից եւ ներկայումս գտնվում է թարգմանության փուլում: «Բավականին բարդ հայց է, …

կարդալ ավելին

Մի կտոր չոր հաց… ու պանիր

15.10.2009

«Ավելի շուտ կարող եմ կանխատեսել՝ արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՞ ոչ, քան այն, թե ինչ հաշվով կավարտվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` այդպես էլ չնշելով` կվավերացվե՞ն արդյոք արձանագրությունները, թե՞ ոչ: Իսկ հարցին, թե անձամբ Ռազմիկ Զոհրաբյանին որքանո՞վ է պետք սահմանների բացումը, վերջինս պատասխանել է. «Ես ինձ չեմ ուզում առանձնացնել: …

կարդալ ավելին

Գործարարներն ու ֆուտբոլը

15.10.2009

Մեր տեղեկություններով` երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով, բացի պաշտոնական պատվիրակությունից, Բուրսա է մեկնել նաեւ գործարարների մեծ խումբ: Հատուկ այդ նպատակով նույնիսկ ինքնաթիռ է վարձվել եւ չարթերային թռիչք է կազմակերպվել: Ըստ մեր աղբյուրների՝ Թուրքիա մեկնած գործարարների թվում է նաեւ Բարսեղ Բեգլարյանն իր «համախոհ գործարարներով»: Գործարարների մի խմբի հետ էլ ֆուտբոլ դիտելու է գնացել նաեւ Արդյունաբերողների …

կարդալ ավելին

Ֆուտբոլում՝ ինչպես քաղաքականության մեջ

15.10.2009

Երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ի վերջո մեկնեց Թուրքիա` դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղը: Բուրսայի օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Օդանավակայանից Սերժ Սարգսյանը նախ ուղեւորվել է «Հոլիդեյ ինն» հյուրանոց, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ: Այնուհետեւ նրա գլխավորած …

կարդալ ավելին

Հաշվում են օգուտները

15.10.2009

Թուրքական «Հյուրիեթ» թերթի կանխատեսմամբ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ մինչեւ տարեվերջ հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանային առեւտրային կյանքում մեծ փոփոխությունների կբերի: «Բրյուսելում գործող հայ-թուրքական գործնական խորհրդի համանախագահ Քեն Սոյակը նշել է, որ բավական ժամանակ է, ինչ Վրաստանը որպես տարանցիկ ուղի է օգտագործվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրափոխանակության համար, եւ առեւտրաշրջանառության ծավալը կազմում է մոտ 150 մլն դոլար: …

կարդալ ավելին

Սպասումները միայն խաղից են

15.10.2009

«Սա գործարք է»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա պարզաբանել է, որ արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը մի կողմից գնում է Հայոց ցեղասպանության հարցում զիջման` փոխարենն ակնկալելով բաց սահման, մյուս կողմից` բաց սահմանի խոստումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ստանալիքը կախված է մնում օդից, քանի որ, ըստ …

կարդալ ավելին

Հոկտեմբերի 21-ին

15.10.2009

Թուրքիայի ընդդիմադիր հանրապետական ժողովրդական կուսակցությունում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, թեեւ հրապարակավ այս կուսակցության անդամները միշտ դեմ են արտահայտվել արձանագրությունների վավերացմանը` իրենց դիրքորոշումը բացատրելով ԼՂ հարցում առաջընթացի բացակայությամբ: Սակայն մեր տեղեկություններով՝ այս կուսակցության բազմաթիվ բարձրաստիճան անդամներ կողմ են արտահայտվում արձանագրությունների վավերացմանը` չպայմանավորելով այն ԼՂ հարցի հետ: Թուրքիայի պառլամենտում 550 պատգամավորներից 130-ը այս կուսակցության …

կարդալ ավելին

«Ժառանգությունը» գնում է պատերազմ

15.10.2009

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացնելուց հետո, մեր ունեցած տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Երկու օր առաջ կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները «ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված …

կարդալ ավելին