Մեր տեղեկություններով` երեկ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով, բացի պաշտոնական պատվիրակությունից, Բուրսա է մեկնել նաեւ գործարարների մեծ խումբ: Հատուկ այդ նպատակով նույնիսկ ինքնաթիռ է վարձվել եւ չարթերային թռիչք է կազմակերպվել: Ըստ մեր աղբյուրների՝ Թուրքիա մեկնած գործարարների թվում է նաեւ Բարսեղ Բեգլարյանն իր «համախոհ գործարարներով»: Գործարարների մի խմբի հետ էլ ֆուտբոլ դիտելու է գնացել նաեւ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Իսկ պատգամավորներից, բացի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, Թուրքիա են մեկնել նաեւ Սուքիաս Ավետիսյանն ու Սամվել Ալեքսանյանը: