Եվ դո՞ւ, Խավիեր

16/10/2009

Երեկ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Ես շատ ուրախ եմ, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը հանդիպեցին Բուրսայում: Շաբաթ օրվա իրադարձությունից հետո դա եւս մեկ կարեւոր քայլ էր երկու երկրների, տարածաշրջանի ու ԵՄ-ի համար, որը պետք է ողջունել: Մենք շարունակում ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը, եւ ես հույս ունեմ, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները մոտ ժամանակներս կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչպես եւ մենք նախատեսել էինք»: