Մի կտոր չոր հաց… ու պանիր

15/10/2009

«Ավելի շուտ կարող եմ կանխատեսել՝ արձանագրությունները կվավերացվե՞ն, թե՞ ոչ, քան այն, թե ինչ հաշվով կավարտվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` այդպես էլ չնշելով` կվավերացվե՞ն արդյոք արձանագրությունները, թե՞ ոչ: Իսկ հարցին, թե անձամբ Ռազմիկ Զոհրաբյանին որքանո՞վ է պետք սահմանների բացումը, վերջինս պատասխանել է. «Ես ինձ չեմ ուզում առանձնացնել: Անձնապես ինձ մի կտոր հաց ու պանիրն էլ է բավարարում` որպես մարդ այս աշխարհում ապրելու համար: Մեր ազգին, մեր ժողովրդին է պետք սահմանների բացումը: Մենք դրանից տնտեսապես ենք շահելու, փորձելու ենք մրցակից լինել թուրքական տնտեսությանը»: