Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցությունը առաջարկ է ներկայացրել Միլի մեջլիսին` խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: Ադրբեջանական աղբյուրների համաձայն, կուսակցությունը նաեւ առաջարկում է ետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին եւ վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաեւ պաշտոնական Անկարան: «Եթե Հայաստանի հետ սահմանը բացվի մինչեւ ադրբեջանական հողերի ազատագրումը, դրանով Անկարան թիկունքից հարված կհասցնի Ադրբեջանին,- …
կարդալ ավելինԵրեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի անդամակցության շուրջ հերթական տարեկան զեկույցը, որում Եվրամիությունը հորդորում է Թուրքիային արագացնել բարեփոխումները` կառույցին անդամակցելու հնարավորությունները մեծացնելու համար, ինչպես նաեւ հանդես է գալիս հատուկ կոչով Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի՝ ազատ արտահայտման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ: «Պաշտոնական Անկարան մի շարք բարեփոխումներ է արձանագրել մարդու իրավունքներին եւ քրդական փոքրամասնությանը վերաբերող հարցերում»,- նշված է …
կարդալ ավելինԱմերիկյան հեղինակավոր «STRATFOR» վերլուծական կենտրոնը երեկ մի նյութ է հրապարակել, որը վերաբերում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ Ռուսաստանի դերին՝ մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում։ Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «STRATFOR»-ի հրապարակումը, որը շատերին կհետաքրքրի՝ հատկապես 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ անցկացված զուգահեռների առումով։ Հոկտեմբերի 10-ին Թուրքիան եւ Հայաստանը, հարաբերությունների կարգավորման ճանապարհին ձեռք բերեցին խորհրդանշական համաձայնություն։ Սակայն …
կարդալ ավելին«Դաշնակցություն» կուսակցությունում, արդեն մի քանի օր է, կրկին ակտիվ քննարկումներ են. Բյուրոյի նիստերն են ընթանում: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանի ասելով՝ քննարկվում են ընթացիկ կուսակցական ու նաեւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Սակայն, պատգամավորի հավաստմամբ, նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական պահանջելու հարց չի քննարկվում: «Մի քանի օր առաջ ենք հայտարարություն արել: Հո օրումեջ նոր հայտարարություն չե՞նք անի»,- …
կարդալ ավելինՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման առաջին իսկ քայլը` Արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում, հոկտեմբերի 10-ին, ձախողման եզրին էր հայտնվել, երբ երկու երկրների արտգործնախարարներն առարկեցին այն հայտարարությունների դեմ, որոնցով նրանք պատրաստվում էին հանդես գալ ստորագրման արարողության ավարտին: Քանի որ երկու կողմերն էլ իրավունք ունեին նախօրոք ծանոթանալու մյուսի փակման խոսքին, ՀՀ արտգործնախարարն իր բողոքն արտահայտեց, որ թուրքական կողմը …
կարդալ ավելին«Ցեղասպանության խնդիրը հիմա ավելի շատ Թուրքիայի ու թուրքական հասարակության հարցն է, ոչ թե Հայաստանի ու հայերի»,- ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացումը չի դադարեցնի կամ դանդաղեցնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Նրա կարծիքով՝ եթե անգամ հայերը ոչ …
կարդալ ավելինԹուրքագետ, քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանի ընտանիքը կրկին ահազանգում է նրա առողջական վիճակի մասին: «Ամուսինս լուրջ բուժման կարիք ունի, որը քրեակատարողական հիմնարկում կամ դատապարտյալների հիվանդանոցում հնարավոր չէ իրականացնել: Բոլորն էլ գիտեն այդ մասին, սակայն թույլ չեն տալիս լիարժեք բուժում ստանալ: Սա միանշանակ քաղաքական հետապնդում է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ամուսնուս նկատմամբ հետապնդումները սկսվել են Քոչարյանի օրոք, …
կարդալ ավելինԵվրոպայի թուրքական եւ ադրբեջանական համայնքները բանակցություններ են վարում հայ-թուրքական սահմանի բացումը կանխելու ուղղությամբ: «Թուրքական կազմակերպություններն էլ ընդդիմանում են Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանը: Անհրաժեշտ է համբերատար գործել, որպեսզի քաղաքական խնդիրներ չառաջանան»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Բենիլյուքսում ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Էթիբար Մամեդովը, ում կարծիքով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները դեռ …
կարդալ ավելինՆախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների բանավոր ելույթների տեքստերը դեռ 2 շաբաթ առաջ են հրապարակված եղել։ Ըստ թուրքական մամուլի, արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառը Դավութօղլուի ելույթի բովանդակությունը չէր, որի որոշ հատվածների հետ իբր Նալբանդյանը համաձայն չի եղել: Երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ին ասել …
կարդալ ավելին«Քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել զորքերը «իր օկուպացրած ադրբեջանական տարածքից», Թուրքիան չի կարող դրական դիրքորոշում ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցում»,- կիրակի օրը նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա ասել է, թե ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կներկայացվեն թուրքական խորհրդարանին, սակայն միաժամանակ զգուշացրել է հնարավոր խնդիրների մասին: «Մենք խորհրդարան կներկայացնենք …
կարդալ ավելին«Սերժ Սարգսյանն ինքն իրեն դրել է մի այնպիսի փակուղու մեջ, որ ինքն է իրեն պարտադրել հրաժարականի գնալու կամ վավերացումից հրաժարվելու տարբերակները»,- երեկ հայտարարել է ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը, ում կարծիքով՝ առաջիկայում ակտիվանալու են ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված արտաքին ճնշումները, որովհետեւ «սահմանի բացումը` առանց ազատագրված տարածքների հանձնման, ո՛չ ԱՄՆ-ին է պետք, ո՛չ Անգլիային, որոնք բոլոր ճնշումների …
կարդալ ավելինՉի բացառվում, որ Հայ Ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն իշխանափոխության հարցում դառնան բնական դաշնակիցներ: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը: «Եթե իրենք (ՀՅԴ-ն.- խմբ.) այդ ուղով գնան եւ հստակեցնեն իրենց պահանջները, այդ հարցում ՀԱԿ-ի հետ կդառնան բնական դաշնակից, ինչը շատ լավ կլինի: Չեմ բացառում, որ այդպիսի վիճակ ստեղծվի: Ոչ միայն չեմ բացառում, ուզում …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկվել են առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, էներգետիկ խոշոր նախագծերի իրագործմանը, այլ խնդիրների վերաբերող հարցեր: Հանդիպման օրակարգում են եղել նաեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին եւ ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
կարդալ ավելինՇաբաթ օրը Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո այս հարցի հետ կապված քննարկումները մտել են նոր փուլ: Երեկվանից գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները խոսում են Ազգային ժողովի կողմից այս արձանագրությունների վավերացումը կանխելու անհրաժեշտության մասին: ՀՅԴ-ն հայտարարում է «բոլոր միջոցներով» վավերացումը կանխելու վերաբերյալ, գրեթե նույն տոնայնությամբ խոսում են նաեւ «հայրենասիրական ընդդիմության» ներկայացուցիչները, Հայ Ազգային կոնգրեսը հայտարարում …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումից թերեւս հնարավոր կլինի խուսափել, եթե նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, կամ խորհրդարանը լուծարվի: «Երկուսն էլ ընդունելի տարբերակներ են ինձ համար»,- ասել էր Ա.Մարտիրոսյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ չեք պահանջում Ս.Սարգսյանի հրաժարականը» հարցին Ա.Մարտիրոսյանը պատասխանել էր. «Սպասեք մինչեւ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: – Պարոն Նախագահ, հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է: – Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր …
կարդալ ավելինԹերեւս քչերը կարող էին ակնկալել, որ Հայաստանի ու Թուրքիայի կողմից նախաստորագրված արձանագրությունները չեն ստորագրվի: Հակառակը, ՀՀ իշխանությունների հայտարարությունները ստիպում էին չկասկածել, որ փաստաթղթերը կստորագրվեն: Բայց բոլորի համար անակնկալ էր, որ հոկտեմբերի 10-ին նշված ժամին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այնուամենայնիվ, հանկարծ որոշեց մի քանի ժամով հետաձգել ստորագրման արարողությունը: Թե ինչո՞ւ, հայկական կողմը կոնկրետ բացատրություն չի տալիս: …
կարդալ ավելին«Համաշխարհային ճգնաժամը ծանր հարված է հասցրել Հայաստանին. ակնկալվում է, որ 2009 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 15 տոկոսով: Նվազել են արտաքին ներհոսքերը եւ հարկային եկամուտները` թուլացնելով վճարային հաշվեկշիռը եւ պետական ֆինանսները: Այս զարգացումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծել Հայաստանի բնակչության համար»,- երեկ տարածված հայտարարության մեջ նման գնահատական են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենները, որոնք այցելել …
կարդալ ավելինՀայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ակնհայտորեն աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում էր։ Այդ մասին էր վկայում առաջին հերթին ստորագրման արարողությանը ներկա դիվանագետների կազմը՝ Հիլարի Քլինթոն, Խավիեր Սոլանա, Սերգեյ Լավրով, եւ Բեռնար Քուշներ։ Այնպես որ, միանգամայն սպասելի էր, որ արտասահմանյան մամուլը, այդ թվում` հեղինակավոր ԶԼՄ-ները պետք է անդրադառնային այս իրադարձությանը, ամեն մեկը՝ յուրովի։ «Եվրոնյուզն», օրինակ, մինչեւ արձանագրությունների ստորագրումը իր …
կարդալ ավելին«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունում է շաբաթ օրը Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրումը, որոնք նպատակ ունեն բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունում: «Այս պատմական որոշումը երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ երկկողմանի համագործակցություն զարգացնելու սկիզբ է: Գլխավոր քարտուղարը համոզված է, որ այս զարգացումը կնպաստի նաեւ խաղաղության, …
կարդալ ավելին