Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկվել են առեւտրատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, էներգետիկ խոշոր նախագծերի իրագործմանը, այլ խնդիրների վերաբերող հարցեր: Հանդիպման օրակարգում են եղել նաեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին եւ ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: