Հերքել է

12/10/2009

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների բանավոր ելույթների տեքստերը դեռ 2 շաբաթ առաջ են հրապարակված եղել։ Ըստ թուրքական մամուլի, արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառը Դավութօղլուի ելույթի բովանդակությունը չէր, որի որոշ հատվածների հետ իբր Նալբանդյանը համաձայն չի եղել: Երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ին ասել է, որ թուրքական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Սուտ է: Նման բան չի եղել: Թուրքիան ապատեղեկատվություն է տարածել»,- հայտարարել է նա: Ըստ Բալայանի, արձանագրությունների ստորագրումից հետո նախատեսված Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթի գրավոր տարբերակը Էդվարդ Նալբանդյանը ստացել է միայն հոկտեմբերի 10-ին: