Տառապանքը փորձ ունի

16/10/2009

«Դաշնակցությունն իշխանության մաս է կազմում: Որեւէ մեկը որեւէ հիմք չունի ՀՅԴ-ին համարել ընդդիմություն,- երեկվա ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` պարզաբանելովո-Դաշնակցության կեցվածքը որն էր մինչեւ հիմա… Շատ կներեք` «ձյաձյա ջան, լավ էլի, մի ստորագրի այս արձանագրությունները», հիմա էլ` «ձյաձյա ջան, լավ էլի, խորհրդարանում մի հաստատի»: Լուրջ չի, չէ՞»: Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ՀՅԴ-ի կողմից ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների հանրահավաքների անցկացումը, Դ.Շահնազարյանը պատասխանել է. «Արթուր Բաղդասարյանն էլ էր ցույցեր անում… Դուք ախր այդ փորձը ունեք… Քանի՞ նման փորձ պիտի ունենաք»: