Սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը մեր թերթին տված հարցազրույցում հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ մտավախություն էր հայտնել, թե սա այն Հայաստանը չէ, որը կցանկանար, որ տեսնեն թուրքերը: Այսինքն` թե՛ հասարակության ինքնագիտակցության առումով, թե՛ ժողովրդավարության առումով մեր երկիրն այնքան էլ ներկայանալի չէ: Սա, ցավոք, ճշմարտություն է, քանի որ այն լուռ հանդուրժողականությունը պետական մակարդակով կատարվող նվաստացուցիչ անօրինականությունների հանդեպ, արդեն խոսում …
կարդալ ավելինՆոյեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Հայկական կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած պատվիրակության հետ: Արքեպիսկոպոս Աթեշյանն իր երախտագիտությունն է հայտնել, որ Թուրքիայի հայ համայնքի կողմից բարձրացված մի շարք հարցեր իրենց լուծումն են ստանում: Հայկական կողմը նշել է, որ համայնքային սեփականության մի շարք հարցեր արդեն իսկ լուծվել են, եւ համայնքին պատկանող …
կարդալ ավելինՆոյեմբերի 6-ին ՀՀ նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Գյումրիի ուսանողության հետ: Ներկայացնում ենք նրա դասախոսության հիմնական դրույթները: Ես այսօր այստեղ եմ երկու պատճառով: Նախ` եկել եմ որպես նախկին պաշտոնյա, կիսելու իմ գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը ձեզ հետ և զրուցելու Հայաստանի անցած ճանապարհի ու, որ ավելի կարևոր է, ապագայի մասին: Երկրորդ պատճառն …
կարդալ ավելին«ՆԱՏՕ-ն խրախուսում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը եւ հույս ունի, որ հայ-թուրքական համաձայնությունները կյանքի կկոչվեն»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա ասել է, որ ՀՀ իշխանությունների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն միանգամայն …
կարդալ ավելին«Մենք բանակցություններ ենք վարում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք վարվում են Մադրիդյան առաջարկների հիման վրա: Մինչ այսօր երկու սկզբունքի վրա են կոնցենտրացվել բանակցությունները, եւ մենք շարունակում ենք քննարկումները»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եռանախագահները այս անգամ տարածաշրջան գալով` իրենք արդեն հայտարարել էին դրա մասին, որ խոսելու են նաեւ ԵԱՀԿ-ի նախարարների …
կարդալ ավելինԴժվար չէր ենթադրել, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու էին խոչընդոտել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին: Մինչեւ երեկ ավելի լավատեսները կարծում էին, որ իշխանությունը կկիրառեր իրեն ավելի բնորոշ ու հոգեհարազատ մեթոդները` լցոնումներ, սափրագլուխներ, ահաբեկումներ եւ այլն: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների …
կարդալ ավելինՀամաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ պետությունների կառավարություններ, ի թիվս այլ ծախսերի, զգալիորեն կրճատեցին ու շարունակում են կրճատել առաջին հերթին պետական ապարատի պահպանման ծախսերը: Այս քայլն ունի ոչ միայն շոշափելի տնտեսական եւ սոցիալական էֆեկտ (քանի որ տնտեսված միջոցներն ուղղվում են պետության համար ավելի կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներ), այլեւ բարոյական ազդեցություն: Սրանով իշխանություններն իրենց ժողովրդին ցույց են …
կարդալ ավելինԱԺ մշտական հանձնաժողովներում երեկ ավարտվեցին 2010թ. բյուջեի նախագծի մեկ շաբաթ շարունակվող քննարկումները: Արդեն պատգամավորները պետք է առաջարկություններ ներկայացնեն կառավարությանը, որից հետո վերջնական տարբերակը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը: Նախորդ տարիների համեմատ այս անգամ բյուջեի նախագծի նկատմամբ ԱԺ-ում ուշադրությունը փոքր էր: Նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը, որի շարքերն այս անգամ համալրել էր նաեւ ՀՅԴ-ն, հարկ չհամարեց խորությամբ …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ս.Սարգսյանին տեղեկացրել են նաեւ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը Հայաստանում արդեն բիզնես ծրագրեր է իրականացնում: Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են սփյուռքի երեք ավանդական կուսակցություններին Հայաստանում միավորել համագործակցության մեկ ընդհանուր դաշտում` «կառուցողական եւ կառավարելի ընդդիմություն» ունենալու նպատակով: «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայից: ՀՌԱԿ-ին զուգահեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծեց ինչ-որ Արմենական Ռամկավար կուսակցություն: Ամեն դեպքում՝ այս …
կարդալ ավելին«Հայ Ազգային կոնգրեսն այսօր միակ քաղաքական ուժն է երկրում, որն ունակ է տասնյակ-հազարավոր մարդկանց դուրս բերել փողոցներ, սակայն դա ինքնանպատակ չէ»,- ռուսական «ՁՐցՊ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Միջազգային հանրության կողմից աջակցության ամենակիզակետային պահին մեր ֆալստարտը թույլ կտար ներկայացնել մեզ որպես ծայրահեղական գաղափարի տեր ազգայնականների, որոնք խանգարում են խաղաղարար ծրագրերի …
կարդալ ավելին«Նախորդ շաբաթվա վերջին Երեւանում Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները փակ բանակցություններ են անցկացրել ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման վերաբերյալ»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել ռուսական «ԽՏՎՎպՐրՈվՑ» թերթը: Ընդ որում, թերթի տեղեկությունները հաստատել են վրացական եւ ռուսական ԱԳՆ-ների ներկայացուցիչները: ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը հրապարակել է նաեւ այդ բանակցություններին վերաբերող մանրամասներ: Վրաստանի ԱԳՆ-ից «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ի աղբյուրները հայտնել են, …
կարդալ ավելին«Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային` վավերացնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,- մեջբերելով ԵԽ-ի հերթական նախնական զեկույցը՝ գրում է թուրքական «Zaman» թերթը: Բացի այդ, զեկույցում Եվրախորհրդարանն ակնարկել է, թե կարող է քննադատել Թուրքիային` եվրոպական խաղաղ նախաձեռնությունները տապալելու համար, քանի որ կարծում է, թե Անկարան արգելակում է ԵՄ-ի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` կիպրական հարցում ունեցած դիրքորոշման պատճառով. …
կարդալ ավելին«Այո, մենք համաձայն ենք. Հայաստանում դեռեւս շատ օլիգոպոլիաներ եւ մոնոպոլիաներ կան»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը` մեկնաբանելով Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի գնահատականը, ըստ որի՝ Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք: «Հայաստանը զգալի առաջընթաց է ապրել: Անցումը կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականի երկար գործընթաց է: Արդեն իսկ …
կարդալ ավելինԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելով Միջազգային ռազմավարական հետազոտությունների խորհրդի շենքի բացման արարողությանը` խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունների մասին: Գյուլը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ սկսված գործընթացը դրական ավարտ կունենա: «Իհարկե Ղարաբաղի խնդրում տարբեր քննարկումներ կան: Սակայն Ադրբեջանից զավթված հողերը պատկանում են Ադրբեջանին, եւ դրանում որեւէ կասկած չկա: Այս խնդրում Հայաստանի կողմից որեւէ առարկում …
կարդալ ավելինՆախօրեին ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները տարածել էին մի տեղեկատվություն, որի համաձայն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն իբր ադրբեջանցիներին զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական հեռուստաընկերությունները, կամ այլ կերպ ասած` պաշտոնական քարոզչությունը այս տեղեկատվությունը մատուցեցին այնպիսի ոգեւորությամբ, այնպիսի մեկնաբանություններով ու գնահատականներով, կարծես միջազգային հանրությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն ճանաչել է …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ջեմմա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Վարչապետի այլ որոշումներով Հովհաննես Հովհաննիսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Կարեն Դավթյանը նշանակվել է նույն պաշտոնին:
կարդալ ավելին«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարդ բնույթը նախկինում լուրջ խոչընդոտ չի հանդիսացել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար»,- այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: «Հայաստանը սկսած 1994թ. հանդիսանում է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի անդամ, իսկ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն, արդեն բավական երկար ժամանակ է, կայուն զարգացում են ապրում: Այնպես որ, չեմ կարծում, …
կարդալ ավելին«Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությանն աննախադեպ վնաս է հասցվել, եւ դա կարող է հեռու գնացող հետեւանքներ ունենալ»,- երեկ նման գնահատական պարունակող հոդված է հրապարակել ամերիկյան «The Jamestown foundation» վերլուծական կենտրոնը: «Թուրքիան, ով ավանդաբար հանդիսացել է Ադրբեջանի դաշնակիցը, եղբայրական պետությունը եւ վերջին հույսը, այժմ կորցրել է Բաքվի վստահությունը: Անկարան, դատելով ամեն ինչից, …
կարդալ ավելինՍոցիալ-դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, եւ որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով: «ՍԴՀԿ-ն 123-ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է եւ այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես այդպիսին, մենք հանդիպումներ եւ խորհրդակցություններ կունենանք ոչ միայն մեզ դաշնակից …
կարդալ ավելին