ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Կոնգրեսի Վերին պալատում: Այդ մասին նա հայտնել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին: Թիվ 316 բանաձեւի նախագիծը, որը Սենատում հոկտեմբերի 21-ին ներկայացրել են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական Ջոն Էնսայնը, իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված …
կարդալ ավելին«Հանրապետական» կուսակցության նոյեմբերի 28-ին կայանալիք համագումարի ժամանակ նախատեսվում է նաեւ կուսակցության գործադիր մարմնի ընտրություն: Մեր տեղեկություններով, բացառված չէ, որ փոփոխությունները լինեն նաեւ անակնկալ: Նման խոսակցությունների համար հիմք է հանդիսանում առաջին հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ-ին անդամագրվելու քայլը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ ասաց, թե «քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդամակցել …
կարդալ ավելինՆախօրեին Հայաստան են ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակության անդամները` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Նրանք երեկ Երեւանում մի շարք հանդիպումներ են ունեցել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ այլ հարցերի թվում քննարկվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հարցեր: …
կարդալ ավելինԲոլորի համար անսպասելի` ՀՀ վարչական դատարանը երեկ որոշել է բավարարել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը եւ Ոստիկանությանը պարտադրել է վերջին 5 տարում մշտական բնակության մասին տեղեկանք տալ նրան: Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժինը մերժել էր տեղեկանքը տալ եւ պատասխան գրության մեջ պատճառաբանել էր, թե Ն. Փաշինյանը 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ …
կարդալ ավելինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին մերժել է Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով Հայաստանում 10 տարվա ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի հայցը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Եվրադատարանում Բոջոլյանի ներկայացուցիչ Արայիկ Ղազարյանը: «Եվրոպական դատարանը մեղքի մասին հարցը չի լուծում, ուստի մենք նման ձեւակերպումով չէինք դիմել դատարանին, որ անմեղ ճանաչի Մուրադ Բոջոլյանին, ուղղակի դիմել էինք` հայտարարելով, որ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս իր «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողների հետ, որի ընթացքում խոսել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին: Մասնավորապես` ուսանողներից մեկը հարցրել է` եթե Ռ. Քոչարյանը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին ու ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս զարգացումներին, ինչո՞ւ չի ներկայացնում իր դիրքորոշումը: Ըստ այդ հանդիպմանը մասնակից ուսանողներից մեկի, …
կարդալ ավելինԵրեկ Վարչական դատարանում տեղի է ունեցել Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության դեմ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը: Վիճարկվում էր այդ վարչության Իջեւանի բաժնի այն գրությունը, որով Ն. Փաշինյանին վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք չի տրամադրվել: Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում հայտարարել են, թե իրենց համար հիմք է հանդիսացել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավում մեծաթիվ պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում: Արդեն հայտնի է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ սոցապ նախարար ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը: Հաջորդը, մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականը: Իշխանությունները նրանից դժգոհ են հատկապես Վերահսկիչ պալատի հայտնաբերած ահռելի չափերի խախտումների եւ չարաշահումների համար: «Հերթի մեջ է» նաեւ տրանսպորտի եւ …
կարդալ ավելինՎարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ անդամ դառնալու բարեբաստիկ քայլը, պարզվում է, հեռուն գնացող նպատակներ ունի: Խոսքն այն մասին չէ, որ Տիգրան Սարգսյանի գաղափարական իդեալներ համարվող Չիլիի բռնապետ Պինոչետին ու Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուին այլեւս փոխարինելու է ցեղակրոնության հիմնադիր Նժդեհը: Խոսքը կոնկրետ քաղաքական նպատակների մասին է, որոնք, իրականություն դառնալու դեպքում, կարող են արմատապես փոխել Հայաստանի կառավարման …
կարդալ ավելին«Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Թուրքիայի նպատակն է ընդհանուր սահմանի երկկողմանի ճանաչումը»,- Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արձանագրությունները հստակորեն որոշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանները, եւ այդ փաստաթղթերում Թուրքիայի շահերին հակասող որեւէ դրույթ չկա,- ասել է նա` ավելացնելով,- Պաշտոնական Անկարան հսկայական կարեւորություն է տալիս Ադրբեջանի տարածքների պաշտպանությանը: Ադրբեջանը կորցրել …
կարդալ ավելինՎերջերս Թուրքիայի փոխարտգործնախարարը մասնակցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանելով այդ փաստը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ իրավունք ունի մասնակցել Մինսկի խմբի համանախագահների նիստերին այնպես, ինչպես Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները: «Այս անգամ Թուրքիայից այնտեղ եղել է փոխարտգործնախարարը, այդ պատճառով էլ նա …
կարդալ ավելին«Մենք շրջանառության մեջ ենք դրել կառավարման համակարգի կատարելագործման նոր հայեցակարգ, որը ենթադրում է հստակեցնել նախարարների պարտականությունները»,- երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միանգամից ասենք, որ իրականում շարքային թվացող այս նախաձեռնությունը սենսացիոն է եւ կարող է նույնիսկ որոշակի ցնցումների պատճառ դառնալ: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, այդ հայեցակարգի բուն նպատակն է՝ զգալիորեն …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանը երեկ Ազգային ժողովում հաստատեց իր հրաժարականի փաստը: Որքան էլ տարօրինակ էր, հրաժարական ներկայացրած պատգամավորը երեկ առավոտյան եկել էր ԱԺ եւ մասնակցում էր 2010թ. բյուջեի քննարկումներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, նա հերքեց, թե հրաժարական է տվել: «Հակառակ դեպքում այստեղ ի՞նչ գործ ունեմ»,- իր …
կարդալ ավելինՔանի որ բավական երկար ժամանակ է` ընտրություններ տեղի չեն ունենում, պատվերներ էլ չկան, տխրահռչակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կրկին էքսցենտիկ մտքեր է հայտնել: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ չէ, հետեւաբար կողմ է. նա կտրուկ չի դատապարտել Թուրքիայի հետ մերձենալու Սերժ Սարգսյանի քայլը, եւ դա կարելի է դիտել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմ է: Իսկ եթե կողմ է, հետեւաբար …
կարդալ ավելին– Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով՝ առաջիկայում ավելի ակտիվ զարգացումներ են սպասվում ԼՂ հակամարտությա՞ն, թե՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: – Այս գործընթացները երկու տարբեր ուղիներով են ընթանում: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ավելի շատ սառեցված վիճակում է, ինչը չի կարելի ասել հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի մասին: Առաջիկայում, կարծում եմ, կակտիվանա ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կլինեն նաեւ Հայաստանի եւ …
կարդալ ավելին«Կարծում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալու որոշումը շատ նորմալ որոշում էր, քանի որ նա մեր թիմի անդամ էր, մեր ընտրած վարչապետն էր, հիմա էլ կողմնորոշվեց ու կուսակցության անդամ դարձավ»,- «news.am»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ըստ որի՝ այդտեղ սենսացիաների կամ քաղաքական վերլուծությունների կարիք չկա: Հարցին, թե ինչո՞ւ ձախողված …
կարդալ ավելին«Թուրքերն իրենց կրոնական ազգ են համարում, իսկ կրոնը` հանդուրժողականության աղբյուր: Սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, իրենց կրոնական համարող մարդկանց մեծ մասն ամենեւին էլ հանդուրժող չէ այլ կրոններին հարող մարդկանց հանդեպ»,- երեկվա համարում գրել է թուրքական «Hurriyet»-ը` ներկայացնելով Սաբանչի համալսարանի գիտնականներ Էրշին Քալայչիօղլուի եւ Ալին Չարքօղլուի ուսումնասիրությունների արդյունքները: Վերջիններս հետազոտություն են անցկացրել` պարզելու համար, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում իր հասցեին հնչած գնահատականները: Ռ. Քոչարյանի` «Մեդիամաքս» գործակալությանը հղած մեկնաբանությունները նոր խոսք են «հայ քաղաքական մտքի» պատմության մեջ եւ «արժանի տեղ» կարող են զբաղեցնել նախկինում նրա կողմից ասված «մոսկաների», «վատ պարողին խանգարող հանգամանքների» կողքին: «Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախագիծը, ըստ որի, օրենքի մի քանի դրույթներից հանվել է «ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիները» արտահայտությունը: Ավելի վաղ փոփոխություն է կատարվել նաեւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում: Այդպիսով արգելվել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը, բացառությամբ գիտահետազոտական, ուսումնական, …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության, որը նախկինում հրատարակում էր «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավորը որոշել է հօգուտ «Գինդ» տպարանի «Օգոստոս» գործակալությունից բռնագանձել մոտ 2 միլիոն 6 հարյուր հազար դրամ: Բացի այդ, դատարանը վճռել է արգելել «Չորրորդ իշխանության» հրատարակումը այնքան ժամանակ, քանի դեռ «Գինդ» տպարանի պարտքը չի …
կարդալ ավելին