քաղաքականություն

Հանդիպել են

25.11.2009

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հանդիպումը: Ըստ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանի, հանդիպման ընթացքում կողմերը «միմյանց փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկությունները»: «Նրանք տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ …

կարդալ ավելին

Սահմանները` դեսպաններից հետո՞

25.11.2009

«Մենք հիմա պատմական ժամանակաշրջանում ենք եւ քանդելու ենք սառը պատերազմից մնացած վերջին պատը»,- իտալական «La Stampa» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Հոկտեմբերին ստորագրված արձանագրությունը առաջիկայում երկու խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո, կարծում եմ, դեսպաններ կնշանակվեն, իսկ հետո սահմանները կբացվեն: Բացի այդ, օդային սահմանները բաց են: Հայաստանի …

կարդալ ավելին

Մինչ նոր հանդիպում

25.11.2009

Կիրակի օրը Մյունհենում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այն հերթականը լինելով, այդուհանդերձ նախորդներից տարբերվում էր որոշ դետալներով: Նախ ամբողջ հանդիպումն անցավ դրանից առաջ Իլհամ Ալիեւի արած այն հայտարարության ֆոնին, որ բանակցություններում առաջընթաց չարձանագրվելու դեպքում Ադրբեջանը կարող է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թերեւս նաեւ այս հայտարարությամբ պայմանավորված միջազգային մամուլը մյունհենյան հանդիպմանը ավելի մեծ ուշադրություն …

կարդալ ավելին

Ծայրաստիճան վատառողջ

25.11.2009

Երեկ ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը Արդարադատության նախարարին առաջարկել է քննարկել ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ք/հ-ից մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարության հարցը: Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՄԻՊ հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է Սասուն Միքայելյանին: Վերջինս հայտնել է, որ ծայրաստիճան վատառողջ վիճակում է, եւ իրեն ցուցաբերվող բուժօգնությունը որեւէ դրական արդյունք չի …

կարդալ ավելին

Նաև կանոնադրական փոփոխություններ

25.11.2009

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանրապետական» կուսակցության նոյեմբերի 28-ին կայանալիք համագումարի ժամանակ նախատեսվում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների համալրում: Մասնավորապես նորաթուխ հանրապետական, վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգրկվելու է կուսակցության գործադիր մարմնում: ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը: Նա միայն ասաց, որ այդ հարցը պետք է որոշվի …

կարդալ ավելին

Ո՞ւմ է սպառնացել Ալիեւը

25.11.2009

Նոյեմբերի 22-ին Գերմանիայի Մյունհեն քաղաքում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս տարի արդեն 6-րդ հանդիպումը: Հանդիպումը տեւել է 4 ժամ եւ ընթացել է ընդլայնված կազմով: Նախագահների հանդիպմանը սկզբում մասնակցել են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարները, Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Առայժմ պարզ չէ, թե բովանդակային …

կարդալ ավելին

Ասել է` merci

25.11.2009

Ըստ Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչության` ԵԽ ԽՎ-ի նախագահի անձնական գրասենյակի ղեկավար պարոն Պետր Սիչը 2009 թ. նոյեմբերի 6-ին Ստրասբուրգից պատասխան նամակ է ուղարկել «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին: ՆԺԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, նամակում Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա Դե Պուչի անունից շնորհակալություն է հայտնվել Կարապետյանին` 2009թ. հոկտեմբերի 23-ին իրեն հասցեագրված նամակի եւ զեկույցի …

կարդալ ավելին

Փոփոխություններն անհնա՞ր են

25.11.2009

– Պարոն Իսկանդարյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հատկապես Մյունհենյան հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը հանդես եկավ շատ ավելի կտրուկ հայտարարությամբ, քան նախկինում էր սովորաբար լինում: – Այս տարածաշրջանում տեղի ունեցող ամեն բան կախված է հայ-թուրքական հարաբերություններից: Քանի որ ողջ աշխարհում հայ-թուրքական հաշտեցմանը կտրուկ դեմ է միայն Ադրբեջանը, ակնհայտ է, որ կոշտ հայտարարություններ պետք է արվեին: Ադրբեջանի որոշ …

կարդալ ավելին

«Հետաքրքիր» ուշադրություն

25.11.2009

Եվ այսպես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջին 1 տարվա ընթացքում հանդիպեցին արդեն 6-րդ անգամ։ Հանդիպումը հայտնվեց թե՛ տեղական, թե՛ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Սակայն ոչ թե ակնկալիքների կամ արձանագրված արդյունքների, այլ հիմնականում Իլհամ Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարության շնորհիվ, որը հնչեց բանակցություններից անմիջապես առաջ։ Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարել էր, թե բանակցություններում հաջողության չհասնելու դեպքում Ադրբեջանը պատրաստ …

կարդալ ավելին

Ավտոմատ կերպով

25.11.2009

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը նրա ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով երեկ հանձնել են Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը տվել է ստացական այն մասին, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են: Թեեւ երեկվա դրությամբ գրանցման մասին որոշում դեռեւս չէր կայացվել, սակայն երեկ ավելի վաղ, ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Ընտրական օրենսգրքի …

կարդալ ավելին

Պատասխանել է

25.11.2009

Շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը պատասխանել է ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հայտարարությանը: «Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, եւ, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ ղեկավարի հայտարարություններին: Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, …

կարդալ ավելին

Եկել է անբախտ հայրենասերների ժամը

25.11.2009

Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված քննարկումների ներկայիս համեմատաբար հանդարտ փուլը հնարավորություն է տվել ավելի սթափ ու բազմակողմանի վերլուծություններ կատարելու, թե չէ այն լարված մթնոլորտում հնարավոր չէր անգամ նախադասությունն ավարտել` ընդհատում էին ու հարցնում` կո՞ղմ ես, թե՞ դեմ: Մինչդեռ կարեւոր է հանգամանալից վերլուծելը հատկապես Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հավանական ռազմական գործողությունների ազդեցությունը մեր երկրի վրա: Այս մասին ահազանգ …

կարդալ ավելին

«Հայր Ֆեոդորը թքեց եւ դարձյալ չվրիպեց»

25.11.2009

Իլֆի եւ Պետրովի «12 աթոռի» այս հանճարեղ ֆրազն այնքան համահունչ է հայաստանյան այսօրվա իրականությանը. բոլորը միմյանց անվանարկում են: Եվ վատն այն է, որ իրավիճակը հատկապես քաղաքական դաշտում այնպիսին է, որ այն, ինչ վատ բան միմյանց մասին հորինում են կողմերը, իրականություն է: Այսինքն` ինչպես հայր Ֆեոդորը, մեզ մոտ էլ, թքողները, որպես կանոն, անվրեպ են: Ծանրամարտի աշխարհի …

կարդալ ավելին

Ձայն Ղարաբաղից-1

25.11.2009

ՀՅԴ Արցախի կազմակերպությունը, իր 16-րդ շրջանային ժողովին քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը եւ հեռանկարները, երեկ հանդես է եկել հայտարարությամբ: «Հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակվող ստորացուցիչ եւ վտանգավոր նախապայմանները, ինչպես նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ …

կարդալ ավելին

Ձայն Ղարաբաղից-2

25.11.2009

«Մյունհենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունքն այն էր, որ Ալիեւն ու Սարգսյանը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները»,- «Ա1+»-ին ասել է ԼՂ նախկին փոխարտգործնախարար, ներկայումս ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը: «Կարեւոր է նաեւ այն, որ նախագահները պատրաստ են …

կարդալ ավելին

Նոր անդամ

21.11.2009

Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 18-ի հրամանագրով Տիտալ Ջնդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

կարդալ ավելին

Ռուբեն Հայրապետյանը` Գագիկ Ծառուկյանին

21.11.2009

Երեկ հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, մեկնաբանել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերն այն մասին, որ վերջինս չէր ժամանել Բուրսա, որովհետեւ նախօրոք գիտեր, որ մեր թիմը պարտվելու է: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը հոկտեմբեր ամսին ԱԺ-ում տեղի ունեցած բլից հարցազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների` «Ինչո՞ւ չէիք …

կարդալ ավելին

Նոր տոնայնություն

21.11.2009

«Ոչ մի երկիր շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- երեկ Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: Նա ասել է, որ առաջատար քաղաքական ուժերը ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի չափորոշիչներ են կիրառում: «Բալկանների խնդիրը ՆԱՏՕ-ն լուծեց շատ արագ, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը հանձնարարվել …

կարդալ ավելին

Կիրակի օրը

21.11.2009

Երեկ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը հաստատել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպելու են կիրակի օրը` նոյեմբերի 22-ին, Մյունհենում: Ֆարմանյանն ասել է նաեւ, որ հանդիպումը կայանալու է Մյունհենում Ֆրանսիայի հյուպատոսության շենքում:

կարդալ ավելին

Առաջին հաղթանակը

21.11.2009

Երեկ ՀՀ վարչական դատարանը թերեւս բոլորի համար անսպասելի որոշում է կայացրել. դատավոր Արծրուն Միրզոյանը բավարարել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցը եւ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժնին պարտադրել է Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանք տրամադրել: Այսինքն` Վարչական դատարանը իր երեկվա վճռով արձանագրել է, որ …

կարդալ ավելին