«Ոչ մի երկիր շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- երեկ Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: Նա ասել է, որ առաջատար քաղաքական ուժերը ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի չափորոշիչներ են կիրառում: «Բալկանների խնդիրը ՆԱՏՕ-ն լուծեց շատ արագ, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը հանձնարարվել է Մինսկի խմբին. Մինսկի խումբն արդեն 18 տարի է, ինչ չի կարողանում լուծել դա, սակայն կան ադրբեջանական ազգը եւ բանակը, որոնք կարող են լուծել այդ խնդիրը»,- հայտարարել է Ասկերովը: Նա հիշեցրել է, որ միջազգային ուժերը Ադրբեջանին հրավիրում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որից հետո տեղեկացրել է. «ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական ներկայացուցիչն ինձ ասաց, որ ոչ ոք չի ցանկանում օգնել մահմեդական Ադրբեջանին, երբ կա քրիստոնյա Հայաստանը»: