քաղաքականություն

Ուժեղացնել ճնշումը

03.12.2009

Երեկ Հայաստանի Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «ՀՀ իշխանությունը բռնազավթած իշխանավորները նոյեմբերի 30-ին մեկ անգամ եւս հնարավորություն ունեցան ի ցույց դնելու իրենց չարակամությունը: Նրանք մերժեցին քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի հայտը: Մերժման հիմքերն այս դեպքում այնքան էլ էական չեն: Էականն այն է, որ Հացպանյանը քաղբանտարկյալ է եւ, որ ազատ արձակելու վճիռ կայացնողներին համապատասխան հրահանգ դեռեւս ամենավերին …

կարդալ ավելին

Տարօրինակ վայրերում

02.12.2009

Երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի գրասենյակի տնօրեն Իթն Գոլդրիչը: Նա հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ, այցելել է նաեւ Դաշնակցության «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն, որտեղ հանդիպել է կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի եւ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

կարդալ ավելին

Հանդիպել են, բայց չեն խոսել

02.12.2009

Այսօր Աթենքում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Հունաստան: Երեկ երկոյան կայացել է նրա հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, ըստ կողմերի միջեւ պայմանավորվածության, այս աշխատանքային հանդիպումից հետո չեն արվել հայտարարություններ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Նշենք, որ …

կարդալ ավելին

Առաջ են շարժվել

02.12.2009

«Մենք համաձայնագիր ենք ստորագրել Հայաստանի հետ եւ առաջ ենք շարժվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի կարգավորման հարցում»,- «Newsweek» պարբերականին տված հարցազրույցում խոսելով իր երկրի՝ որպես տարածաշրջանային կայսրության դերի մեծացման եւ Անկարայի վերջին դիվանագիտական ձեռքբերումների մասին, նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

կարդալ ավելին

Գնում են Կորեա

02.12.2009

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի հրավերով վաղը քառօրյա այցով այդ երկիր է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Կորեայի Հանրապետությունում նախատեսված են հանդիպումներ այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ …

կարդալ ավելին

«Մտացածին» հերքո՞ւմ, թե՞ հաստատում

02.12.2009

Երեկ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում որոշ զանգվածային լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերը մտացածին են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել եւ շարունակում է իրականացնել Ոստիկանության …

կարդալ ավելին

Գագաթնակե՞տը

02.12.2009

Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ ինտեգրման գծով Թուրքիայի կողմից գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի իրականացնել Եվրամիության կողմից որդեգրված խաղաղ քաղաքականության գործընթացը: «Երբ մենք նայում ենք ԵՄ անդամ երկրներին, տեսնում ենք, որ այն երկրները, որոնք մի ժամանակ պատերազմել են միմյանց դեմ, վերջին 50 տարվա ընթացքում խաղաղ են ապրում: Սակայն այդ խաղաղության գործընթացը դեռեւս …

կարդալ ավելին

Հերթական կեղծված ընտրությունները

02.12.2009

Շաբաթ օրը վաղ առավոտից Երեւանի տարբեր ծայրերից հոսք էր նկատվում դեպի «Մարզահամերգային համալիր»: Եթե որեւէ մեկը լսած չլիներ, որ այդ օրը Համալիրում տեղի է ունենալու «Հանրապետական» կուսակցության 12-րդ համագումարը, միայն այդ հոսքը բավական էր հասկանալու համար, որ քաղաքում ինչ-որ բան է տեղի ունենալու: Նախ՝ ոչ աշխատանքային օրվա համար անսովոր էր վաղ առավոտից մայրաքաղաքի փողոցներում տեսնել …

կարդալ ավելին

Անգլիական ձեւով

02.12.2009

Ամերիկյան «New York Times» պարբերականը «Թուրքիան փոխում է դիվանագիտության ուղեգիծը» հոդվածում անդրադարձել է մեր տարածաշրջանին` ուշադրությունը սեւեռելով մասնավորապես Թուրքիայի քաղաքականության վրա։ Հոդվածի հեղինակն է բրիտանական հետախուզության նախկին գործակալ Էլեստեյր Քրուքը, ով նշում է, որ Թուրքիան վերջին շրջանում իր դեմքը թեքում է դեպի հարեւան երկրները, որոնց հետ Օսմանյան կայսրության օրոք սերտ կապեր է ունեցել: Այս փոփոխության …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը կհամագործակցի՞ ՀՀԿ-ի հետ

02.12.2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանն իր ելույթով արձագանքել է առաջին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որի առնչությամբ, ինչպես հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, ասել էր Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` Կոնգրեսը պատրաստ է «հանուն մեծ գաղափարի»՝ համագործակցության ձեռք մեկնել Հայաստանի նախագահ …

կարդալ ավելին

Էլի փալասի տակ

02.12.2009

Ըստ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, արտաքին քաղաքականության բնագավառում Սերժ Սարգսյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղեգիծը: Խոսելով Հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների առնչությամբ ՀԱԿ-ի դիրքորոշման մասին՝ նա զարմանք է արտահայտել՝ նշելով` «թե ինչ է նշանակում նյուանսներին դեմ ենք»: Իսկ ՀՀԿ 12-րդ համագումարում հնչած Սերժ Սարգսյանի հայտարարությունից էլ Ա. Կարապետյանը հասկացել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանակային …

կարդալ ավելին

Սիրիր ՀՀԿ-ն քո մեջ, ոչ թե քեզ ՀՀԿ-ում

02.12.2009

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարին ստիպեց մտածել, որ ներքին քաղաքականության առումով Հայաստանում որեւէ փոփոխություններ չեն սպասվում: Որ նոմենկլատուրային այս կուսակցությունը չի տեսնում ներքին կյանքում ուղղումներ, շտկումներ անելու անհրաժեշտություն եւ հասարակությանը շարունակում է բաժանել «յուրայինների» եւ այլոց: Նախագահական ընտրությունների ընթացքն ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները, հասարակության դժգոհությունը պիտի որ նախագահին ստիպեին վերլուծել` ինչո՛ւ …

կարդալ ավելին

Կիսակայացած

29.11.2009

«Foreign Policy» ամերիկյան հեղինակավոր պարբերականի կազմած չկայացած պետությունների ցուցակում` 177 երկրների շարքում, Հայաստանը գրավել է 101-րդ տեղը: Առաջին հորիզոնականները զբաղեցնում են այն երկրները, որոնց ղեկավարությունը չի վերահսկում տարածքային ամբողջականությունը, ժողովրդագրությունը, քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Հետազոտություններն անցկացվել են մի քանի չափորոշիչների համաձայն, այդ թվում` ժողովրդագրություն, զանգվածային միգրացիա, տնտեսական անհավասար զարգացումներ, ապօրինություններ եւ համակարգի քրեականացում, մարդու իրավունքների …

կարդալ ավելին

Եթե Ալիեւն ասի…

29.11.2009

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մեթին Յըլմազը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը կախված է Ադրբեջանից, եւ որ դրանք չեն քննարկվի հանձնաժողովում, եթե Ադրբեջանն ինչ-որ բանից դժգոհ լինի: Նշենք, որ մինչ արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիագումար նիստին ներկայացնելը, դրանք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: «Եթե Իլհամ Ալիեւն …

կարդալ ավելին

Ի հիշատակ Կարեն Դեմիրճյանի

29.11.2009

Երեկ Կարեն Դեմիճյանի թանգարանի մուտքի մոտ փակցվել է նրա հարթաքանդակը: Որպես այդ արարողության օր՝ նոյեմբերի 27-ն ընտրվել է այն պատճառով, որ, ինչպես նշել է Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, 1974 թ. այս օրը Դեմիրճյանն առաջին անգամ հանդիպեց հասարակության հետ, եւ նրա խոսքով սկսվեց Հայաստանի շեշտակի վերելքը: Հարթաքանդակի բացման արարողությանը մասնակցել են նաեւ Հայ Ազգային կոնգրեսի …

կարդալ ավելին

«Շնորհավորական ուղերձ»

29.11.2009

«Երբ տնտեսության եկամուտների 30 տոկոսը ստացվում է մեկ ճյուղից` շինարարությունից, իսկ արտահանման ծավալների 40 տոկոսը հանքարդյունաբերությունն է, տնտեսությունը վտանգված է»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ նախկինում արձանագրված աճին, պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը: Դա մեխանիկորեն չի արվում եւ պահանջում է …

կարդալ ավելին

Մեր մասին

29.11.2009

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը ընդունել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Բայերլիին: Ըստ ՌԴ Արտգործնախարարության, «զրույցի ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների հետ իրենց հարաբերությունների հարցը, Կովկասում տիրող իրավիճակը եւ ԼՂ կարգավորման ընթացքը»: Ուշագրավ է, որ ռուս-ամերիկյան քննարկումներից հետո այս հարցերը քննարկվելու են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ԱՄՆ …

կարդալ ավելին

Չեն տպավորվում

29.11.2009

«Ադրբեջանական կողմից հնչող պատերազմի սպառնալիքները չեն կարող տպավորել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին»,- նախօրեին Տոկիոյում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին` Նալբանդյանը ասել է. «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղին: …

կարդալ ավելին

Մեկնել է Մինսկ

29.11.2009

Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս կազմակերպությունում Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ:

կարդալ ավելին

Սպասում են ակտիվացմանը, որ ակտիվանան

29.11.2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` «Հանրապետական» կուսակցությանն անդամագրվելու եւ այդ կուսակցության առաջիկա համագումարի մասին բուռն քննարկումները, «խոզի գրիպն» ու այլ «արդիական» թեմաներ վերջին օրերին որոշակիորեն ստվերել են հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացները: Չի զգացվում այդ զարգացումների դեմ պայքարելու` հանրահավաքներ, հացադուլներ, նստացույցներ, համատեղ հայտարարություններ կազմակերպելու նախկին էնտուզիազմը: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած ու հաջորդած կարճ հատվածում իրեն …

կարդալ ավելին