Կիսակայացած

29/11/2009

«Foreign Policy» ամերիկյան հեղինակավոր պարբերականի կազմած չկայացած պետությունների ցուցակում` 177 երկրների շարքում, Հայաստանը գրավել է 101-րդ տեղը: Առաջին հորիզոնականները զբաղեցնում են այն երկրները, որոնց ղեկավարությունը չի վերահսկում տարածքային ամբողջականությունը, ժողովրդագրությունը, քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Հետազոտություններն անցկացվել են մի քանի չափորոշիչների համաձայն, այդ թվում` ժողովրդագրություն, զանգվածային միգրացիա, տնտեսական անհավասար զարգացումներ, ապօրինություններ եւ համակարգի քրեականացում, մարդու իրավունքների ոտնահարում եւ այլն: Այս, ինչպես նաեւ նախորդ տարի ամենաչկայացած պետությունը եղել է Սոմալին: Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ երկրներին, ապա Ուզբեկստանը զբաղեցնում է՝ 31-րդ, Վրաստանը` 34-րդ, Տաջիկստանը` 37-րդ, Ադրբեջանը` 56-րդ տեղերը: Ռուսաստանը չկայացած պետությունների ցուցակում զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: