Չեն տպավորվում

29/11/2009

«Ադրբեջանական կողմից հնչող պատերազմի սպառնալիքները չեն կարող տպավորել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին»,- նախօրեին Տոկիոյում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին` Նալբանդյանը ասել է. «Միգուցե դրանք արվում են ճնշում գործադրելու ակնկալիքով, բնականաբար, դա չի կարող տպավորել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղին: Այդ փորձերը միջազգային հանրության մոտ ակնհայտ բացասական տպավորություն են թողնում Ադրբեջանի մասին»: