Երեկ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել Ն. Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ` հայտնելով, որ դեկտեմբերի 5-ին ԿԸՀ-ն թիվ 10 ընտրատեղամասում իր պաշտպանյալին գրանցել է որպես պատգամավորության թեկնածու: «Ընտրական օրենսգրքի հոդված 111-ի 6-րդ կետի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն չի կարող անազատության …
կարդալ ավելինՆախօրեի ուշ երեկոյան Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը, որը վերջինս նոյեմբերի 20-ին հղել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին: Նամակում Բարաք Օբաման խոստանում է շարունակել ջանքերը «խելամիտ ժամկետներում» հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղղությամբ: ԱՄՆ նախագահը «պատմական» է որակել երկու երկրների երկխոսությունը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը …
կարդալ ավելինԱզգային ժողովի նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին երեկ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն (Հանրապետական հիվանդանոց): Սասուն Միքայելյանը սեպտեմբերի 12-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, եւ արդեն մոտ մեկ ամիս նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու առաջարկով մոտ մեկ ամիս առաջ հանդես էր եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, …
կարդալ ավելին«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փաստորեն համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով Աթենքում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում ընդունված հայտարարությանը: Աթենքում ընդունված փաստաթղթում, ըստ Զուրաբյանի, Հայաստանն առաջին անգամ ընդունել է, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ «ջուրը …
կարդալ ավելին«Հմայակ Հովհաննիսյանի մտահոգությունն ընդդիմության ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կեղծ է եւ պիղծ: Նա դարանակալած կոկորդիլոսի նման սպասում է, թե Փաշինյանի նկատմամբ դատարանի վճիռը կկայանա՞ մինչեւ դեկտեմբերի 31-ը, թե՞ Փաշինյանին թույլ կտան մտնել քվեաթերթիկ: Համոզված լինելով, որ իշխանությունները մարաթոնից կհանեն Փաշինյանին` նա սպասում է, որ վերցնի ընդդիմության դափնիները: Իրականում՝ քամելեոնիզմ եւ ոչինչ ավելին»,- երեկ «Ա1+»-ի հետ …
կարդալ ավելին«Հանրապետական» կուսակցության 12-րդ համագումարում ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դիմելով իր կուսակիցներին` հայտարարեց, թե սկսած հակաճգնաժամային ծրագրերից մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները, բոլոր կարեւորագույն որոշումներն ու նախագծերն ինքը նախ ներկայացրել է կուսակցության քննարկմանը: «Անկեղծ եմ ասում. դրանք սովորաբար հենց ամենադժվար փորձություններն են եղել բոլոր մշակված նախաձեռնությունների համար: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ կուսակցության ներսում հաշվետվողականությունը ոչ …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դատարանն ավարտել է ապացույցների հետազոտման փուլը, հրապարակել փորձագիտական եզրակացություններ ու գործով անհրաժեշտ այլ նյութեր, ցուցադրվել են մարտի 1-ի դեպքերի տեսագրություններ: Տեսաերիզներից մեկում պարզ երեւացել է, թե ինչպես զինված խմբերի ներկայությամբ քաղաքացիական հագուստով մարդիկ մեքենա են …
կարդալ ավելինԵրեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-թուրքական զարգացումներին: Նա, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայում աստիճանաբար երեւան է գալիս «թուրքերի պարկեշտ, ազատախոհ մի դաս, եւ Թուրքիայում սկսում են ուշացումով գիտակցել, որ իրենց երկիրը երբեք չի կարող մուտք գործել քաղաքակիրթ աշխարհ, քանի դեռ դեմ հանդիման չի ելել սեփական պատմության մութ, …
կարդալ ավելինՀայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ է նշանակվել գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը, ում երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացման մոնիտորինգ անցկացնելու մասին որոշման նախագիծ: Այդ նախագծի համաձայն՝ մոնիտորինգ պետք է իրականացնի իր ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Այսինքն, այդ նախագծով բացառվում է խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, ինչն առաջարկել …
կարդալ ավելինՄարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի անգլերեն տարբերակն արդեն ուղարկվել է Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Մեր թղթակցի հետ զրույցում այդ մասին երեկ ասել է Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Դրանք միջազգային այն կազմակերպություններն են, որոնք Մարտի 1-ի հանձնաժողովի նիստերին անմիջական մասնակցում ու հետեւում էին: Դա այսօր մինչեւ օրվա վերջ կդրվի …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանին, ով կուսակցության համամասնական ցուցակով` պատգամավոր կդառնա Մխիթար Մնացականյանի փոխարեն: Վերջինս նախորդ շաբաթ նշանակվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում` Գեւորգ Պետրոսյանի հրաժարականից հետո:
կարդալ ավելինԵրեկ Մաեստրո Օհան Դուրյանը, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, երգչուհի Արաքս Դավթյանը եւ դերասան Երվանդ Մանարյանը հանդես են եկել բաց նամակով, որում մասնավորապես ասված է. «Մամուլից տեղեկանալով, որ Արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ: Իմանալով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը, մենք չենք կարող …
կարդալ ավելինԵրեկ Հայաստան է ժամանել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեստա Վոլանդերի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, պատվիրակության անդամները հայ զինծառայողների խաղաղապահ կարողություններին ծանոթանալու նպատակով այսօր կմեկնեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ: Պենտագոնի պատվիրակության այցը կավարտվի վաղը:
կարդալ ավելինՎերջին շրջանում Լեզվի պետական տեսչությունը (ԼՊՏ) սկսել է ամփոփագրեր ուղարկել իշխանության տարբեր մարմինների` նշելով դրանց ներկայացուցիչների սխալները բանավոր ու գրավոր խոսքում: Սակայն այդ ամփոփագրերում չեն նշվում կոնկրետ անուններ, առանձնացվում են միայն սխալներն ու առաջարկվում դրանց ուղղված տարբերակները: ԼՏՊ-ի պետ Լավրենտի Միրզոյանը, սակայն, հրաժարվում է որեւէ կոնկրետ անուն նշել: – Խնդիրները շատ են, նախ՝ մենք չենք …
կարդալ ավելինԱթենքում կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների տարածած հայտարարության մեջ առաջընթաց է գրանցվել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում: Բայց «առաջընթաց» բառը չէ այդ հայտարարության կարեւորությունը: ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցություններում «առաջընթացի» մասին պարբերաբար հայտարարվում է: Նախ՝ առաջին հայացքից կարեւորն այն փաստն է, …
կարդալ ավելինԵրեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Քննվել է այդ գործով անցնող միակ «տուժողի»` ոստիկան Վազգեն Դաբաղյանի ստացած «մարմնական վնասվածքների» եզրակացությունը: Ղարիբյանը, ըստ այդմ, 0,2-0,3 սմ չափերի մարմնական վնասվածք է ստացել Փաշինյանի հարվածից: Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ երեկ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ …
կարդալ ավելին«Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն խուսափել քայլերից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ գործընթացին, այդ թվում` խնդրի էությունն ու բանակցությունների շարունակվող գործընթացը աղավաղելու փորձերից, ինչպես որ հենց նոր արեց Ադրբեջանի նախարարը»,- Աթենքում` ԵԱՀԿ-ի Արտգործնախարարների խորհրդի նիստում երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան Ադրբեջանի իր գործընկերոջ հետեւյալ …
կարդալ ավելինԻնչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարներից մեկում, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարների գործառույթների ու լիազորությունների մասին հայեցակարգ է մշակել` «ՀՀ պետական կառավարման համակարգի եւ գործառույթային բարեփոխումներ» հնչեղ անունով: Հիշեցնենք, որ այդ հայեցակարգով սահմանափակվում են նախարարների լիազորությունները, որոշ գործառույթներ նրանցից վերցվում ու կենտրոնացվում են կառավարության աշխատակազմում: Այս հայեցակարգը մոտ մեկուկես ամիս առաջ բաժանվել է բոլոր 18 նախարարներին, …
կարդալ ավելինԴեկտեմբերի 7-ն այն վերջնաժամկետն է, երբ թուրքական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է տա իր եզրակացությունը Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից ստորագրված արձանագրությունների վերաբերյալ: «Հանձնաժողովը շատ դեպքերում կարող է երկար ձգձգել այդ հարցերը: Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում կան հարցեր, որոնք ներկայացվել են տասնամյակներ առաջ եւ դեռ չեն քննարկվել,- երեկ ասել …
կարդալ ավելին