Երեկ Հայաստան է ժամանել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեստա Վոլանդերի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, պատվիրակության անդամները հայ զինծառայողների խաղաղապահ կարողություններին ծանոթանալու նպատակով այսօր կմեկնեն Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ: Պենտագոնի պատվիրակության այցը կավարտվի վաղը: