Մեր տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացման մոնիտորինգ անցկացնելու մասին որոշման նախագիծ: Այդ նախագծի համաձայն՝ մոնիտորինգ պետք է իրականացնի իր ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Այսինքն, այդ նախագծով բացառվում է խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, ինչն առաջարկել էր ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: Այն դեպքում, երբ այդ գործառույթները ԱԺ մշտական հանձնաժողովին վերապահելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այնուամենայնիվ, Դ.Հարությունյանի նախագիծը քննարկվելու է ԱԺ առաջիկա քառօրյայում: