Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանին, ով կուսակցության համամասնական ցուցակով` պատգամավոր կդառնա Մխիթար Մնացականյանի փոխարեն: Վերջինս նախորդ շաբաթ նշանակվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում` Գեւորգ Պետրոսյանի հրաժարականից հետո: