քաղաքականություն

Նոր զեկույց՝ մարտի 1-ի վերաբերյալ

19.12.2009

Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը 2010 թվականի հունվարի կեսերին նոր զեկույց կներկայացնեն: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց փաստաբան, փաստահավաք խմբում «Ժառանգության» նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: «Զեկույցի նյութը շատ բազմաբովանդակ հարցեր է ներառելու` սպանություններ ու մարմնական վնասվածք ստացած մարդկանց հետ կապված ամփոփումներ, հատուկ միջոցի կիրառում, ալան-թալանով …

կարդալ ավելին

Հաղթանակն անխուսափելի է

19.12.2009

«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում մրցակից չունի»,- այդ մասին երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Փաշինյանի նախընտրական շտաբի անդամ Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ խորհրդարանում թափուր տեղ մնաց այն բանից հետո, երբ մանդատը վայր դրեց հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Իսկ մինչ Ն. Փաշինյանը կհայտարարեր, որ մասնակցելու …

կարդալ ավելին

Առավել անտարբեր

19.12.2009

Երեկ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրախորհրդին մեղադրել է Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ դրսեւորած «առավել անտարբեր» վերաբերմունքի մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում նախատեսված Հայաստանի հարցով քննարկումը չէր կայացել համազեկուցողների բացակայության պատճառով: Նիստին քննարկվելու էր Հայաստանի Ազգային ժողովի Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: …

կարդալ ավելին

Ինձ բացակա չդնեք

19.12.2009

Հավատալ, թե Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետի պաշտոնի համար այս` ոչ այնքան պատվաբեր պայքարը գաղափարական է, կարող են միայն այն լավատեսները, ում համար անգամ գերեզմանատան խաչերը բացառապես պլյուսներ են: Բոլորը, իսկ կուսակցականները` հատկապե՛ս, գիտեն, թե ո՛րն է Հայաստանում կուսակցությունների իրական դերը: Եթե կուսակցությունը հարյուրամյա է, Սփյուռքում ազդեցիկ կառույցներ ունի, այն եկամտի աղբյուր է: Եթե կուսակցությունը չունի …

կարդալ ավելին

Աճուրդը չի կայանա

17.12.2009

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն, ըստ նախնական ժամանակացույցի, այսօր պետք է ներկայացվեր աճուրդի: Սակայն աճուրդը չի կայանալու հայտատուների բացակայության պատճառով: Այդ մասին ասել է ընկերության սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիտչյանը: Նշենք, որ երեկ ժամը 16:00-ին լրանում էր գործարանի գնման համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը եւ, համապատասխան հայտ լինելու դեպքում, պետք է այն դրվեր …

կարդալ ավելին

Սրընթաց հույսեր

17.12.2009

«Միացյալ Նահանգները հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր տեղի կունենան»,- երեկ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ամերիկացի դիվանագետն ասել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի հարցով իրենք ակտիվորեն զբաղվում են, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս ակտիվորեն գործում է:«Հուսով եմ, որ մոտ ժամանակներս առաջընթացը ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է …

կարդալ ավելին

Ինքնահնչակվեցին

17.12.2009

Երեկ տեղի է ունեցել այն, ինչի մասին խոսվում էր վերջին մի քանի ամիսներին: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության իշխանական թեւը` ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու նորաթուխ հնչակ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ, Ծաղկաձորում գումարել է «համագումար» եւ որոշում է կայացրել կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետի պաշտոնից Լյուդմիլա Սարգսյանին հեռացնելու վերաբերյալ: «Արտահերթ համագումար» կոչվող այդ միջոցառումն անցել է կիսակոնսպիրատիվ պայմաններում, գրեթե …

կարդալ ավելին

Ինչպես է կազմաքանդվում ՍԴՀԿ-ն

17.12.2009

Երեկ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանի եւ Վահան Շիրխանյանի կողմնակիցների թեւը Ծաղկաձորում հրավիրած «արտակարգ» համագումարում որոշել է կուսակցությունից հեռացնել Հայաստանի կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: Երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում մենք զանգահարեցինք ՍԴՀԿ կենտրոնական վարչության (ԿՎ) անդամ Գեւորգ Պերկուպերկյանին եւ փորձեցինք այդ միջոցառման մասին ինչ-որ տեղեկություններ ստանալ: Նա ասաց, որ արդեն վերջացրել են եւ Երեւան են …

կարդալ ավելին

«Մենք գնում ենք հաղթելու»,- ասում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը

17.12.2009

Արդեն 10 օր է` սկսվել է Երեւանի Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թափուր տեղի համար նախատեսված ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում գրանցվել են 4 թեկնածուներ` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանն ու Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս արդեն հայտարարել է, որ մինչեւ դեկտեմբերի …

կարդալ ավելին

«Արձանագրությունների վավերացումը Հայաստանին տալու է լուրջ կորուստներ»

17.12.2009

– Ինչպե՞ս կգնահատեք նախորդ շաբաթվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման գործընթացներում նկատված ակտիվությունը: – Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացները կտրուկ ակտիվացել են ոչ թե նախորդ շաբաթ, այլ օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: Քանի որ նախորդ մեկ եւ կես տարվա ընթացքում այդ խնդրին բազմիցս անդրադարձել եմ` թե հոդվածներով եւ թե առանձին գրքով, ապա …

կարդալ ավելին

Թուրքիային ներգրավել Մինսկի խմբո՞ւմ

17.12.2009

«Կոնֆլիկտների լուծման արհեստական արագացումը բերում է իրական պատերազմի: Այդպես պատահեց նաեւ 2008-ի օգոստոսին, երբ Վրաստանը փորձեց արագացնել Հարավային Oսիայի հարցի լուծումը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա ղեկավարած կենտրոնի նախաձեռնությամբ անցած շաբաթ Թբիլիսիում անցկացվել է Հարավկովկասյան անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են տարբեր երկրների …

կարդալ ավելին

«Հանրահավաքի պահանջ եւ ասելիք կա»,- կարծում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը

17.12.2009

«2009 թվականը, ցավոք, ձեռքբերումների տարի չէ, եւ պակաս դժվար չի լինելու նաեւ 2010 թվականը»,- ամփոփելով անցնող տարին՝ երեկ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության` ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Պատասխանելով ընդդիմության ձեռքբերումների վերաբերյալ հարցին, նա ասաց, որ իրենց առաջին հերթին հետաքրքրում են երկրի ձեռքբերումները: «Ես չէի էլ ուզենա խոսել ընդդիմության ձեռքբերումների մասին, քանի դեռ երկրում չեն իրականացվել որակական …

կարդալ ավելին

Խնդիրներ է ունենալու

17.12.2009

«Սերժ Սարգսյանը խնդիրներ է ունենալու Արցախի, բանակի եւ ժողովրդավարական ընդվզման հետ կապված»,- երեկ նման հայտարարություն է արել քաղաքագետ Արմեն Աղայանը: «Հիշո՞ւմ եք` Դաշնակցության տոկոսն ինչքան փոքր էր քաղաքային ընտրություններում: Այդ, ըստ էության, հեղինակազրկված ուժն Արձանագրությունների ստորագրությունից հետո կարողացավ 15 հազարանոց հանրահավաք կազմակերպել»,- ասել է նա` ավելացնելով, որ դա ցանկացած իշխանությունների մտածելու տեղիք է տալիս: «Եթե …

կարդալ ավելին

«Զիջումները համարժե՞ք են սպառնալիքներին»

17.12.2009

– Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը հայտարարեց, որ Վրաստանը կդառնա այդ կառույցի անդամ, սակայն այդ փաստը կարծես աննկատ մնաց մեր հանրության համար: – Իհարկե, այդ հայտարարությունից մինչեւ անդամակցություն դեռ բավական ժամանակ կանցնի, թեպետ Վրաստանն ավելի քան 5 տարի հետեւողական քայլերով ձգտում է դրան: Մինչդեռ մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բացարձակապես համահունչ չէր այդ եւ …

կարդալ ավելին

Խորացնում է անջրպետը

17.12.2009

Երեկ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի վեց տասնյակից ավելի ուսանողներ հանդես են եկել հայտարարությամբ, որով մտահոգություն են հայտնում «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու կապակցությամբ: «Մենք` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թվով 64 ուսանողներս` տարբեր կուրսերից, որպես ապագա իրավաբան-մասնագետներ, մտահոգություն ենք հայտնում 23.09.2009թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու …

կարդալ ավելին

«Հետաքրքիր» մրցանակ

15.12.2009

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության Հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի այն դեսպանին, ով իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքների առաջ մղման …

կարդալ ավելին

Հավաքվել են Փարիզում

15.12.2009

Դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Փարիզ: Համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: Ըստ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, երեկ Էդվարդ Նալբանդյանը Փարիզում անցկացրել է նաեւ Եվրոպայում Հայաստանի դեսպանների հետ խորհրդակցություն:

կարդալ ավելին

Վարդանիկը` ՎՊ-ում

15.12.2009

Երեկ Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն իր տեղակալների եւ քաղաքապետարանի բաժինների պետերի հետ մասնակցել է Վերահսկիչ պալատի (ՎՊ) նիստին: Հիշեցնենք, որ ՎՊ-ն վերջերս ստուգումներ էր անցկացրել Գյումրիի քաղաքապետարանում եւ բավական լուրջ չարաշահումներ հայտնաբերել: Այդ կապակցությամբ երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի մոտ նիստ է հրավիրվել, որի ընթացքում Վ. Ղուկասյանը բացատրություններ է տվել: Վ. Ղուկասյանին, …

կարդալ ավելին

Չհամաձայնեցված «բարոյականություն»

15.12.2009

Երեկ Ազգային ժողովի թվով 21 պատգամավորների ստորագրությամբ հրապարակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ, որի հեղինակները խնդրում են ներում շնորհելու միջոցով ազատ արձակել քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին, ով ներկայումս գտնվում է ծայրահեղ վատառողջ վիճակում եւ բժշկական օգնության կարիք ունի: Բաց նամակը ստորագրածների թվում են թվով 8 ՀՀԿ-ական եւ …

կարդալ ավելին

«Ուզում են ստեղծել գրպանային ընդդիմություն»

15.12.2009

Սոցիալ-Դեմոկրատական հնչակյան կուսակցության մի շարք անդամների երեկ տարածած հայտարարության մեջ ասվում է, թե «վերջին ամիսներին կուսակցությունում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով հայաստանյան կառույցի մասնաճյուղերի բացարձակ մեծամասնության պահանջով դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»: «Մենք ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հայտնում ենք անվստահություն»,- նշված է հայտարարության մեջ: Փաստորեն արդեն իրականություն է դառնում այն, ինչի մասին մամուլը …

կարդալ ավելին