«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու պահանջով փորձ է արվում ընդամենն ընդդիմության վրա հոգեբանական ճնշում գործադրել: Երեկ նման հայտարարություն է արել ՀԱԿ աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դեկտեմբերի 22-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պահանջել է 8 տարվա ազատազրկման դատապարտել Նիկոլ Փաշինյանին: «Եթե նրանց …
կարդալ ավելին– Պարոն Նիկոյան, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի չհրապարակված, բայց գաղտնազերծված զեկույցում նշվում է, թե Ձեր զեկույցի «ամենաակնհայտ թերություններից մեկն այն է, որ այն բավականաչափ միակողմանի է, որ հանձնաժողովը մեղքը բարդել է ընդդիմության վրա եւ հիմնականում խուսափել է որեւէ մեղադրանք ներկայացնել իշխանություններին»: Ընդունո՞ւմ եք այս մեղադրանքը: – Ես …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով: Սկզբում նախագահը եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում` «նոր քաղաքի» տարածքում, այցելել կառուցվող բնակելի տներ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը եղել է Շիրակամուտ համայնքում, շրջել է նորակառույց համայնքային կենտրոնում, զրուցել …
կարդալ ավելինԱվարտվում է Քրիստոսի ծնունդից հետո 2009-րդ տարին: Փաստի մեխանիկական արձանագրումը ոչինչ չի փոխում. այո՛, մեկ տարի էլ գլորվեց: Իսկ ավելի ճշգրիտ ձեւակերպմամբ` մեր բոլորի կյանքից անցավ եւս մեկ տարի, եւս մեկ հնարավորություն` ընկալելու, որ քեզ ընձեռված հնարավորությունը գիտակցաբար չօգտագործելը, գոնե քրիստոնեության տեսակետից, լուրջ մեղք է: Իսկ 2009-ը իշխանությունների կողմից հնարավորությունների կորստյան եւս մեկ տարի էր: …
կարդալ ավելինՔաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով` Սահմանադրական դատարանը չի գտնի հակասահմանադրական տարրեր Արձանագրություններում, ինչի համար, ըստ նրա, կան բոլոր նախադրյալները: Խոսելով Արձանագրությունների վավերացումը կանխելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ՀՅԴ խոստումների մասին` նա ասել է. «Գրոմկիե սլովա սոտրյասայուտ վոզդուխ»: Հարցին, թե կոնկրետ ե՞րբ կստորագրվեն Արձանագրությունները, Մարգարովը պատասխանել է, որ Թուրքիայում գործընթացները կարող են ակտիվանալ ապրիլին. «Ապրիլը ցույց կտա`արդյոք դա …
կարդալ ավելինԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում շրջանառության մեջ է դրվել Պրեսկոտի եւ Կոլոմբիեի զեկույցը` նվիրված Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին: Ցավոք սրտի, թեեւ զեկույցն արդեն վաղուց բաժանվել էր Մոնիտորինգային հանձնաժողովի անդամներին, իշխանությունները ըստ էության մինչեւ վերջերս այս զեկույցը հայ հասարակությունից թաքցրել են եւ ներկայացրել մի քանի կցկտուր մեջբերումների միջոցով եւ աղավաղված: Երեկ զեկույցը տեղադրվել է ԵԽ ԽՎ-ի …
կարդալ ավելին«Մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել, քանի դեռ Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության կետերը ի կատար չեն ածվել»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ամփոփելով տարվա բացասական եւ դրական իրադարձությունները: Ըստ նրա` դրական է այն, որ 2009թ. ընթացքում վերջապես ներկայացվեց Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփագիրը: Նրա կարծիքով, …
կարդալ ավելինԵրբ անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական հանձնաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեն ու Ջոն Պրեսկոտը «հույժ կարեւոր պատճառաբանությամբ» չներկայացրին Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մասին իրենց զեկույցը, Հայաստանի իշխանական վերնախավը տոգորվեց առանձնակի խանդավառությամբ: Այն աստիճանի, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը երկու եվրոպացիների բացակայությունը որակեց որպես «Մարտի 1-ի էջը փակված լինելու» վկայություն: Սակայն այն, …
կարդալ ավելինԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլումբիեի պատրաստած զեկույցը, որը պետք է հրապարակվեր, բայց չհրապարակվեց դեկտեմբերի 17-ի նիստում, գաղտնազերծվել է: Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դաշնակցական անդամ Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ այդ նիստում Ջ.Պրեսկոտն ու Ժ.Կոլումբիեն պետք է ներկայացնեին իրենց գնահատականը մարտի 1-2-ի դեպքերն …
կարդալ ավելին«ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ դատարանում շուրջ 3 ժամ ցուցմունք է տվել 2007-ի հոկտեմբերի 23-ի, 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ու հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Նա հիմնավորել է, որ ինքը ընդամենը երթ է կազմակերպել հոկտեմբերի 26-ին հանրահավաքի մասին իրազեկելու համար: Ն. Փաշինյանը մանրամասն պատմել է, որ ինքը ընդդիմության համակիրների հետ բարձրախոսով իրազեկել է …
կարդալ ավելինՀոկտեմբերի 16-ին տեղի ունեցած համագումարում ՍԴՀԿ ատենապետ հայտարարված Գեւորգ Պերկուպերկյանը երեկ նամակ է ուղարկել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին` պահանջելով վերջինից՝ հանձնել կուսակցության կնիքն ու փաստաթղթերը: «Դուք վտարվել եք կուսակցությունից: ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության նորընտիր ղեկավարությունը Ձեզնից պահանջում է կազմակերպել ՍԴՀԿ կնիքի եւ մնացած փաստաթղթերի ընդունման-հանձնման գործընթաց»,- նշված է այդ նամակում, որը ստորագրված է այսպես՝ «ՍԴՀԿ ատենապետ …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատել է անցնող տնտեսական տարին: «Ավարտին մոտեցող 2009 տնտեսական տարին` ամենածանրն է նորագույն ժամանակաշրջանում` իր աննախադեպ տնտեսական անկմամբ, աղքատության աճի տեմպերով, ինչը պայմանավորված է ոչ այնքան համընդհանուր տնտեսական ճգնաժամով, որքան այդ պայմաններում սեփական ժողովրդին ավելի հիմնավոր կողոպտելու վարչախմբի մոլուցքով։ Տարեմուտին այդ մոլուցքը դրսեւորվեց առավելագույն …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ղազախստանը 2010թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը: Ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի նախագահները: Գագաթաժողովին հրավիրված է նաեւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, սակայն նա դեռ չի հաստատել …
կարդալ ավելինՆախօրեի ուշ երեկոյան Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ քննադատում է իշխանություններին` լրագրողներին ճնշելու համար, եւ հորդորում վերականգնել օտարերկրյա հեռարձակողների` «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայնի» եւ BBC-ի հաղորդումները: Բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորում են Ադրբեջանի իշխանություններին` վերանայել զրպարտության համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական դրույթը, պնդելով, որ այն շատ հաճախ մտրակ է դառնում` անկախ ու ընդդիմադիր լրագրողներին …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթում հանդես էր եկել ծավալուն հրապարակմամբ, որում նաեւ նշված էր. «Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը` իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին»: Այս կապակցությամբ երեկ ՀԺԿ վարչության …
կարդալ ավելինՄարտի մեկի դեպքերի ուսումնասիրության նպատակով ստեղծված, սակայն մի քանի ամիս առաջ լուծարված փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հաջորդ տարվա սկզբին պատրաստվում են նոր զեկույց հրապարակել: Զեկույցը, ինչպես երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը, ներառելու է բազմաբովանդակ հարցեր` սկսած մարտի մեկին կատարված սպանությունների, թալանով զբաղվող անձանց …
կարդալ ավելինՀայաստանի բնակչության մեծ մասը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրություններին: Այդ մասին են վկայում «Մարդու իրավունքներ-96» կուսակցության` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է 600 քաղաքացիների շրջանում, եւ նրանց 49,5 տոկոսը դեմ է արտահայտվել արձանագրություններին: Կողմ է արտահայտվել 23,5 տոկոսը, իսկ 27 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե ո՞րն …
կարդալ ավելին«Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պահպանվի ներկայիս ակտիվությունը, ապա արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի սպասել տեղաշարժերի»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Դեսպանը խոսել է բանակցային գործընթացում նկատված դրական ակտիվության մասին` ընդգծելով, որ Ռուսաստանը հույս ունի, թե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը շուտով կլուծվի: Նշենք, որ 21-23-ը Բաքվում անցկացվելու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի …
կարդալ ավելինԵրեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին հրավիրել էր ԼՂ հիմնախնդրի շուրջ մտքերի փոխանակման: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանություններից որեւէ մեկը, սակայն, չի ներկայացել: Հետաքրքրություն են ցուցաբերել միայն երեք երկրների դեսպանություններ` Իտալիայի, Գերմանիայի եւ Սիրիայի: Բացի Իտալիայի դեսպանից, մյուսները լսողի դերում են եղել: «Այո, այսօր հետաքրքրություն են ցուցաբերել …
կարդալ ավելինՎերջին 5 տարին ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած վարչության բոլոր որոշումները` կապված կառույցների լուծարման, հեռացման, անդամության կասեցման հետ, ՍԴՀԿ նորընտիր վարչությունը չեղյալ է հայտարարել` արդարությունը վերականգնելու նպատակով: Երեկ այդ մասին հայտարարել է ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ տարիներ առաջ ՍԴՀԿ այն համագումարում, որը ընտրել է վարչություն, Լյուդմիլա Սարգսյանը …
կարդալ ավելին