Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով` Սահմանադրական դատարանը չի գտնի հակասահմանադրական տարրեր Արձանագրություններում, ինչի համար, ըստ նրա, կան բոլոր նախադրյալները: Խոսելով Արձանագրությունների վավերացումը կանխելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ՀՅԴ խոստումների մասին` նա ասել է. «Գրոմկիե սլովա սոտրյասայուտ վոզդուխ»: Հարցին, թե կոնկրետ ե՞րբ կստորագրվեն Արձանագրությունները, Մարգարովը պատասխանել է, որ Թուրքիայում գործընթացները կարող են ակտիվանալ ապրիլին. «Ապրիլը ցույց կտա`արդյոք դա իմիտացիոն գործընթա՞ց է Թուրքիայի կողմից, թե՞ գործնական քայլերի անցնելու իրական պատրաստակամություն»: