«Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պահպանվի ներկայիս ակտիվությունը, ապա արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի սպասել տեղաշարժերի»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Դեսպանը խոսել է բանակցային գործընթացում նկատված դրական ակտիվության մասին` ընդգծելով, որ Ռուսաստանը հույս ունի, թե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը շուտով կլուծվի: Նշենք, որ 21-23-ը Բաքվում անցկացվելու է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջկառավարական համագործակցության հերթական նիստը: Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Օռլովան, իսկ ադրբեջանական կողմը կգլխավորի խորհրդարանի փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը: